Բրոնխոէկտազ (բրոնխալայնանք), հիվանդություն, որի ժամանակ տեղի է ունենում թոքերի օդատար ուղիների մի մասի լայնացում[9]։ Տիպիկ ախտանիշ է քրոնիկ հազը՝ լորձային արտադրությամբ[1]։ Այլ ախտանիշներից են շնչահեղձությունը, արյունային արտադրությամբ հազը և ցավ կրծքավանդակում[3]։ Կարող է նաև դիտվել սուլող շնչառություն և թմբկափայտի նմանվող մատներ[3]։ Այս ամենին հաճախ միանում են թոքերի ինֆեկցիոն հիվանդությունները[5]։

Բրոնխոէկտազ
Ա հատվածը ցույց է տալիս թոքերի լայնակի հատույթը չախտահարված և լայնացած շնչուղիներով։ Բ հատվածը ցույց է տալիս չախտահարված լայնակի հատույթը։ Գ հատվածը ցույց է տալիս բրոնխալայնանքով շնչուղու լայնակի հատույթը։
Տեսակհազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ
Պատճառինֆեկցիա, ցիստիկ ֆիբրոզ, անհայտ ծագման[1][2]
Հիվանդության ախտանշաններՊրոդուկտիվ հազ, շնչահեղձություն, ցավ կրծքավանդակում[3][1]
Բժշկական մասնագիտությունԹոքաբանություն
ԱխտորոշումՀիմնված է ախտանիշներով, ՀՇ ախտորոշում[4]
ԲուժումՀակաբիոտիկներ, բրոնխալայնիչներ, թոքերի փոխպատվաստում[1][5][6]
Հաճախություն1–250 հիվանդ 250,000 բնակչից[7]
ՍկիզբըԱստիճանական[8]
ՏևողությունԵրկարատև[9]
 Bronchiectasis Վիքիպահեստում

Բրոնխոէկտազի առաջացման պատճառներն են ինֆեկցիան, ձեռք բերած հիվանդությունները՝ թոքաբորբը,տուբերկուլյոզը, նաև իմունային համակարգի խանգարումները, գենետիկ հիվանդություն ցիստիկ ֆիբրոզը(մուկովիսցիդոզ) և այլն[1][2]։ Ցիստիկ ֆիբրոզը գրեթե բոլոր դեպքերում առաջացնում է ծանր բրոնխոէկտազ[10]։ Առանց ցիստիկ ֆիբրոզի բրոնխոէկտազների 10–50% դեպքերի պատճառը անհայտ է[1]։ Ախտածագման հիմքում ընկած է բրոնխային ուղիների արտահայտված բորբոքային ռեակցիան[1]։ Ախտահարված օդատար ուղիները լայնանում են և ի վիճակի չեն լինում ամբողջությամբ դուրս բերել լուսանցքում կուտակված արտազատուկը[1]։ Կուտակված արտազատուկը նպաստում է բակտերիաների քանակի ավելացմանը բրոնխյալ ուղիներում, բրոնղների խցանմանը և ախտահարման գործընթացի խորացմանը[1]։ Դասակարգվում է որպես թոքերի օբստրուկտիվ հիվանդություն, որի մեջ մտնում են թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը և ասթման[11]։ Ախտորոշումը դրվում է հիվանդի ախտանիշների և համակարգչային շերտագրության(ՀՇ) արդյունքների հիման վրա[4]։ Հիվանդներին, որոնց մոտ տարեկան ամենաքիչը մեկ անգամ լինում է հիվանդության սրացում, կատարում են լորձի(խորխի) լաբորատոր հետազոտություն, որը նպաստում է բուժման ճիշտ կազմակերպմանը[4]։

Հիվանդության սրացման պատճառ կարող է լինել ինֆեկցիան, որի դեպքում ցուցված է օգտագործել հակաբիոտիկներ[5]։ Դասական հակաբիոտիկներ են ամոքսիցիլինը, էրիթրոմիցինը և դոքսիցիկլինը[12]։ Հակաբիոտիկները կարող են օգտագործվել նաև հիվանդության սրացումը կանխելու համար[1]։ Օդատար ուղիների մաքրման համար օգտագործվում են ֆիզիոթերապիայի տարբեր մեթոդնոր[13]։ Դեղորայքը, որը լայնացնում է օդատար ուղիները(բրոնխալայնիչ), կարող է օգտակար լինել, սակայն արդյունավետությունը այնքան էլ մեծ չէ[1]։ Ինհալացիոն(ներշնչական) ստերոիդներ չեն կիրառվում[14]։ Վիրահատական եղանակը, չնայած որ հաճախ է կիրառվում, դեռ լավ ուսումնասիրված չէ[15]։ Ծանր դեպքերում կատարվում է թոքերի փոխպատվաստում[6]։ Չնայած նրան, որ հիվանդությունը առաջացնում է առողջական լուրջ խնդիրներ, մեծ մասամբ հիվանդները իրենց ընդհանուր վիճակը լավ են գնահատում[1][9]։

Հիվանդությունը հանդիպում է 1000-250,000 մեծահասակներից 1 հիվանդ հաճախականությամբ[7]։ Հաճախ հանդիպում է կանանց մոտ, ընդորում հանդիպման հաճախականությունը բարձրանում է տարիքին զուգընթաց[1]։ Հիվանդությունը սկսեց ավելի քիչ հանդիպել սկսած 1950-ական թվականներից, երբ սկսվեց հակաբիոտիկների կիրառումը[7]։ Այն շատ է հանդիպում որոշակի էթնիկ խմբերի մոտ՝ ինչպիսիք են աբորիգենները[7]։ Առաջին անգամ նկարագրվել է Ռենե Լաեննեկի կողմից 1819 թվականին[1]։ Էկոնոմիկ ծախսերը Միացյալ Նահանգներում գնահատվում են տարեկան 630 միլիոն դոլար[1]։

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

 
Բրոնխալայնանք
 
Բրոնխալայնանքին հատուկ ախտանիշները, ինչպես նաև բրոնխալայնանքի ժամանակ բրոնխներում տեղի ունեցող փոփոխությունը։

Բրոնխոէկտազով հիանդները կարող են ունենալ հազ՝ առատ արտադրությամբ(կանաչավոն կամ դեղնավուն խորխ), օրական մինչև 240 մլ։ Բրոնխոէկտազի ժամանակ կարող է դիտվել արյունախխում՝ առանց խորխարտադրության, որը կոչվում է չոր բրոնխոէկտազ։ Արտազատուկը կարող է նաև լինել անգույն։ Բրոնխոէկտազով հիվանդները կարող են նշել նաև տհաճ հոտ բերանում, որը ինֆեկցիայի մասին է վկայում։ Հաճախակի բրոնխյալ ինֆեկցիան և շնչահեղձությունը բրոնխոէկտազի երկու հիմնական ախտանիշներն են[2]։ Աուսկուլտացիայի(թոքերի լսում) ժամանակ կարող են լսվել կրեպիտացիա(ճարճաթյուն) և արտաշնչական խզզոցներ։ Եղունգների փոփոխություններ հազվադեպ են հանդիպում[16]։

Պատճառներ խմբագրել

Կան բրոնխոէկտազի բնածին և ձեռքբերովի պատճառներ, ընդորում վերջինը ավելի շատ է հանդիպում[17]։ Դեպքերի կեսի պատճառ հանդիսանում է ցիստիկ ֆիբրոզը[1]։ Առանց ցիստիկ ֆիբրոզի բրոնխոէկտազների 10–50% դեպքերի պատճառը անհայտ է[1]։

Ձեռքբերովի պատճառներ խմբագրել

 
Երկրորդային բրոնխոէկտազ, որը առաջացել է մեծ կարցինոիդ ուռուցքի հետևանքով ( նկարում պատկերված չէ), վերջինս ամբողջական օբստրուկցիայի(խցանման) է ենթարկել պրոքսիմալ բրոնխը։ Թոքային հյուսվածքի դեղնավուն երանգը վկայում է օբստրուկտիվ թոքաբորբի մասին։

Թոքաբորբերը, տուբերկուլիոզը, ներշնչված օտար մարմինները, ալերգիկ բրոնխաթոքային ասպերգիլիոզը և բրոնխյալ ուռուցքները բրոնխոէկտազի հիմնական պատճառներն են հանդիսանում[2][18]։ Բրոնխոէկտազի ինֆեկցիոն պատճառներն են Ստրեպտոկոկը, Կլեբսիելան, կապույտ հազի հարուցիչ Բորդետելլան և ոչ տուբերկուլյոզային միկոբակտերիան[17][19]։

Բրոնխոէկտազի առաջացումը կարող է կապված լինել ամոնիակի կամ այլ տոքսիկ գազերի ներշնչման, թոքային ասպիրացիայի, ալկոհոլիզմի, հերոինի և տարատեսակ ալերգիաների հետ[20]։

Բրոնխոէկտազի առաջացումը կարող է կապված լինել նաև տարբեր իմունոլոգիական պրոցեսների և կենցաղային գործոնների հետ․

Առանց ցիստիկ ֆիբրոզի բրոնխոէկտազների 10–50% դեպքերի պատճառը անհայտ է[16]։

Բնածին պատճառներ խմբագրել

Բրոնխոէկտազի առաջացման կարող են բերել բնածին խանգարումները, որոնցով պայմանավորված առաջանում են բրոնխային էպիթելի թարթիչների շարժունակության և իոնների տեղաշարժի խանգարումներ[2]։ Այդպիսի օրինակ է Կարթագեների համախտանիշը, որի ժամանակ խանգարվում է թարթիչների շարժունակությունը[25]։ Տարածված պատճառ համարվում է ցիստիկ ֆիբրոզը, որն առաջացնում է քլորի իոնների տեղաշարժի խաթարում, որն էլ ոչ մեծ քանակի պացիենտների մոտ առաջացնում է ծանր բրոնխոէկտազ[26]։ Համարվում է, որ Յունգի համախտանիշը, որը կլինիկորեն նման է ցիստիկ ֆիբրոզին, կարող է բրոնխոէկտազի առաջացման պատճառ լինել։ Սա կապված է սինուսներում և բրոնխներում քրոնիկ ինֆեկցիայի առկայության հետ[27]։

Այլ, ոչ հաճախ հանդիպող բնածին պատճառ է առաջնային իմունոդեֆիցիտը, որի դեպքում թուլացած իմունային համակարգը ստիպված է լինում պատասխանել այն ծանր կրկնվող ինֆեկցիաներին, որոնք հաճախակի ախտահարում են թոքերը[28]։ Մի քանի բնածին խանգարումներ, ինչպիսիք են Ուիլիամ-Քեմփբելի համախտանիշը և Մարֆանի համախտանիշը, նույնպես կարող են բրոնխոէկտազի առաջացման պատճառ լինել[29][30]։

Բացահայտված է, որ ալֆա 1-անտիտրիպսինի պակաս ունեցող մարդկանց մոտ բրոնխոէկտազ զարգանալու որոշակի հավանականություն կա, որի պատճառ հանդիսանում է էլաստազա ֆերմենտի ինհիբիտորի անբավարարությունը(էլաստազան ճեղքվում է էլաստին ֆերմենտով)։ Սա իջեցնում է ալվեոլների նորմալ կառուցվածքին վերադառնալու ունակությունը արտաշնչման ժամանակ[31]։

Պաթոֆիզիոլոգիա խմբագրել

 
Բրոնխոէկտազ, կոպիտ պաթոլոգիա
 
Բրոնխալայնանքի ախտածագման «արատավոր օղակի» տեսությունը։

Բրոնխոէկտազը քրոնիկ բորբոքային պրոցոսի և լորձային արտադրուկի մաքրման խանգարման արդյունք է։ Այն կարող է գենետիկական խանգարման արդյունք լինել, որը բերում է խորխի մաքրման խանգարման(առաջնային թարթչային դիսկինեզիա), կամ ավելի մածուցիկ խորխի առաջացման(ցիստիկ ֆիբրոզ)։ Կարող է առաջանալ քրոնիկ կամ ծանր ինֆեկցիայի արդյունքում։ Բորբոքումը բերում է թոքային հյուսվածքի՝ մասնավորապես բրոնխների էլաստիկ թելերի նորմալ կառուցվածքի հարաճող քայքայման[2]։

Էնդոբրոնխեալ տուբերկուլիոզը հաճախ առաջացնում է բրոնխոէկտազ՝ կամ բրոնխների ստենոզի(նեղացման), կամ ֆիբրոզով պայմանավորված երկրորդային ձգման միջոցով[32]։ Ֆիբրոզի վերջին աստիճանով պայմանավորված տրակցիոն բրոնխոէկտազի դեպքում ախտահարվում են ծայրամասային բրոնխները, որոնք աղքատ են աճառով[33]։

Ախտորոշում խմբագրել

 
Թոքի ՀՇ, որում երևում է ինտերստիցիալ թոքաբորբ՝ զուգակցված բրոնխոէկտազով։

Բրոնխոէկտազը ախտորոշում են կլինիկորեն կամ գործիքային քննության վերլուծությամբ[2][34]։ Բրիտանիայի Կրծքային ասոցիացիան խորհուրդ է տալիս օգտագործել ՀՇ ոչ ցիստիկ-ֆիբրոզ-ասոցացված բրոնխոէկտազը ախտորոշելու համար[16]։ ՀՇ-ով հայտնաբերվում է «ծառ երիկամներում» (բրոնխյալ ուղիների տերմինալ հատվածների վնասման ռադիոլոգիական ախտանիշ), լավ սահմանազատված եզրագծերով լայնացած բրոնխներ և կիստաներ[2]։

Կատարվում է նաև արյան քննություն, խորխի ցանքս, երբեմն նաև գենետիկական հետազոտություն՝ բնածին խանգարումները պարզելու համար[2]։

Կանխարգելում խմբագրել

Կանխարգելման նպատակով անհրաժեշտ է երեխաներին պատվաստել կարմրուկի, կապույտ հազի, թոքաբորբի, ինչպես նաև այլ սուր շնչական վարակների դեմ։ Չնայած նրան, որ ծխելը չի համարվում բրոնխոէկտազի ուղղակի պատճառ, այնուամենայնիվ պետք է խուսափել դրանից, քանի որ այն նպաստում է ինֆեկցիաների (ինչպիսին է բրոնխիտը) և հետագա բարդությունների զարգացմանը[35]։

Հիվանդության հետագա զարգացումը կանխելու համար պնևմոթերապիայի տարբեր եղանակներով մաքրվում են բրոնխյալ ուղիները և նվազեցվում է բրոնխյալ արտազատուկի քանակը։ Բրոնխյալ ինֆեկցիայի ագրեսիվ բուժումը հակաբիոտիկներով համարվում է ստանդարտ եղանակ, ինչը նվազեցնում է հետագա բարդությունների քանակը։ Սովորաբար խորհուրդ է տրվում կատարել պլանային պատվաստումներ թոքաբորբի, գրիպի և կապույտ հազի դեմ։ Նորմալ ապրելակերպը և պարբերաբար բժշկի դիմելը ունեն դրական ազդեցություն բրոնխոէկտազի հետագա զարգացման կանխարգելման մեջ։ Հիպօքսեմիան, հիպերկապնիան, շնչահեղձության աստիճանը և ռենտգենաբանական տվյալները ունեն զգալի ազդեցություն մահացության հաճախականության վրա[36]։

Բուժում խմբագրել

Բրոնխոէկտազի բուժումը ներառում է ինֆեկցիաների և բրոնխեալ սեկրեցիայի վերահսկումը, օդատար ուղիների օբստրուկցիայի վերացումը, վնասված թոքային հյուսվածքի վիրաբուժական հեռացումը կամ զարկերակի էմբոլիզացիայի և բարդությունների կանխարգելումը[37]։ Հակաբիոտիկների երկարատև օգտագործումը կանխում է վտանգավոր ինֆեկցիաների զարգացումը և իջեցնում է այս հիվանդների հոսպիտալիզացիան[38], սակայն բարձրանում է դեղակայուն բակտերիաներով ինֆեկցման հավանականությունը[38]։

Այլ բուժման մեթոդներ են պոստուրալ դրենաժը և ֆիզիոթերապիան, որոնց միջոցով հեռացվում է կուտակված հեղուկը։ Պոստուրալ դրենաժը դրվում է ֆիզիոթերապևտի և շնչառական համակարգի թերապևտի կողմից և բուժման կարևոր ու հիմնական բաղադրիչներից մեկն է համարվում[2][16]։ Օդատար ուղիների մաքրումը տալիս է զգալի դրական արդյունք[13]։

Ոչ տարածուն(լոկալիզացված) բրոնխոէկտազի դեպքում կարող է օգտագործվել վիրաբուժական բուժում՝ հեռացնելով օբստրուկցիան կանխվում է հիվանդության հարաճումը[39]։

Ներշնչական ստերոիդներով թերապիան, որը հետևողականորեն պահպանվում է, կարող է նվազեցնել խորխի արտադրումը և օդատար ուղիների կծկումը ժամանակի ընթացքում, և օգնում է կանխել բրոնխոէկտազի հարաճումը։ Երեխաների դեպքում այս թերապիայի ամենօրյա կիրառումը խորհուրդ չի տրվում[16]։ Բուժման հաճախակի կիրառվող եղանակներից է Բեքլամետազոնի դիպրոպիոնատով անցկացվող թերապիան[40]։ Չնայած նրան, որ ոչ մի երկրում հաստատված չէ մանիտոլի կիրառումը, նրա չոր փոշին Դեղերի և Սննդի ադմինիստրացիայի (FDA) կողմից ճանաչվել է օրֆան դեղ բրոնխոէկտազով և ցիստիկ ֆիբրոզով մարդկանց օգտագործման համար[41]։

Համաճարակաբանություն խմբագրել

Հիվանդությունը հանդիպում է 1000-250,000 մեծահասակներից 1 հիվանդ հաճախականությամբ[7]։ Հիվանդությունը հանդիպում է ավելի հաճախ կանանց մոտ, և հանդիպման հաճախականությունը բարձրանում է տարիքին զուգընթաց[1]։ Այն սկսեց ավելի քիչ հանդիպել սկսած 1950-ական թվականներից, երբ սկսվեց հակաբիոտիկների կիրառումը։ Այն շատ է հանդիպում որոշակի էթնիկ խմբերի մոտ, ինչպիսիք են՝ աբորիգենները[7]։

Բրոնխոէկտազի հանդիպման ճշգրիտ հաճախականությունը հաճախ պարզ չի լինում, քանի որ ախտանիշները բազմազան են[42]։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հիվանդության հանդիպման հաճախականությունը բարձրացել է 2000-2007 թվականներին[43]։

Պատմական ակնարկ խմբագրել

Ռենե Լաենեկը՝ մարդ, ով ստեղծել է ստետոսկոպը, օգտագործել է իր գյուտը և առաջինն է հայտնաբերել բրոնխոէկտազը 1819 թվականին[44]։ Հիվանդությունը բավականին մանրամասն հետազոտվել է Ուիլիամ Օսլերի կողմից 1800-ականների վերջում, կասկածվում է, որ Օսլերը մահացել է չախտորոշված բրոնխոէկտազից։

«Բրոնխոէկտազ» բառը ծագել է հունարեն "bronckos" (օդատար ուղի) և "ektasis" (լայնացում) բառերից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 McShane, PJ; Naureckas, ET; Tino, G; Strek, ME (2013 թ․ սեպտեմբերի 15). «Non-cystic fibrosis bronchiectasis». American Journal of Respiratory and Critical Care Medicine. 188 (6): 647–56. doi:10.1164/rccm.201303-0411CI. PMID 23898922.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Nicki R. Colledge; Brian R. Walker; Stuart H. Ralston, eds. (2010). Davidson's principles and practice of medicine. illustrated by Robert Britton (21st ed.). Edinburgh: Churchill Livingstone/Elsevier. ISBN 978-0-7020-3085-7.
  3. 3,0 3,1 3,2 «What Are the Signs and Symptoms of Bronchiectasis?». NHLBI. 2014 թ․ հունիսի 2. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Quality Standards for Clinically Significant Bronchiectasis in Adults». British Thoracic Society. 2012 թ․ հուլիս. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  5. 5,0 5,1 5,2 «How Is Bronchiectasis Treated?». NHLBI. 2014 թ․ հունիսի 2. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  6. 6,0 6,1 Corris, PA (2013 թ․ հունիս). «Lung transplantation for cystic fibrosis and bronchiectasis». Seminars in respiratory and critical care medicine. 34 (3): 297–304. doi:10.1055/s-0033-1348469. PMID 23821505.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Cottin, Vincent; Cordier, Jean-Francois; Richeldi, Luca (2015). Orphan Lung Diseases: A Clinical Guide to Rare Lung Disease (անգլերեն). Springer. էջ 30. ISBN 9781447124016. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  8. Maguire, G (2012 թ․ նոյեմբեր). «Bronchiectasis – a guide for primary care». Australian Family Physician. 41 (11): 842–50. PMID 23145413.
  9. 9,0 9,1 9,2 «What Is Bronchiectasis?». NHLBI. 2014 թ․ հունիսի 2. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  10. Brant, William E.; Helms, Clyde A., eds. (2006). Fundamentals of diagnostic radiology (3rd ed.). Philadelphia: Lippincott, Williams & Wilkins. էջ 518. ISBN 9780781761352. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  11. Michael Filbin; Lisa M. Lee; Shaffer, Brian L. (2003). Blueprints pathophysiology II : pulmonary, gastrointestinal, and rheumatology : notes & cases (1st ed.). Malden, Mass.: Blackwell Pub. էջ 12. ISBN 9781405103510. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  12. Brent, Andrew; Davidson, Robert; Seale, Anna (2014). Oxford Handbook of Tropical Medicine (անգլերեն). OUP Oxford. էջ 223. ISBN 9780191503078. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  13. 13,0 13,1 Lee, AL; Burge, AT; Holland, AE (2015 թ․ նոյեմբերի 23). «Airway clearance techniques for bronchiectasis». The Cochrane Database of Systematic Reviews (11): CD008351. doi:10.1002/14651858.CD008351.pub3. PMID 26591003.
  14. Kapur, N; Bell, S; Kolbe, J; Chang, AB (2009 թ․ հունվարի 21). «Inhaled steroids for bronchiectasis». The Cochrane Database of Systematic Reviews (1): CD000996. doi:10.1002/14651858.CD000996.pub2. PMID 19160186.
  15. Corless, JA; Warburton, CJ (2000). «Surgery vs non-surgical treatment for bronchiectasis». The Cochrane Database of Systematic Reviews (4): CD002180. doi:10.1002/14651858.CD002180. PMID 11034745.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 Hill, Adam T; Pasteur, Mark; Cornford, Charles; Welham, Sally; Bilton, Diana (2011 թ․ հունվարի 1). «Primary care summary of the British Thoracic Society Guideline on the management of non-cystic fibrosis bronchiectasis». Primary Care Respiratory Journal. 20 (2): 135–40. doi:10.4104/pcrj.2011.00007. PMID 21336465.
  17. 17,0 17,1 Hassan, Isaac (2006 թ․ դեկտեմբերի 8). «Bronchiectasis». eMedicine Specialties Encyclopedia. Gibraltar: WebMD. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 22-ին.
  18. Allergic Bronchopulmonary Aspergillosis
  19. Fowler, S. J.; French, J.; Screaton, N.J.; Foweraker, A.; Condliffe, A.; Haworth, C.S:; Exley, A.R.; Bilton, D. (2006). «Nontuberculous mycobacteria in bronchiectasis: prevalence and patient characteristics». European Respiratory Journal. 28 (5): 1204–1210. doi:10.1183/09031936.06.00149805.{{cite journal}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  20. Lamari NM, Martins AL, Oliveira JV, Marino LC, Valério N (2006). «Bronchiectasis and physiotherapy: emphasis in postural drainage and percussion». Braz. J. Cardiovasc. Surg. (Portuguese). 21 (2). doi:10.1590/S1678-97412006000200015.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. Sheikh S, Madiraju K, Steiner P, Rao M (1997). «Bronchiectasis in pediatric AIDS». Chest. 112 (5): 1202–7. doi:10.1378/chest.112.5.1202. PMID 9367458.
  22. Ferguson HR, Convery RP (2002). «An unusual complication of ulcerative colitis». Postgrad. Med. J. 78 (922): 503. doi:10.1136/pmj.78.922.503. PMC 1742448. PMID 12185236.
  23. Kaushik, VV; Hutchinson D; Desmond J; Lynch MP; Dawson JK (2004). «Association between bronchiectasis and smoking in patients with rheumatoid arthritis». Annals of the Rheumatic Diseases. 63 (8): 1001–2. doi:10.1136/ard.2003.015123. PMC 1755104. PMID 15249329. {{cite journal}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  24. Sperber, Miriam (2012). Diffuse Lung Disorders: A Comprehensive Clinical-Radiological Overview (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 205. ISBN 9781447134404. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  25. Morillas HN, Zariwala M, Knowles MR (2007). «Genetic Causes of Bronchiectasis: Primary Ciliary Dyskinesia». Respiration. 74 (3): 252–63. doi:10.1159/000101783. PMID 17534128.
  26. Dalrymple-Hay MJ, Lucas J, Connett G, Lea RE (1999). «Lung resection for the treatment of severe localized bronchiectasis in cystic fibrosis patients». Acta Chir Hung. 38 (1): 23–5. PMID 10439089.
  27. Handelsman DJ, Conway AJ, Boylan LM, Turtle JR (1984). «Young's syndrome. Obstructive azoospermia and chronic sinopulmonary infections». NEJM. 310 (1): 3–9. doi:10.1056/NEJM198401053100102. PMID 6689737. {{cite journal}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  28. Notarangelo LD, Plebani A, Mazzolari E, Soresina A, Bondioni MP (2007). «Genetic causes of bronchiectasis: primary immune deficiencies and the lung». Respiration. 74 (3): 264–75. doi:10.1159/000101784. PMID 17534129.
  29. WILLIAMS H, CAMPBELL P (1960 թ․ ապրիլ). «Generalized Bronchiectasis associated with Deficiency of Cartilage in the Bronchial Tree». Arch. Dis. Child. 35 (180): 182–91. doi:10.1136/adc.35.180.182. PMC 2012546. PMID 13844857.
  30. «Medical Problems and Treatments | The Marfan Trust». The Marfan Trust. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 8-ին.
  31. Shin MS, Ho KJ (1993). «Bronchiectasis in patients with alpha 1-antitrypsin deficiency. A rare occurrence?». Chest. 104 (5): 1384–86. doi:10.1378/chest.104.5.1384. PMID 8222792.
  32. Catanzano, Tara (2005 թ․ սեպտեմբերի 5). «Primary Tuberculosis». eMedicine Specialties Encyclopedia. Connecticut: WebMD. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 22-ին.
  33. John M Holbert. «Bronchiectasis Imaging». Medscape. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին. Updated: Oct 13, 2015
  34. Miller, JC (2006). «Pulmonary Mycobacterium Avium-Intracellular Infections in Women». Radiology Rounds. 4 (2).
  35. Crofton J (1966). «Diagnosis and Treatment of Bronchiectasis: I. Diagnosis». Br Med J. 1 (5489): 721–3 contd. doi:10.1136/bmj.1.5489.721. PMC 1844268. PMID 5909486.
  36. Onen ZP, Eris Gulbay B, Sen E, Akkoca Yildiz O, Saryal S, Acican T, Karabiyikoglu G (2007). «Analysis of the factors related to mortality in patients with bronchiectasis». Respir Med. 101 (7): 1390–97. doi:10.1016/j.rmed.2007.02.002. PMID 17374480.
  37. José, RJ; Brown, JS (2014 թ․ հոկտեմբեր). «Bronchiectasis». British journal of hospital medicine (London, England : 2005). 75 Suppl 10: C146-51. doi:10.12968/hmed.2014.75.Sup10.C146. PMID 25289486.(չաշխատող հղում)
  38. 38,0 38,1 Hnin, Khin; Nguyen, Chau; Carson, Kristin V.; Evans, David J.; Greenstone, Michael; Smith, Brian J. (2015 թ․ օգոստոսի 13). «Prolonged antibiotics for non-cystic fibrosis bronchiectasis in children and adults». The Cochrane Database of Systematic Reviews (8): CD001392. doi:10.1002/14651858.CD001392.pub3. ISSN 1469-493X. PMID 26270620.
  39. Otgün I, Karnak I, Tanyel FC, Senocak ME, Büyükpamukçu N (2004). «Surgical treatment of bronchiectasis in children». J. Pediatr. Surg. 39 (10): 1532–6. doi:10.1016/j.jpedsurg.2004.06.009. PMID 15486899.
  40. Elborn JS, Johnston B, Allen F, Clarke J, McGarry J, Varghese G (1992). «Inhaled steroids in patients with bronchiectasis». Respir Med. 86 (2): 121–4. doi:10.1016/S0954-6111(06)80227-1. PMID 1615177.
  41. Waknine, Yael (2005 թ․ հուլիսի 27). «Orphan Drug Approvals: Bronchitol, Prestara, GTI-2040». Medscape today for WebMD. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 22-ին.
  42. «Bronchiectasis, Chapter 4, Dean E. Schraufnagel (ed.)». Breathing in America: Diseases, Progress, and Hope. American Thoracic Society. 2010. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  43. McShane, PJ; Naureckas, E T; Tino, G; Strek, M E (2013). «Non–Cystic Fibrosis Bronchiectasis». American Journal of Respiratory and Critical Care Medicine. 188 (6): 230–35. doi:10.1164/rccm.201303-0411CI. PMID 23898922.
  44. Roguin, A (2006). «Rene Theophile Hyacinthe Laënnec (1781–1826): The Man Behind the Stethoscope». Clin Med Res. 4 (3): 230–35. doi:10.3121/cmr.4.3.230. PMC 1570491. PMID 17048358.

Գրականություն խմբագրել

  • Пилипчук В.Н., Сердюк Т.М., Бережной А.Б. Поликлиническая пульмонология։ Руководство для врачей. - К.։ Генеза, 2000. – С. 83-85
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրոնխոէկտազ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 576