Բույե (խորվ.՝ Buje, իտալ.՝ Buie, Buie d’Istria), քաղաք Խորվաթիայում, գտնվում է Իստրիա թերակղզու հյուսիս արևմտյան մասում։ Բնակչությունը ըստ 2011[1] թվականի տվյալներով կազմում է 5 128 մարդ։ Համայնքում կա 26 գյուղ, որը զբաղեցնում է 110 կմ² մակերես։

Քաղաք
Բույե
խորվ.՝ Buje
Դրոշ

ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
Այլ անվանումներԲուլեա, Կաստրում
Մակերես99,2 կմ², 16,5 կմ²
ԲԾՄ222 մ
Բնակչություն5 128 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ(+385)052
Փոստային ինդեքս52460
Փոստային դասիչ52460
Պաշտոնական կայքbuje.hr
Բույե (Խորվաթիա)##
Բույե (Խորվաթիա)

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Բույե քաղաքը գտնվում է Իստրիայի հյուսիսարևմտյան մասում, ծովից գտնվում է 10 կմ հեռավորության վրա, իսկ Սլովենիայի սահմանից՝ 6 կմ։ Քաղաքը գտնվում է լեռնոտ տեղանքում, ամենաբարձր գագաթը՝ 222 մ։ Շնորհիվ իր դիրքին քաղաքը հին ժամանակներից համարվում էր «Իստրիայի պահապան»։ Քաղաքի գլխավոր փողոցի երկարությունը կազմում է 200 մ։

Բույեն բաժանվել է մի քանի մասերի՝

  • Սանկտ-Սեբաստիան՝ ամենափոքր շրջաններից մեկը, գտնվում է քաղաքի արևմտյան մասում,
  • Հին քաղաքը գտնվում է Bujska ամենաբարձր բլրի վրա, և ըստ իր անվան , ամենահին թաղամասերից է,
  • Նոր քաղաքը Բույեի քաղաքական և դատական իշխանության կենտրոնն է,
  • Ռուդին
  • Մոնտե Բաստեր՝ գտնվում է քաղաքի արևելյան մասում
  • Կայարան՝ կառուցվել է Ավստրո Հունգարիայի ժամանակաշրջանում քաղաքային երկաթուղային կայարանում,

Բույեում գտնվում է նաև մի ամբողջ կրթական հաստատությունների թաղամաս, որն ներառում է տարրական և միջնակարգ դրրոցները, դասավանդելով խորվաթերեն և իտալերեն։ Բույեն, ինչպես նաև ամբողջ խորվաթական Իստրիան շատ բազմազան է։ Բույե թաղամասում կա երկու պաշտոնական լեզու՝ խորվաթերեն և իտալերեն։ Քաղաքի իտալական բնակչությունն ամենամեծն է Իստրիա քաղաքների շրջանում, որը կազմում է 39.6%:

Պատմություն խմբագրել

Մեծ ռազմական նշանակություն ունեցող բնակավայրը գոյություն ուներ դեռ նախապատմական ժամանակաշրջանում՝ քարե դարում։ Բույեն աստիճանաբար զարգացել է Հռոմի և Սլովենիայի դարաշրջանում։ Առաջին անգամ 981 թվականին Բույեն հիշատակվում է որպես Կաստրում։ Հռոմեացիները քաղաքն անվանել են նաև Բուլեա։ V դարում Հռոմեկան կայսրության անկումից հետո քաղաքը անցնում է Գոթորի, VI դարում Բյուզանդացիների, VIII դարում Ֆրանկների տիրապետության տակ։ Արդեն X դարում քաղաքն անցնում է Ակվիլա պատրիարքի տիրապետության տակ։ Առաջին անգամ քաղաքը, որպես Բույը նշվել է XV դարում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բույեն 1947 թվականին դարձավ Տրիեստի մի մասը։ 1954 թվականի հոկտեմբերի 26-ին Բույեն անցավ ՀՍՖՀ-ի տիրապետության տակ։

Բնակչություն խմբագրել

Բնակչության թիվը ըստ տարների[2]
1857 1869 1880 1890 1900 1910 1921 1931 1948 1953 1961 1971 1981 1991 2001
2256 2389 2492 2765 2885 2933 3201 3054 2293 1951 1955 1967 2824 3200 3001

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է արդյունաբերությամբ (էլեկտրատեխնիկա, էլեկտրոնիկա), գյուղատնտեսությամբ, որը տնտեսության ամենակարևոր մասնաճյուղն է և զբոսաշրջային բիզնես։ Խաղողի և ձիթապտղի բույսերը տեղացիների համար եկամտի հիմնական աղբյուրն են։ Քաղաքը միացված է Ումագ, Նովիգրադ, Պուլա, Պազին, Սլովենիա և Կոպեր ավտոմոբիլային ճանապարհներով։

Էթնիկ փոքրամասնություններ խմբագրել

  1.   Խորվաթիա։ 48,73%
  2.   Իտալիա։ 24,33%
  3.   Իստրիա։ 10,38%
  4.   Սերբիա։ 3,49%
  5.   Սլովենիա։ 3,28%
  6.   Բոսնիա։ 2,61%
  7.  Ալբանիա։ 1,27%
  8.  Չեռնոգորիա։ 0,44%
  9.  Հունգարիա:0,39%
  10.  Գերմանիա։ 0,08%

Տեսարժան վայրեր խմբագրել

 
 
  • Սուրբ Սերվայ Մայր տաճար - Քաղաքի տաճարը, որը կառուցվել է բարոկկո և կլասիցիզմ ոճով, վերաբերում է Վենետիկյան կառավարության դարաշրջանին։ Նախկինում իր տեղը եղել է XIII դարում կառուցված հռոմեական Գոթական եկեղեցին, որի տարրերը հիշեցնում են շենքի ճակատի անավարտ հատվածում, որի աշխատանքը ամբողջությամբ չի իրականացվել։ Այնուամենայնիվ, հարուստ ինտերիերի ձևավորումն ու օրիգինալ մարմինները տաճարը դարձնում են մինչև այժմ պահպանված Իստրրիայի ամենակարևոր մշակութային և պատմական հուշարձաններից մեկը, որը պահպանվում է մինչև մեր օրերը։
  • Սուրբ Մարիամ եկեղեցին – կառուցվել է XV դարում, 1590 թվականին եկեղեցու մոտ հիմնադրվել է զանգակատուն։
  • Մարիա ողորմածի արձանը - գտնվում է համանուն տաճարում։ Քանդակ է, որը համարվում է առավել գեղեցիկ փայտե արձաններից մեկը, պահպանվել մինչև մեր ժամանակները Իստրիայում։
  • Ազգագրական թանգարան - թանգարանի քառահարկ շենքում վերակառուցվել է տարբեր դարաշրջանների կյանք։ Այստեղ կարող էին տեսնել տեղացիների աշխանքները, ինչպես նաև ամենօրյան օգտագործվող կենցաղային իրերը և արհեստները։
  • Հին քաղաք – Իստրիայում առավել լավ պահպանված միջնադարյան քաղաքներից մեկը։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բույե» հոդվածին։