Բորչալուի գավառ

գավառ Թիֆլիսի նահանգի կազմում
(Վերահղված է Բորչալուից)

Բորչալուի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ Ձևավորվել է 1880 թվականին՝ Թիֆլիսի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Շուլավեր քաղաքն էր։

Բորչալուի գավառ
Борчалинский уезд

Զինանշան

Թիֆլիսի նահանգի զինանշանը
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակգավառ
Մտնում էԹիֆլիսի նահանգ
Ներառում է51 համայնք
ՎարչկենտրոնՇուլավեր
Հիմնական լեզուՀայերեն, թաթարերեն, ռուսերեն
Բնակչություն (1897)128 587
Ազգային կազմհայեր (37 %), կովկասյան թաթարներ (29 %)[1]
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տարածք6,759
Հիմնադրված է1880 թ.
Պատմական շրջան(ներ)Բողնոփոր
(Մառնեուլ, Բոլնիս)
Թռեղք
(Դմանիս, Ծալկա)
Ծոբոփոր (Թումանյան)
Տաշիր(Ստեփանավան և Տաշիր)

Բորչալուի գավառը հյուսիսից սահմանակցում էր Թիֆլիսի և Գորիի, արևմուտքից՝ Ախալքալաքի գավառներին։ Հարավ-արևմուտքում Երևանի, իսկ հարավ-արևելքում՝ Ելիզավետպոլի նահանգներն էին։

Ներառել է հիմնականում ժամանակակից Լոռու մարզի հյուսիսը (Թումանյան, Ստեփանավան և Տաշիր) և Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի հարավը (Բոլնիս, Դմանիս, Ծալկա, Մառնեուլ

Անվանում խմբագրել

Վրացական աղբյուրների համաձայն՝ Շահ Աբբաս I-ի վրացական արշավանքի ժամանակ Քարթլիի հարավում հաստատվում է թյուրքալեզու «բորչալու» ցեղը, որը 1604 թվականին հիմնում է Բորչալուի սուլթանությունը[2]։ Դրան վերջ է տալիս Քարթլի-Կախեթի արքա Հերակլ II-ը 1765 թվականին։

Պատմություն խմբագրել

Ներկայիս Վրաստանում իսլամական տարրի բնակեցումը կապված է Միջին Ասիայից արևմուտք արշաված օղուզների և Օսմանյան կայսրության կողմից Վրաստանի գրավումով։ Թշնամանալով օսմանյան թուրքերի հետ՝ ինքնըստինքյան վրացիները դաշնակցային հարաբերությունների մեջ էին մտնում մեկ այլ իսլամադավան ցեղերի՝ կովկասյան ղփչաղների հետ։ Նրանց ներհոսքը շարունակվեց մինչև ուշ միջնադար։ Դրանց հետագա ամրապնդումը հանգեցրեց ադրբեջանական ներկայիս համայնքի ձևավորմանը[3]։

Գավառը կազմվել է 1880 թվականին՝ անջատվելով Թիֆլիսի գավառից։ Նախկինում այն ամբողջությամբ մտել է Քարթլի-Կախեթի թագավորության Լոռի-Փամբակի գավառի մեջ։ Այդպիսով, այն Ռուսական կայսրությանը միացել էր ավելի քան 25 տարի Թուրքմենչայի պայմանագրից առաջ, և մնացել դրա կազմում մոտ հարյուր քսան տարի։

Ռուսական տիրապետության առաջին հինգ տասնամյակների ընթացքում տեղի են ունենում վարչատարածքային մի քանի փոփոխություններ։ Կովկասում ստեղծված Վրացա-Իմերեթական նահանգը 1846 թվականին կիսվում է Թիֆլիսի (1846-1918) և Քութայիսի (1846-1918) նահանգները։ Թիֆլիսի նահանգից առանձնացվում է Երևանի նահանգը (1849), ապա ևս երկու գավառ՝ Ղազախը և Ելիզավետպոլը։ Երևանի նահանգի կազմում ժամանակավորապես ընգրկվել էր Ջալալօղլին (Ստեփանավան) և Վորոնցովկան (Տաշիր)։ 1880 թվականին վերջին երկուսը Երևանի նահանգից, ինչպես նաև որոշակի շրջաններ Թիֆլիսի գավառից անջատվում և կազմում են Բորչալուի գավառը՝ Թիֆլիսի նահանգի կազմում։

1918-1920 թվականներին Բորչալուի գավառի մեծ մասը մտել է Վրաստանի դեմոկրատական հանրապետության, փոքր մասը՝ Հայաստանի առաջին հանրապետության մեջ։ Խորհրդայնացումից հետո այն պաշտոնապես կիսվել է Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Վրաստանի միջև։ Ադրբեջանը մինչ այժմ տարածքային պահանջներ է ներկայացնում Վրաստանին՝ ինչպես ամբողջ Բորչալուի, այնպես էլ՝ Թիֆլիսի ու Կախեթի գավառների հարավային մասերի հետ կապված։

Բնակչություն խմբագրել

1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 128,587 մարդ էր, որի 37 %-ը հայեր էին (47423 մարդ), իսկ 29.4 %-ը՝ թաթարներ (37742 մարդ), 16.6 %-ը՝ հույներ (21393), 6.3 %-ը՝ ռուսներ (8089), 6.1 %-ը՝ վրացիներ (7840) և այլ ազգեր[4]։ Շուլավեր քաղաքի բնակչությունը 1897 թվականին 4553 մարդ էր, որից 4045-ը հայեր էին[5]։

1921 թվականին Բորչալուի գավառից վերջնականապես Խորհրդային Հայաստանին անցնում են որոշ տարածքներ, որոնց վրա հետագայում առաջանում են Ստեփանավանի, Տաշիրի և Թումանյանի շրջանները։

Վարչական բաժանում խմբագրել

1913 թվականին գավառը բաժանված էր 51 գյուղական համայնքի[6]՝

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г., Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России, Борчалинский уезд
  2. «Грузинская советская энциклопедия», ст. «Борчало». Тбилиси, 1965
  3. The Ancient Orient. Transcaucasia in the 11th–15th centuries by Lev Gumilev
  4. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России, Борчалинский уезд
  5. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. город Шулаверы
  6. , Волостныя, станичныя, сельскія, гминныя правленія и управленія, а также полицейскіе станы всей Россіи съ обозначеніем мѣста ихъ нахожденія, Кіевъ, «Изд-во Т-ва Л. М. Фишъ», 113։