Սեյրանուհի Գեղամյան

հայ արձակագիր, արվեստաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գեղամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սեյրանուհի Հայկազի Գեղամյան (հունվարի 10, 1952(1952-01-10), Կամարիս, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, արվեստաբան։ Հայաստանի գրողների միության անդամ է։

Սեյրանուհի Գեղամյան
Ծնվել էհունվարի 10, 1952(1952-01-10) (72 տարեկան)
ԾննդավայրԿամարիս, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1973)
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրՀայրենիքի ձայն, Հայաստանի մշակույթի նախարարություն, Հայաստանի սփյուռքի նախարարություն և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
Սեյրանուհի Գեղամյան Վիքիքաղվածքում
Սեյրանուհի Գեղամյան Վիքիդարանում
 Seyranuhi Geghamyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սեյրանուհի Գեղամյանը ծնվել է 1952 թվականին Հայաստանի Գյամրեզ (այժմ՝ Հայաստանի Կոտայքի մարզի Կամարիս) գյուղում։ 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1973 թվականից, Աբովյանի շրջգործկոմի մշակույթի բաժնում։ 1977-1992 թվականներին աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, նախ որպես ավագ գրական աշխատող, ապա՝ մշակույթի բաժնի վարիչ[1]։ 1992-1998 թվականներին աշխատել է Հայաստանի նախագահի աշխատակազմում՝ որպես մամուլի ծառայության գլխավոր մասնագետ։ 1999 թվականից եղել է Հայաստանի կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության գրահրատարակչության և պոլիգրաֆիայի բաժնի պետը։ 2011 թվականից աշխատել է Հայաստանի մշակույթի նախարարությունում, նախ որպես արվեստի վարչության պետի տեղակալ, ապա նույն վարչության պետ։ 2015-2016 թվականներին եղել է Հայաստանի սփյուռքի նախարարի մամուլի քարտուղարը։ 2017 թվականից աշխատում է Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում[2]։

Ստեղծագործություններ խմբագրել

Սեյրանուհի Գեղամյանը գրել սկսել է դպրոցական տարիներից։ Նրա առաջին ստեղծագործությունները տպագրվել են «Պիոներ կանչ», «Ավանգարդ» թերթերում, «Գարուն» ամսագրում։ Նրա գեղարվեստական ակնարկները, հրապարակախոսական, գրականագիտական և արվեստաբանական հոդվածներն ու խոհագրությունները, պատմվածքները տպագրվել են Հայաստանի և սփյուռքի թերթերում ու ամսագրերում։

Գրքերի, գրքերի և ալբոմների առաջաբանների հեղինակ է, կազմել ու խմբագրել է ժողովածուներ։ Նրա պատմվածքներից թարգմանվել են ռուսերեն և արաբերեն[3]։

Երկեր խմբագրել

  • «Ինչպես դառնալ կատարյալ» (2002 թ.)
  • «Զրույցներ բարեկրթության մասին» (2003 թ.)
  • «Հեռացող հիշատակներ» (2005 թ.)
  • «Մանկական հանրագիտարան. Զրույցներ և փաստեր կենդանիների մասին» (2005 թ.)
  • «Փոքրիկ պատմություններ մեծ արվեստագետների մասին» (2007 թ.)
  • «Շարունակվող երկխոսություն» (2007 թ.)
  • «Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ» (2008 թ., 2010 թ.)
  • «Աստծո առաքյալներից մեկը» (2011 թ.)
  • «Գրեթե իրական հեքիաթ դաշտամկան մասին» (2015 թ.)
  • «Նվիրում» (2016 թ.)
  • «Բազմանկյուն» (2016 թ.)

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Տաջիկական գրականության անթոլոգիա.- Երևան։ ՀԳՄ հրատ., 2009.- 231 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։

Պարգևներ խմբագրել

  • Հայաստանի մշակույթի նախարարության պատվոգրեր
  • «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ, ոսկե մեդալ
  • ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ
  • Հայաստանի սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան», Երախտագիտության մեդալներ
  • «Մաշտոց» գրական-հասարակական միավորման «Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոս» մեդալ
  • Սփյուռքի մասին գրող լավագույն լրագրողի հավաստագիր, ԱՄՆ «Լա Վըրն» համալսարանի հայագիտական բաժին, 1990 թ.
  • «Հայ մշակույթի դեսպան» հավաստագիր, Գլենդելի «Մաշտոց» քոլեջ, 2006 թ.
Դասային աստիճան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սեյրանուհի Գեղամյան« «Իմ կյանքի լավագույն տարիներն անցկացրել եմ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում»». Hayern Aysor. 2014 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.
  2. «Սեյրանուհի Գեղամյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  3. «Հայ գիրք, Սեյրանուհի Գեղամյան».

Արտաքին հղումներ խմբագրել