Սուրբ Զինովիի կյանքից պատկերներ
Սանդրո Բոտիչելլիի նկար
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Սուրբ Զինովիի կյանքից պատկերներ», Սանդրո Բոտիչելլիի վերջին շրջանի աշխատանքների շարքն է Սուրբ Զինովիի կյանքի թեմայով։ Վերջինս գործունեություն է ծավալել Ֆլորենցիայում 4–րդ դարի սկզբում։ Բոլոր նկարները բաժանված են մի քանի մասի և ընթերցվում են ձախից աջ.
Նկար | Չափ | Բովանդակություն | Թանգարան |
---|---|---|---|
66,5×149,5 սմ | Առաջին նկարում ներկայացված է, թե ինչպես է Սուրբ Զինովին հրաժարվում ամուսնանալ այն աղջկա հետ, ում ստիպում էին նրա ծնողները, այնուհետև Զինովիի մկրտությունն է, որից հետո՝ նրա մոր՝ Սոֆիի մկրտությունը, և վերջում՝ Զինովիի ձեռնադրումը որպես ֆլորենտական եպիսկոպոս։ Առաջին կտավը նկարվել է 1500 կամ 1501 թվականին։ | Լոնդոնի ազգային պատկերասրահ | |
65×139,5 սմ | Երկրորդ նկարը կոչվում է «Երեք հրաշք» և դիտողին պատմում է հետևյալը.
|
Լոնդոնի ազգային պատկերասրահ | |
67,3×150,5 սմ | Երրորդ նկար. Զինովին վերակենդանացնում է երիտասարդին, բուժում ձիուց ընկածին, վերակենդացնում սարկավագ Եվգենիային և օրհնում նրան՝ իրագործելու հրաշք։ | Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք) | |
66×182 սմ | Վերջին նկար. Զինովին վերակենդանացնում է սայլի անիվի տակ ընկած տղային և հանձնում մորը։ Կտավի անկյունում պատկերված է սրբի մահը։ | Դրեզդենի պատկերասրահ |