Մարկուս Մոզիա Գարվի ավագ (անգլ.՝ Marcus Mosiah Garvey Sr., օգոստոսի 17, 1887(1887-08-17)[5][2][3][…], Սենթ Էնս Բեյ, Միդլսեքս, Ճամայկա - հունիսի 10, 1940(1940-06-10)[2][3][4][…], Ուեսթ Քենսինգթոն, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ճամայկացի լրագրող, հրատարակիչ, գործարար, ճարտասան և քաղաքական ակտիվիստ, Ճամայկայի ազգային հերոս (հետմահու)[6]։ Եղել է սև ազգայնականության և համաաֆրիկյանական շարժման առաջնորդ, որը ձգտում էր գաղափարապես միավորել ամբողջ աշխարհում աֆրիկյան ծագում ունեցող ժողովուրդներին[7]։ Գարվիի գաղափարները ստացել են գարվիիզմ անվանումը։

Մարկուս Գարվի
Marcus Garvey
Դիմանկար
Ծնվել է1887 օգոստոսի 17
ԾննդավայրՃամայկա Սենթ Էնս Բեյ, Ճամայկա
Մահացել է10 հունիսի 1940(1940-06-10) (տարիքը 52)
Մահվան վայրՄիացյալ Թագավորություն Լոնդոն, Մեծ Բրիտանիա
ԳերեզմանԿենսալ Գրին գերեզմանատուն[1] և Ազգային հերոսների պուրակ
Քաղաքացիություն Ճամայկա
ԱզգությունՃամայկա Ճամայկացի
ԿրթությունԲիրբեքի համալսարան
Մասնագիտությունլրագրող, ձեռնարկատեր, քաղաքական գործիչ, տպագրիչ և սոցիոլոգ
ԱշխատանքՀրատարակիչ, լրագրող
ԱմուսինԷյմի Էշվուդ
(1919-1922)
Էյմի Ջաք
(1922)
ԾնողներՄալքուս Գարվի
Սառա Էն Ռիչարդս
ԿուսակցությունԺողովրդական քաղաքական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Երեխաներ2
 Marcus Garvey Վիքիպահեստում
(աուդիո)
(աուդիո)
Մարկուս Գարվիի ձայնը

Ծնվել է 1887 թվականին, Սենթ Էնս Բեյ բնակավայրում՝ աֆրոճամայկացիների ընտանիքում։ Վաղ տարիքից աշխատանքի է անցել ծննդավայրի, այնուհետև՝ մայրաքաղաք Քինգստոնի տպագրատներում։ Ընդգրվել է տպագրիչ վաճառականների արհեստակցական միություններում։ Որոշ ժամանակ Կենտրոնական Ամերիկայում անցկացնելուց հետո, 1912 թվականին տեղափոխվել է Լոնդոն, սովորել Բիրբեքի համալսարանի իրավունքի փիլիսոփայության բաժնում։ 1914 թվականին հիմնել է Սևամորթների բարելավման համընդհանուր ասոցիացիան (ՍԲՀԱ)։ 1916 թվականին հաստատվել է Նյու Յորքում և ՍԲՀԱ-ի ճյուղ հիմնել գլխավորապես սևամորթներներով բնակեցված Հառլեմ թաղամասում։ Պրոպագանդել է աֆրիկացիների և աֆրիկյան սփյուռքի միջև միասնություն, քարոզչություն ծավալել ընդդեմ Աֆրիկայում եվրոպական տերությունների գաղութացման դադարեցման և մայրցամաքի քաղաքական միավորման համար։ Գարվին կողմնակից էր անկախ և միացյալ Աֆրիկայի ստեղծման գաղափարին։ Չնայած երբեք չէր եղել Աֆրիկայում, նա հավատարիմ էր «Վերադարձ դեպի Աֆրիկա» շարժմանը, գտնելով, որ աֆրիկյան ծագման որոշ անձնինք կամ խմբեր պետք է հաստատվեին իրենց պատմական մայրցամաքում։ Ժամանակի ընթացքում գարվիիստական գաղափարները լայն ժողովրդայնություն ստացան, իսկ Սևամորթների ասոցիացիայում նորանոր անդամներ ընդգրկվեցին։ Այնուամենայնիվ, սև անջատողական գաղափարների և Կու-կլուքս-կլանի (ԿԿԿ) և այլ սպիտակ ռասիստական կազմակերպությունների հետ ռասայական անջատողականության (սեգրեգացիա) ընդհանուր հետաքրքրություններ ունենալու պատճառով, Գարվին առանձնանում էր տվյալ ժամանակաշրջանում նշանավոր համարվող այլ աֆրոամերիկյան քաղաքական ակտիվիստներից, ինչպիսին էր, օրինակ, Դյու Բոյս Դյուբուան, ով կողմնակից էր ռասայական ինտեգմանը։

Հավատարիմ լինելով այն համոզմանը, որ գերակշիռ սպիտակամորտ հասարակություններում սևամորթները պետք է ֆինանսապես անկախ լինեն, Գարվին Միացյալ Նահանգներում մի քանի ձեռնարկություններ հիմնեց։ 1919 թվականին Գարվին դարձավ «Բլեք սթար լայն» (Black Star Line) բեռնափոխադրող և ուղևորային ընկերության նախագահը, որը նպատակ ուներ կապ հաստատել Հյուսիսային Ամերիկայի և Աֆրիկայի միջև և խթանել աֆրոամերիկացիների ներգաղթը դեպի Լիբերիայի Հանրապետություն։ 1923 թվականին, փոստային ծառայությունների զեղծարարության մեղադրանքով ձերբակալվել է և շուրջ երկու տարի անցկացրել Ատլանտայի դաշնային բանտում։ Գարվին իր ձերբակալությունը համարում էր քաղաքական բնույթի և դրա մեջ մեղադրում էր ազգությամբ հրեա դատավորին և երդվյալ ատենակալներին, պնդելով, որ նրանք նախապաշարված էին իր նկատմամբ՝ Կու-կլուքս-կլանի հետ կապերի մեջ մտնելու պատճառով[7]։ 1927 թվականին կնոջ հետ արտաքսվել է Ճամայկա, բնակություն հաստատել Քինգստոնում, շարունակել քաղաքական գործունեությունը և 1929-ին հիմնել Ժողովրդական քաղաքական կուսակցությունը՝ որոշ ժամանակ աշխատելով մայրաքաղաքի խորհրդում։ ՍԲՀԱ-ի ահագնացող ֆինանսական դժվարությունների պատճառով, 1935 թվականին տեղափոխվել է Լոնդոն։ Հակասոցիալիստական գաղափարների պատճառով, Գարվին չէր կարողանում համագործակցության եզրեր գտնել քաղաքի սևամորթ ակտիվիստների մեծամասնության հետ։

Մահացել է Լոնդոնում, 1940 թվականին։ 1964 թվականին աճյունը փոխադրվել է Ճամայկա և վերաթաղվել Քինգստոնի ազգային հերոսների պուրակում։ Հետմահու պարգևատրվել է Ճամայկայի ազգային հերոսի շքանշանով[7]։

Ծավալած գործունեության համար Գարվին հակասական դեմք էր համարվում։ Աֆրիկյան սփյուռքի համայնքներում ոմանք նրան համարում էին հավակնոտ դեմագոգ և խիստ քննադատում էին՝ սպիտակ գերակայության խմբերի հետ համագործակցելու, ագրեսիվ հռետորաբանության, ինչպես նաև խառնածինների և հրեաների նկատմամբ ունեցած վերաբերմունքի համար։ Այնուամենայնիվ, Գարվին գովասանքի էր արժանանում այն հանգամանքի համար, որ համատարած աղքատության, խտրականության և գաղութատիրության պայմաններում իր գաղափարախոսությամբ բարձրարցնում էր աֆրիկացիների և աֆրիկյան սփյուռքի հպարտության և ինքնավստահության զգացումը։

Գարվիի գաղափարները զգալի ազդեցություն են թողել ռաստաֆարական, «Իսլամի ազգ» և «Սև ուժ» համաֆրիկյան շարժումների վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.jamaicaobserver.com/news/Glover-wants-Garvey-s-criminal-record-expunged_19232873
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. "Marcus Mosiah Garvey", Jamaica Information Service. վերցված է՝ սեպտեմբերի 22, 2020.
  7. 7,0 7,1 7,2 «Marcus Garvey». History.com. Վերցված է 2021 թ․ մայիսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկուս Գարվի» հոդվածին։