Նայն Մայլ (Կրեոլ ճամայկերեն՝ Nain Mailz) թաղամաս Ջամայկայի Սենթ Էն Փարիշում, Բրաունս Թաունից մի քանի մղոն հարավ։ Բնակչությունը 2009 թվականին գրանցված տվյալներով կազմում էր մոտ 300 մարդ։ 1945 թվականի փետրվարի 6-ին այնտեղ է ծնվել ռեգգի երաժիշտ Բոբ Մառլին։ Հետագայում նրան թաղեցին այնտեղ։ Մարլիի տունը գտնվում է գյուղում, ինչպես նաև նրա դամբարանը, որտեղ նրա մարմինը գտնվում է մոր՝ Սեդելա Բուկերի հետ միասին։

Բոբ Մարլիի դամբարան խմբագրել

 
Մուտքը դեպի Բոբ Մառլիի զբոսայգի, Նայն Մայլ, Ճամայկա

Բոբ Մառլիի թանգարանը զբոսաշրջության վայր է, որը գտնվում է Նայն Մայլում, որը կառավարվում է Մարլիի ընտանիքի անդամների կողմից։ Այն ունի բազմաթիվ պատմական արտեֆակտներ, այդ թվում՝ կիթառներ, մրցանակներ և լուսանկարներ։ Նայն Մայլն այն վայրն է, որտեղ սկսվեց Բոբ Մարռիի երաժշտական կարիերան և ազդեց նաև նրա շատ երգերի վրա[1]։

Կա ռաստա գույնի «ժայռային բարձ», որի վրա Մարլին դրել էր գլուխը, երբ ոգեշնչում էր փնտրում։ Նրա մարմինը թաղված է կիթառի հետ միասին 2,5 մետր երկարություն ունեցող երկարավուն մարմարե դամբարանում եթովպական ավանդական ձևավորման փոքրիկ եկեղեցու ներսում[2]։ Թանգարանում կա երկու դամբարան։ Առաջինը Մառլիի մոր՝ Սեդելա Բուկերիի, որը հայտնի է որպես Մամա Մառլի։ Երկրորդը պարունակում է հենց Մառլիի մնացորդները։

 
Բոբ Նառլի եկեղեցի և դամբարան Նայն Մայլ, Ճամայկա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bob Marley birth village - Nine Mile (Jamaica)». Jamaicans.com. Վերցված է 2012 թ․ մարտի 1-ին.
  2. «Nine Mile Museum in Jamaica, Jamaica». Lonely Planet. 1945 թ․ փետրվարի 6. Վերցված է 2012 թ․ մարտի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել