«No Woman, No Cry», ռեգգի ոճի երգ, որը «The Wailers» խմբի կատարմամբ դարձել է համաշխարհային հիթ։ 1974 թվականին այն թողարկվել է խմբի «Natty Dread» ստուդիական ալբոմում։ Առավել հայտնի է համերգային տարբերակը 1975 թվականի «Live!» ալբոմից, այն ներառվել է «Legend» ժողովածուի մեջ։

«No Woman, No Cry»
Bob Marley & The Wailers?ի երգը
Ժանրռեգգի
Լեզուանգլերեն
ՀեղինակVincent Ford?[1]
ԿոմպոզիտորVincent Ford?[1]

Ըստ «Rolling Stone» ամսագրի՝ երգը հայտնվել է բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերի ցանկի 37-րդ հորիզոնականում[2]։

Պատմություն խմբագրել

Թեև Բոբ Մառլին է գրել երգի տեքստը[3][4] և/կամ մեղեդին[5], սակայն հեղինակային իրավունքը տրվել է Վինսենթ Ֆորդին։ Վերջինիս են պատկանում նաև «Rastaman Vibration» ալբոմի երեք երգի իրավունքները։ Նա Մառլիի ընկերն էր, Տրենչթաունում (անգլ.՝ Trenchtown) ուներ անվճար ճաշարան կարիքավորների համար, և գետտո Քինգսթոնում, որտեղ մեծացել էր Բոբ Մառլին։ Ֆորդի կողմից ստացված հեղինակային հատկացումները նրան թույլ տվեցին պահել ճաշարանը[6]։

Տրենչթաունը հիշատակվում է «No Woman, No Cry» երգի հետևյալ տողերում․

  I remember when we used to sit.
In the government yard in Trenchtown.
 

Այստեղ ապրում էին ռեգգիի հայտնի կատարողներ Փիթեր Թոշը և Բաննի Վեյլերը։ 1930-ական թվականներից դա հետնախորշերի շրջան էր՝ բնակեցված սկվոտերներով։ Այն ապաստան էր ծառայում ռաստամանների համայնքների համար։ 1951 թվականին շրջանը ավերվել է «Չարլի» փոթորիկից։ Վերականգնումից հետո այն կազմված էր ներքնագավիթներով, ընդհանուր խոհանոցով մեկ-երկու հարկանի բետոնե տներից։ Միջոցների անբավարարության պատճառով շրջանում կոյուղի չկար։ Դրան փոխարինում էր բաց, առհոսող փոսը։ 70-ական թվականներին շրջանում տիրում էր գործազրկություն, ուժեղ թափ էր առնում հանցավորությունը, սակայն Բոբ Մառլիի երգի շնորհիվ այս վայրը սկսեց զբոսաշրջիկներ ներգրավել ամբողջ աշխարհից։

Բոբ Մառլին գրել է այս երգը, երբ հիվանդ էր նրա մայրը, և որպեսզի ինչ-որ կերպ մեղմացնի ու հավերժացնի կանանց և մայրերի հոգսը, նա որոշեց երգն անվանել «Ոչ, կին, մի՛ լացիր»։

«No woman, no cry»-ի համերգային տարբերակում օգտագործվել է մեկ րոպեում 78 հարված, իսկ ստուդիականում՝ 96-99 հարված․ ստուդիական տարբերակում օգտագործվում է ռիթմ-մեքենան[7]։ Կիթառային ներդրումները կատարել է սեսիոն երաժիշտ Էլ Անդերսոնը, որն այդ ժամանակ նվագում էր «Shakatu» խմբում։ «Live!» ալբոմում նույնպես հնչում է նրա կիթառը։

Զոգորդություններ խմբագրել

Երգի տարբերակիչ առանձնահատկությունն է մտախոհությունը, եղերգական երգեհոնի մեղեդին։ Որոշ քննադատներ կարծում են, որ երգը գրվել է «Procol Harum» խմբի «A Whiter Shade of Pale» ստեղծագործության ազդեցությամբ։ Հիմնական հարմոնիան՝ «C - G - Am - F», համընկնում է «The Beatles» խմբի «Let It Be» երգի հետ։

Քավեր տարբերակներ խմբագրել

Երգի քավեր տարբերակները կատարել են շատ հայտնի արտիստներ, այդ թվում՝ Ջո Դասեն, Չիչոլինա, Բոնի Էմ, Rancid, NOFX, Pearl Jam, Նինա Սիմոն, Linkin Park, The Fugees։

  • 1999 թվականին «Չայֆ» խումբը հորինեց նոր տեքստ և «Շեկոգալի» ալբոմի համար ձայնագրեց երգ։ Այն կոչվեց «Родная, не плачь»։
  • 2002 թվականին «Корабль» խումբը նույն կերպ վարվեց և «Սև կիթառներ» սկավառակում թողարկեց «Нет бабы нет слёз» երգը, որի բառերի իմաստը բխում է երգի անվան մեկնաբանություններից։
  • 2004 թվականին «Via Chappa» ռեփ-խումբը վերաձայնագրեց «По волнам» երաժշտական երգը (Միխեի հետ զուգերգով) «No,Woman, No Cry»-ի մոտիվներով՝ փոխելով տեքստը և երգի տրամադրությունը։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Երգի բնագիր տարբերակում հնչում է «No, Woman, Nuh cry»։ Ջամայական բարբառում «Nuh» բառը համապատասխանում է անգլերեն «don't» բառին[8]։ Այսինքն՝ արտահայտությունը նշանակում է՝ «Կարիք չկա, կին, մի լացիր»։ Երգի միջոցով երգիչը մխիթարում է կանանց՝ հորդորելով նրանց, որ վերջին հաշվով «ամեն ինչ լավ է լինելու»[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ISWC-Net
  2. Stone, Rolling; Stone, Rolling (2011 թ․ ապրիլի 7). «500 Greatest Songs of All Time». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  3. «Entertainment | No Woman No Cry 'songwriter' dies». BBC News. 2009 թ․ հունվարի 1. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
  4. «In pictures: The legacy of Bob Marley». BBC. Վերցված է 2009 թ․ հունվարի 1-ին.
  5. Humphries, Patrick (2003). «No Woman No Cry». BBC Radio 2. BBC. Վերցված է 2009 թ․ հունվարի 1-ին.
  6. «Bob Marley, 'No Woman, No Cry' | 500 Greatest Songs of All Time». Rolling Stone. 2011 թ․ ապրիլի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
  7. Анализ темпа песни на сайте meanspeed.com
  8. Dawes, Kwame Senu Neville (2002). Bob Marley: Lyrical Genius (անգլերեն). Sanctuary. ISBN 978-1-86074-433-4.
  9. Dawes, Kwame Senu Neville, 1962- Bob Marley : lyrical genius. — London: Sanctuary, 2002. — 356 pages с. — ISBN 1860744338, 9781860744334

Արտաքին հղումներ խմբագրել