Ֆեթս Դոմինո (անգլ.՝ Fats Domino, փետրվարի 26, 1928(1928-02-26)[1][1][2][…], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ - հոկտեմբերի 24, 2017(2017-10-24)[4][1][1][…], Խարվի, Ջեֆերսոն շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի դաշնակահար, վոկալիստ, ռոքնռոլ երաժշտական ժանրի հիմնադիրներից մեկը։ Գրեմի մրցանակի դափնեկիր ստեղծագործական ողջ կյանքում ձեռք բերած նվաճումների համար (1987) և ռոքնռոլի մեծագույն երաժիշտներից մեկը՝ ըստ «Rolling Stone» ամսագրի։ Նրա ամենահայտնի երգերից են «Ain't That A Shame»-ը և «Blueberry Hill»-ը։

Ֆեթս Դոմինո
Բնօրինակ անունանգլ.՝ Fats Domino
Ի ծնե անունանգլ.՝ Antoine Dominique Domino Jr.
Նաև հայտնի է որպեսFats Domino
Ծնվել էփետրվարի 26, 1928(1928-02-26)[1][1][2][…]
Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ[3]
Մահացել էհոկտեմբերի 24, 2017(2017-10-24)[4][1][1][…] (89 տարեկան)
Խարվի, Ջեֆերսոն շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
ԳերեզմանMount Olivet Cemetery[5]
Ժանրերռոքնռոլ[6], ռիթմ էնդ բլյուզ, boogie-woogie? և ջազ[3]
Մասնագիտություներգիչ, դաշնակահար, ջազ երաժիշտ, երգերի հեղինակ և կոմպոզիտոր
Երգչաձայնբարիտոն
Գործիքներդաշնամուր[3][6] և վոկալ[6][3]
ԼեյբլImperial?, London Records, Մերկուրի Ռեքորդս, Philips Records, Polydor Records, ABC Records և Ռեփրայզ Ռեքորդս
ԱնդամակցությունAmerican Federation of Musicians. Local 496 (New Orleans, La.)?[7]
Պարգևներ
Կայքfatsdominoofficial.com
 Fats Domino Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Անտուան Դոմինիկը ծնվել է Լուիզիանա նահանգի Նոր Օռլեանում, եղել է ութ երեխաներից կրտսերը։ Հայրը եղել է ջութակահար, ելույներ է ունեցել ձիարշավարաններում[8]։ Անտուանը դաշնամուր սկսել է նվագել 7 տարեկանից.[9][10]: Երաժիշտը զարգացրել է իր սեփական ոճը դաշնակահարներ Ալբերտ Ամմոնսի, Միդ Լյու Լուիսի և Փոքրիկ Ուիլի Լիտլֆիլդի ազդեցության տակ, որոնք հետպատերազմյան տարիներին նվագում էին բուգի-վուգի դաշնամուրային ոճով։

1949 թվականին Ֆետս (Չաղլիկ) բեմական անվան տակ Դոմինոն ձայնագրել իր առաջին «The Fat Man» սինգլը։ Այդ ժամանակ Գրամզապիս ֆիրմայի ղեկավարը ծանոթացրել է Դոմինոին երաժիշտ, գործիքավորող և երգահան Դեյվի Բարտոլոմի հետ, որն արդեն մի քանի տարի նվագում էր ջազ և Բուգի–վուգի Նոր Օռլեանում։ Հենց Դեյվ Բարտոլոմյուն էր Դոմինոյի հիթերի մեծ մասի երգահանը և պրոդյուսերը։

Համագործակցելով պրոֆեսիոնալ երաժիշտների՝ Լի Ալենի (տենոր սաքսոֆոն), Էլվին Թայլերի (բարիտոն սաքսոֆոն) և թմբկահար ԷՌլ Փալմերի հետ, Դոմինոն և Բատոլոմեյը հիմք դրեցին նորօռլեանական ռիթմ ընդ բլյուզին։ 1950-ականների կեսերին այդ երաժիշտների հետ մի քանի ձայնագրություններ է կատարել Լիթլ Ռիչարդը։

1950 թվականին «The Fat Man» կոմպոզիցիան վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակով և շատերի ուշադրությունը հրավիրել է զվարճալի տեսքով բարեսիրտ «չաղլիկի» վրա։

Ռասայական տարանջատման դարաշրջանում աֆրոամերիկացի կատարողները սիրված չէին Ամերիկայի սպիտակամորթ բնակչության կողմից։ Ռոք-ն-ռոլ նվագող առաջին երաժիշտներն էին Ֆաթս Դոմինոն, Լիթլ Ռիչարդը, Էլվիս Փրեսլին, Բիլ Հեյլին, որոնք կոտրեցին այդ կարծրատիպը։

Հանրաճանաչություն խմբագրել

1949 թվականին թողարկված նրա «The Fat Man» երգը համարվում է ռոքնռոլ ժանրի առաջին միլիոնանոց վաճառքի ռեկորդակիր։ 1955 թվականի ապրիլին «Imperial» ձայնագրման ընկերությունը, որի հետ Դոմինոն պայմանագիր էր կնքել, թողարկեց «Ain't That a Shame» սինգլը, որը երկրում դարձավ հանրաճանաչ։ Նույն թվականի ամռանը հիթը երգեց սպիտակամորթ հայտնի երգիչ Փեթ Բուն։ Դոմինոյի երգը զբաղեցրել է ամերիկյան չարթերի վերին հորիզոնականները։ Դոմինոյի վաթսունվեց ստեղծագործություն ընդգրկվել է «Billboard Hot 100» ԱՄՆ-ի պաշտոնական հիթ-շքերթում։ 1958-1960 թվականներին ԱՄՆ-ում Ֆեթսի սկավառակների վաճառքի քանակը գերազանցել է գերազանցել է Էլվիս Փրեսլիի սկավառակների վաճառքի քանակին։ Նույն ժամանակաշրջանում ունեցել է տասնմեկ լավագույն հիթ[11]։

1960-2017 թվականներ խմբագրել

Ֆեթս Դոմինոյի վերջին հիթը դարձել է «Heartbreak Hill» կոմպոզիցիան, որը թողարկվել է 1964 թվականին։ Դրանից հետո ԱՄՆ-ում Ֆեթսը չարթերում հայտնվել է միայն երկու անգամ՝ 1968 թվականին Ջոն Լենոն և Փոլ ՄաքՔարթնի «Lady Madonna» երգով և 1981 թվականին «Whiskey Heaven» երգով։

1987 թվականին Դոմինոն արժանացել է «Գրեմմի կյանքի նվաճումների համար» մրցանակի։ «Rolling Stone» ամսագիրը Դոմինոյին անվանել է դարաշրջանի ռոք-ն-ռոլի մեծագույն երաժիշտ։

Երաժշտության պատմության մեջ ամենավաճառվող կատարողների ցանկում Դոմինոն զբաղեցնում է 69-րդ տեղը։ Նրա սկավառակների վաճառքը հասնում է մոտ երկու հարյուր միլիոնին, վերահրատարակումները հավաքածուները թողարկվում են ամեն տարի։

Դոմինոյի երգերը կատարել են շատ հայտնի մարդիկ․ 2010 թվականի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայացած բարեգործական համերգում նրա «Blueberry Hill» երգը կատարել է Ռուսաստանի Դաշնության այդ ժամանակվա վարչապետ Վլադիմիր Պուտինը[12]։

1970-ական թվականներիին Դոմինո Ֆեթսը լքել իր ծննդավայրը՝ Նոր Օռլեանը։ 2005 թվականին «Կատրինա» Կատրինա (փոթորիկ) փոթորկի ժամանակ նա համարվում էր անհետ կորած, և նրա տան մոտ նույնիսկ սգո պաստառ էր տեղադրվել, սակայն հետագայում պարզվել է, որ երաժիշտը տարհանվել է Ազգային պահպանության ծառայության կողմից ձեռնարկված գործողության ընթացքում։

Չնայած մեծ տարիքին, Դոմինո Ֆեթսը շարունակում էր իր ակտիվ ստեղծագործական գործունեությունը։ Իր վերջին համերգը տեղի ունեցել է 2007 թվականին։

Մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 24-ին, Լուիզիանա նահանգի Խարվի քաղաքում[13][14]։

Սկավառակագրություն խմբագրել

  • 1949: The Fat Man
  • 1955: Carry on Rockin’
  • 1956: Rock and Rollin’
  • 1956: This is Fats
  • 1958: Here stands Fats Domino
  • 1958: The Fabulous "Mr. D"
  • 1959: Let's play Fats Domino
  • 1959: Fats Domino Swings
  • 1960: A lot of Dominoes
  • 1961: I miss you so
  • 1961: Let the four winds blow
  • 1961: What a party
  • 1962: Twistin’ the Stomp
  • 1962: Million Sellers by Fats
  • 1963: Here comes...Fats Domino
  • 1964: Fats on Fire
  • 1965: Getaway with Fats Domino
  • 1965: Domino ’65 (Live)
  • 1968: Fats is back
  • 1970: Fats
  • 1974: Live at Montreux - Hello Josephine (Live ’73)
  • 1979: Sleeping on the Job
  • 2006: Alive and kickin´
  • 2007: Greatest Hits - Walking To New Orleans

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://tulprimo.hosted.exlibrisgroup.com/tref:books+:TUL_VOYAGER966417
  4. 4,0 4,1 4,2 Fats Domino, rock 'n' roll pioneer and New Orleans hero, is dead at 89
  5. Find A Grave — 1996.
  6. 6,0 6,1 6,2 Montreux Jazz Festival Database
  7. Local 496 Membership Directory, American Federation of Musicians — 1940.
  8. «Rock 'n' Roll Legend Fats Domino Dies at 89». biography.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  9. Friedlander, Paul (2006). Rock And Roll: A Social History. Boulder, Colorado: Westview Press. pp. 28–32.
  10. Coleman, Rick (2006). Blue Monday: Fats Domino and the Lost Dawn of Rock 'n' Roll. Boston: Da Capo Press. pg. 19; 9780306815317
  11. Browne, David (2017 թ․ հոկտեմբերի 25). «Fats Domino, Rock and Roll Pioneer, Dead at 89». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  12. На 2017 год это единственная песня, которую прилюдно исполнил Владимир Путин, в тот момент — премьер-министр, а вообще — многократный президент России:
  13. В США умер основоположник рок-н-ролла Фэтс Домино // РС/РСЕ
  14. Умер американский музыкант Фэтс Домино // meduza.io

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեթս Դոմինո» հոդվածին։