Բլրամագլցման մրցավազք

Բլրամագլցման մրցավազք (անգլ.՝ Hill Climb Racing), Ֆինգերսոֆթի կողմից բջջային սարքերի համար մշակված երկչափ գրաֆիկական համակարգչային խաղ։ 2012 թվականին թողարկվել է Google Play-ի, ինչպես նաև iOS-համակարգերի համար։ Թողարկման պահից հետո մեկ տարվա ընթացքում խաղը ներբեռնվել է ավելի քան 100 միլիոն անգամ[1]։ Մինչև 2018 թվականի ապրիլը խաղը ներբեռնվել է ավելի քան մեկ միլիարդ անգամ (եթե հաշվի առնենք «Բլրամագլցման մրցավազքի» և այդ խաղի շարունակություն «Բլրամագլցման մրցավազք 2» խաղի միաժամանակյա ներբեռնումները)[2]։

Բլրամագլցման մրցավազք
ՀրատարակիչFingersoft?
Միջերեսի լեզուանգլերեն, լեհերեն, թուրքերեն, իսպաներեն, ռուսերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, գերմաներեն, իտալերեն, ճապոներեն, կորեերեն, ինդոնեզերեն, ֆիններեն, բրազիլական պորտուգալերեն և հոլանդերեն
Սերիայի մասHill Climb Racing?
Թողարկման թվական2012
ՊլատֆորմներԱնդրոիդ և iOS
ԺանրԻնդի-խաղ
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
USKUSK 0
Կառավարումթաչսքրին
Պաշտոնական կայքfingersoft.net/games/hill-climb-racing/(անգլ.)

Խաղային գործընթացըԽմբագրել

խաղացողի նպատակն է մեքենա վարելիս մետաղադրամներ հավաքելը։ Մեքենա վարելիս վառելիքը սպառվում է (կամ արևային էներգիան, եթե մեքենան աշխատում է արևային մարտկոցով)։ Վառելիքի մատակարարումը լրացնելու համար հարկավոր է խաղի ժամանակ առարկաներ հավաքել։ Խաղացողը պարտվում է, եթե վառելիքը սպառվում է, կամ մեքենայի «վարորդը» չի կարող շարունակել առաջխաղացումը (օրինակ՝ գետնին կամ քարանձավի գագաթին հարվածելու հետևանքով ստացած վնասվածքների պատճառով)։ Մետաղադրամները տրվում են ոչ միայն դրանց հավաքման ժամանակ, այլև «հնարքներ» (անգլ.՝ Tricks) կիրառելու, օդում պտույտներ կատարելու և որոշակի տարածություն անցնելու համար։

Խաղացողը կարող է ծախսել մետաղադրամները մեքենան բարելավելու կամ նոր խաղավայրեր և տրանսպորտային միջոցներ բացելու վրա։ Կարելի է նաև բացել մուտքերը դեպի նոր մայրուղիներ։ Յուրաքանչյուր մայրուղի ունի բարդության տարբեր աստիճան, տարբեր ռելիեֆ և խոչընդոտներ։

ԱդամանդներԽմբագրել

Խաղի մեջ, բացի մետաղադրամներից, կան նաև ադամանդներ՝ խաղի պրեմիում արժույթը, որոնք կարելի է հավաքել մրցավազքի ժամանակ[3].

ԱվտոտնակԽմբագրել

1.31.0 տարբերակում խաղին ավելացվել է ավտոտնակ։ Դրա մեջ կարելի է ստեղծել ձեր սեփական մեքենան, որը կազմված է զանազան մասերից[3]։ Ավտոտնակը բացվում է ադամանդների դիմաց։ Ավտոտնակում խաղացողը կարող է օգտագործել այն քարտեզները, որոնք օգտագործվում են մեքենայի մասերը բացելու համար։ Քարտեզները կարելի է ձեռք բերել սնդուկներ բացելով։ Սնդուկները մատչելի են դառնում այն ժամանակ, երբ դրանց համար ադամանդներ են վճարվում, երթուղիներ անցնում կամ որոշակի ժամանակ է անցնում։ Սնդուկները հազվադեպ են։

Մեքենայի մասերից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները։ Օրինակ՝ մասերից մեկը կարող է մեծացնել շարժիչի հզորությունը։ Որոշ մասերի ազդեցությունը բացասական է, օրինակ`խաղացողը կունենա ավելի քիչ վառելիք։

1.32.1 տարբերակում հայտնվել են «ուժեղացուցիչներ» (boosters)․ դրանք մեծացնում են վառելիքի քանակը և գնվում են ադամանդներով։

Բլրամագլցման մրցավազք 2Խմբագրել

Թողարկվել է 2016 թվականին նոյեմբերի 28-ին (Անդրոիդ համակարգի համար), iOS-ի համար խաղը թողարկվել է 2016 թվականի դեկտեմբերին, Վինդոուզ 10-ի համար՝ 2018 թվականին։ Խաղը ներբեռնվել է ավելի քան 100 միլիոն անգամ և Android-ի ամենատարածված մրցույթային խաղերից մեկն է[4]։ Խաղում կան մրցավազքեր, մրցույթներ, իրադարձություններ և բազմախաղացողային խաղեր։ Նաև ավելացվել են մեքենաներ, մեքենաների թյունինգի և փոփոխման հնարավորություն։

ՄուլտիփլեյերԽմբագրել

Բազմախաղացողային խաղը տեղի է ունենում ասինխրոն ռեժիմում (ոչ միաժամանակ)։ Խաղն ունի բազմախաղացողային մի քանի ռեժիմ։ Ֆինգերսոֆթում հայտնել են, որ իրական ժամանակի ռեժիմը հասանելի կլինի ավելի ուշ։

  • Գավաթներ (անգլ.՝ Cups) - Այս ռեժիմում 4 մարդիկ փորձում են այս կամ այն հեռավորությունն անցնել որքան հնարավոր է արագ։ Հաջող խաղի ժամանակ խաղացողն անցնում է բարձրագույն լիգա և բացում նոր գավաթներ։
  • Մարտահրավերներ (անգլ.՝ Challenges) - Այս ռեժիմում պետք է պայքարել որևէ մեկի հետ՝ նույն մեքենայով անցնելով որոշակի տեղամաս։ Հնարավոր է առաջադրանքները կիսել ընկերների հետ։
  • Իրադարձություններ (անգլ.՝ Events) - Թարմացվում են շաբաթը մեկ անգամ։ Հանձնարարությունները հաճախ կապված չեն մրցավազքի հետ, օրինակ, անհրաժեշտ է լինում ցատկել է հնարավորինս մեծ տարածությոն վրայով։

Ընկերների ցուցակը հասանելի է և կա նրանց հետ մրցելու հնարավորություն։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Jari Heikkilä (2013-10-17)։ «Oululaista hittipeliä ladattu vuodessa yli 100 000 000 kertaa» (ֆիններեն)։ mtvuutiset.fi։ Վերցված է 2019-08-23 
  2. Craig Chapple, Senior Editor։ «Fingersoft's Hill Climb Racing franchise rolls past one billion downloads»։ pocketgamer.biz։ Վերցված է 2019-08-23 
  3. 3,0 3,1 Neckflip։ «Hill Climb Racing - Garage»։ Neckflip (անգլերեն)։ hillclimbracing։ Վերցված է 2019-08-23 
  4. Fingersoft։ «Hill Climb Racing 2 - Apps on Google Play» (անգլերեն)։ play.google.com։ Վերցված է 2019-08-23 

Արտաքին հղումներԽմբագրել