Կոնստանտին Յոհան Ֆրանց Կրետիուս (գերմ.՝ Konstantin Johann Franz Cretius. հունվարի 6, 1814(1814-01-06)[1], Բժեգ, Լեհաստան[2] - հուլիսի 26, 1901(1901-07-26)[2], Բեռլին, Գերմանական կայսրություն[3]), 19-րդ դարի գերմանացի նկարիչ, ռոմանտիզմի ուղղության ներկայացուցիչ, Բեռլինի արվեստների ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր։

Կոնստանտին Կրետիուս
գերմ.՝ Konstantin Cretius
Ծնվել էհունվարի 6, 1814(1814-01-06)[1]
ԾննդավայրԲժեգ, Լեհաստան[2]
Վախճանվել էհուլիսի 26, 1901(1901-07-26)[2] (87 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Գերմանական կայսրություն[3]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտություննկարիչ և համալսարանի դասախոս
Ժանրդիմապատկեր
 Konstantin Cretius Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կոնստանտին Կրետիուսը ծնվել է 1814 թվականի հունվարի 6-ին Պրուսական թագավորության Բժեգ քաղաքում[4], որը ներկայումս գտնվում է Լեհաստանի Հանրապետության կազմում։ Մանուկ հասակում ծանր հիվանդության պատճառով գամված լինելով անկողնուն՝ զբաղվել է նկարներ անելով, գծապատկերներ ներկելով, ինչն էլ նրա մեջ հակում ու սեր է արթնացրել կերպարվեստի նկատմամբ[5]։

1833 թվականին ընդունվել է Բեռլինի արվեստների ակադեմիա, աշակերտել Կարլ Վիլհելմ Վախին։ 1836 թվականին ցուցահանդեսում ներկայացրել է «Ասպետն ու իր սիրած աղջիկը» և «Ռիչարդ Առյուծասիրտը» աշխատանքները։

1838 թվականին արժանացել է Պրուսիայի գեղարվեստի ակադեմիայի մեծ մրցանակին և այդ նույն տարվա սեպտեմբերին մեկնել ճամփորդելու Հարավային Եվրոպայում։ Ռոմանտիկ մի շարք կտավներ ստեղծելով՝ Իտալիայում փորձառություն ձեռք բերելու համար կրթաթոշակ է ստացել և Բրյուսել ու Փարիզ այցելելուց հետո մեկնել Պալերմո[5]։ Եղել է նաև Հռոմում, որտեղ 1842 թվականին ժանրային մի շարք գեղեցիկ նկարներ է ստեղծել։

Հայրենիք վերադառնալով՝ հեղինակել է պատմական, ժանրային, կրոնական թեմաներով բազմաթիվ աշխատանքներ, պատկերազարդել է Սիլեզիայի մի քանի եկեղեցիների խորանները։

1846 թվականին Ֆրիդրիխ Վիլհելմ IV թագավորը նրան ուղարկել է Կոստանդնուպոլիս՝ սուլթան Աբդուլ Մեջիդ I-ի պալատը՝ վերջինիս դիմանկարն ստեղծելու։ Սուլթանն այդ աշխատանքի համար նկարչին պարգևատրել է օսմանյան կայսրության Փառքի շքանշանով։

Կոնստանտին Կրետիուսը եղել է Բեռլինի արվեստների համալսարանի պրոֆեսոր։

Նրա զավակներից Ռիխարդ ֆոն Կրետիուսը դարձել է պրուսական բանակի գեներալ-լեյտենանտ, ստացել ազնվականական տիտղոս՝ այն ժառանգաբար իր սերունդներին փոխանցելու իրավունքով[6]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Konstantin Johann Franz Cretius (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #117664545 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Union List of Artist Names — 2017.
  4. Union List of Artist Names, 2017
  5. 5,0 5,1 Meyers Konversations-Lexikon, 4. Auflage von 1888 bis 1890
  6. Gothaisches genealogisches Taschenbuch der briefadeligen Häuser(1907).Erster Jahrgang,S.122

Գրականություն խմբագրել

  • Stéphanie Baumewerd: Cretius, Constantin Johann Franz. In: Savoy, Bénédicte und Nerlich. France (Hg.): Pariser Lehrjahre. Ein Lexikon zur Ausbildung deutscher Maler in der französischen Hauptstadt. Band 1: 1793-1843, Berlin/Boston 2013, S. 48–50.
  • Gothaischer Hofkalender|Gothaisches Genealogisches Taschenbuch der Briefadeligen Häuser. 1907. Erster Jahrgang, Justus Perthes, Gotha 1906, S. 122.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Կրետիուս» հոդվածին։