Բետու (ֆուտբոլիստ, ծնված 1982)

պորտուգալացի ֆուտբոլիստ

Անտոնիու Ալբերտու Բաշտուշ Պիմպարել (պորտ.՝ António Alberto Bastos Pimparel, մայիսի 1, 1982(1982-05-01)[1], Լիսաբոն, Պորտուգալիա), առավել հայտնի որպես Բետու, պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս թուրքական Գյոզտեպեի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[2]։

Բետու
Beto
Բետուն 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն António Alberto Bastos Pimparel
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 1, 1982(1982-05-01)[1] (41 տարեկան)
Ծննդավայր Լիսաբոն, Պորտուգալիա
Հասակ 180 սմ
Քաշ 80 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Թուրքիա Գյոզտեպե
Համար 13
Պատանեկան կարիերա
1992-1995 Պորտուգալիա Պոնտե Ֆրեյաս
1995-2001 Պորտուգալիա Սպորտինգ Լիսաբոն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2001-2004 Պորտուգալիա Սպորտինգ Լիսաբոն B 25 (0)
2002-2004 Պորտուգալիա Սպորտինգ Լիսաբոն 0 (0)
2002-2003   Պորտուգալիա Կասա Պիա 38 (0)
2004-2005 Պորտուգալիա Շավիշ 0 (0)
2005-2006 Պորտուգալիա Մարկու 27 (0)
2006-2009 Պորտուգալիա Լեյշոյնշ 84 (0)
2009-2012 Պորտուգալիա Պորտու 12 (0)
2011-2012   Ռումինիա Կլուժ 27 (0)
2012-2013 Պորտուգալիա Բրագա 15 (0)
2013   Իսպանիա Սևիլյա 14 (0)
2013-2016 Իսպանիա Սևիլյա 55 (0)
2016-2017 Պորտուգալիա Սպորտինգ Լիսաբոն 3 (0)
2017-ներկա Թուրքիա Գյոզտեպե 30 (0)
Ազգային հավաքական
2002-2004 Պորտուգալիա Պորտուգալիա Մ21 3 (0)
2009-ներկա Պորտուգալիա Պորտուգալիա 14 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 4-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 4-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Բետուն Սպորտինգ Լիսաբոնի ակադեմիայի սան է։ Սպորտինգի առաջին թիմի կազմում նա անցկացրեց միայն 1 մրցաշրջան՝ լինելով թիմի 3-րդ դարպասապահը, ինչից հետո վարձավճարով միացավ Կասա Պիային։

Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Շավիշի և Մարկուի կազմում 1-ական մրցաշրջան անցկացնելուց հետո, 2006-07 մրցաշրջանում Բետուն միացավ Լեյշոյնշին՝ իր առաջին տարում օգնելով թիմին հաղթել ԼիգաՊրոն և տեղափոխվել Պորտուգալիայի բարձրագույն դիվիզիոն։ Լեյշոյնշի կազմում անցկացրած 3 մրցաշրջանում Բետուն մասնակցեց 94 հանդիպման՝ բաց թողելով ընդամենը 7 խաղ առաջնությունում։

Պորտու խմբագրել

2009 թվականի մարտին Բետուն 4 տարվա պայմանագիր կնքեց Պորտուի հետ[3]։ Իր պաշտոնական դեբյուտը ակումբի կազմում նշեց 2009 թվականի հոկտեմբերի 17-ին՝ Պորտուգալիայի գավաթի Սերտանենսեի դեմ խաղում[4]։ Չեմպիոնների Լիգայում իր առաջին հանդիպումը անցկացրեց նոյեմբերի 25-ին՝ Չելսիի դեմ խաղում[5]։ 2011 թվականի մայիսի 22-ին՝ Պորտուգալիայի գավաթի Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում Բետուն հետ մղեց 11-մետրանոց հարվածը[6], և Պորտուն հաղթեց 6-2 հաշվով՝ նվաճելով գավաթը։ Պորտուի կազմում անցկացրած 2 մրցաշրջանում Բետուն թիմի երկրորդ դարպասապահն էր՝ Հելտոնից հետո[7]։ Նա անցկացրեց 25 հանդիպում՝ ակումբի հետ հաղթելով Պորտուգալիայի առաջնությունը, Եվրոպայի Լիգան, Պորտուգալիայի սուպերգավաթը և 2 անգամ՝ Պորտուգալիայի գավաթը։

2011-12 մրցաշրջանում Բետուն վարձավճարով տեղափոխվեց ռումինական Կլուժ[8]։ Ակումբի կազմում նա անցկացրեց 27 հանդիպում՝ 13 խաղում իր դարպասը պահելով անառիկ և օգնելով իր թիմին հաղթել Ռումինիայի առաջնությունը։

Բրագա / Սևիլյա խմբագրել

2012 թվականի ամռանը Բետուն 2 տարվա պայմանագիր կնքեց Բրագայի հետ[9]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 18-ին՝ Բենֆիկայի դեմ խաղում[10]։

2013 թվականի ձմռանը Բետուն վարձավճարով միացավ Սևիլյային[11], քանի որ թիմի դարպասապահ Դիեգո Լոպեսը տեղափոխվել էր Ռեալ Մադրիդ։ Օգտվելով Սևիլյայի հիմնական դարպասապահ Անդրես Պալոպի վնասվածքից, ակումբի կազմում իր դեբյուտը Բետուն նշեց հունվարի 31-ին՝ Իսպանիայի գավաթի Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[12]։ Իր առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց փետրվարի 3-ին՝ Ռայո Վալեկանոյի դեմ խաղում[13][14]։

2013 թվականի ամռանը Սևիլյան գնեց Բետուի ամբողջ տրանսֆերը[15]։ 2013-14 մրցաշրջանում նա դարձավ թիմի հիմնական դարպասապահը[16]՝ անցկացնելով 43 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Եվրոպայի Լիգայի եզրափակչի՝ Բենֆիկայի դեմ հանդիպման հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում Բետուն ետ մղեց Օսկար Կարդոսոյի և Ռոդրիգոյի հարվածները[17], ինչի շնորհիվ Սևիլյան հաղթեց գավաթը։

2014-15 մրցաշրջանում ստացած վնասվածքների[18][19] պատճառով Բետուն զիջեց Սևիլյայի հիմնական դարպասապահի տեղը Սերխիո Ռիկոյին։ Այս տարի նույնպես նա ակումբի հետ հաղթեց Եվրոպայի Լիգան, սակայն խաղադաշտ դուրս չեկավ եզրափակչի Դնեպրի դեմ խաղում[20]։ 2015 թվականի օգոստոսի 11-ին նա մեկնարկային կազմում սկսեց ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի Բարսելոնայի դեմ խաղը, սակայն բաց թողեց 5 գնդակ, ինչի պատճառով Սևիլյան պարտվեց 4-5 հաշվով[21][22]։

2015-16 մրցաշրջանում Դավիթ Սորիան տեղափոխվեց Սևիլյայի առաջին թիմ, ինչի պատճառով Բետուն դարձավ թիմի միայն 3-րդ դարպասապահը[23][24]։ Սևիլյայի կազմում անցկացրած 3․5 մրցաշրջանում նա անցկացրեց 89 հանդիպում՝ բաց թողելով 118 գնդակ[25]։

Հետագա կարիերա խմբագրել

2016 թվականի օգոստոսի 6-ին Բետուն ազատ գործակալի կարգավիճակում 2 տարվա պայմանագիր կնքեց Սպորտինգ Լիսաբոնի հետ[26]։ Իր պաշտոնական դեբյուտը նշեց հոկտեմբերի 13-ին՝ Պորտուգալիայի գավաթի Ֆամալիկանի դեմ խաղում[27]՝ այս խաղում անառիկ պահելով իր դարպասը։ 2016-17 մրցաշրջանում նա անցկացրեց 9 հանդիպում՝ լինելով թիմի երկրորդ դարպասապահը Ռուի Պատրիսիոից հետո։

2017 թվականի հուլիսի 29-ին Բետուն տեղափոխվեց Գյոզտեպե[28]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ Ֆեներբահչեի դեմ խաղում[29]։

Միջազգային կարիերա խմբագրել

Իր դեբյուտը Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում Բետուն նշեց 2009 թվականի հունիսի 10-ին՝ Էստոնիայի դեմ խաղում[30]։ Ազգային հավաքականի կազմում Բետուն մասնակցեց 2010 թվականի աշխարհի առաջնությանը և 2012 թվականի Եվրոպայի առաջնությանը, սակայն այդպես էլ ոչ մի հանդիպում չանցկացրեց։

2014 թվականին Բետուն մասնակցեց աշխարհի առաջնությանը[31]՝ իր դեբյուտը մրցաշարում նշելով հունիսի 23-ին՝ ԱՄՆ-ի դեմ խաղում[32][33]։ Բացի այդ, նա ընդգրկվեց Պորտուգալիայի կազմերում 2017 թվականի ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթում և 2018 թվականի աշխարհի առաջնությունում[34][35]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հունիսի 4-ի դրությամբ[36]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սպորտինգ Լիսաբոն 2001–02 Պրիմեյրա Լիգա 0 0 1 0 0 0 1 0
Կասա Պիա (վարձավճար) 2002–03 Երրորդ դիվիզիոն 38 0 1 0 39 0
Շավիշ 2004–05 Սեգունդա Լիգա 0 0 2 0 2 0
Մարկու 2005–06 27 0 0 0 27 0
Լեյշոյնշ 2006–07 28 0 3 0 31 0
2007–08 Պրիմեյրա Լիգա 25 0 3 0 1 0 29 0
2008–09 30 0 4 0 0 0 34 0
Ընդհանուր 83 0 10 0 0 0 1 0 94 0
Պորտու 2009–10 Պրիմեյրա Լիգա 6 0 6 0 1 0 0 0 13 0
2010–11 6 0 4 0 1 0 1 0 12 0
Ընդհանուր 12 0 10 0 2 0 1 0 25 0
Կլուժ (վարձավճար) 2011–12 Լիգա I 27 0 0 0 27 0
Բրագա 2012–13 Պրիմեյրա Լիգա 15 0 0 0 7 0 0 0 22 0
Սևիլյա (վարձավճար) 2012–13 Լա Լիգա 14 0 2 0 16 0
Սևիլյա 2013–14 33 0 0 0 10 0 43 0
2014–15 18 0 1 0 4 0 1 0 24 0
2015–16 4 0 0 0 0 0 1 0 5 0
Ընդհանուր 69 0 3 0 14 0 2 0 88 0
Սպորտինգ Լիսաբոն 2016–17 Պրիմեյրա Լիգա 3 0 3 0 0 0 3 0 9 0
Գյոզտեպե 2017–18 Թուրքական Սուպերլիգա 30 0 0 0 30 0
Կարիերայի ընդհանուր 304 0 30 0 23 0 7 0 364 0

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հունիսի 4-ի դրությամբ[36]

Պորտուգալիա
Տարի Խաղեր Գոլեր
2009 1 0
2012 3 0
2013 1 0
2014 5 0
2015 1 0
2017 1 0
2018 2 0
Ընդհանուր 14 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Սպորտինգ Լիսաբոն

Լեյշոյնշ

Պորտու

Կլուժ

Բրագա

Սևիլյա

Միջազգային խմբագրել

Պորտուգալիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  2. «Portugal - Beto - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  3. uefa.com. «Beto humbled by Porto calling – UEFA.com». www.uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  4. «FC Porto - Sertanense FC, Oct 17, 2009 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
  5. «FC Porto - Chelsea FC, Nov 25, 2009 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
  6. «Vitória Guimarães SC - FC Porto, May 22, 2011 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
  7. «Beto bateu no muro Helton» (եվրոպական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  8. «Beto revine la CFR Cluj dupa Euro 2012?» (ռումիներեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  9. «Guarda-redes Beto é o mais recente reforço» (եվրոպական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  10. «SL Benfica - SC Braga, Aug 18, 2012 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
  11. «Sevilla Fútbol Club: BETO, SEVILLISTA HASTA FINAL DE TEMPORADA». 2013 թ․ ապրիլի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  12. «Atlético Madrid - Sevilla FC, Jan 31, 2013 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
  13. «Sevilla FC - Rayo Vallecano, Feb 3, 2013 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
  14. «Sevilla FC vs. Rayo Vallecano - Football Match Report - February 3, 2013 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  15. «Beto seguirá en el Pizjuán hasta 2015». Mundo Deportivo. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  16. Sevilla, Diario de. «¿El portero titular o el portero titular?». Diario de Sevilla (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  17. «Sevilla FC - SL Benfica, May 14, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
  18. «Beto, tres meses de baja tras el choque con Benzema». abc (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  19. MARCA.com. «Sevilla: Beto y Barbosa se lesionan y dejan solo a Sergio Rico - MARCA.com». MARCA.com (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  20. 20,0 20,1 «Dnipro 2-3 Sevilla: Bacca scores twice to win Europa League». Mail Online. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  21. «FC Barcelona - Sevilla FC, Aug 11, 2015 - UEFA Supercup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
  22. UEFA.com. «Pedro is Barcelona's UEFA Super Cup hero again». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  23. Relimpio, Juan Vega (2016 թ․ հունվարի 20). «Emery: "A Beto tanto Sergio (Rico) como David (Soria) le llevan ventaja"». VAVEL.com (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  24. AS, Diario (2016 թ․ փետրվարի 4). «Beto y Kakuta, fuera de la lista UEFA del Sevilla». AS.com (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  25. «Sevilla goalkeeper Beto quits». BeSoccer (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  26. «Comunicado Sporting Clube de Portugal - Futebol, SAD». Site oficial do Sporting Clube de Portugal (եվրոպական պորտուգալերեն). 2016 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  27. «FC Famalicão - Sporting CP, Oct 13, 2016 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
  28. «OFICIAL: Beto no Goztepe em definitivo | Maisfutebol.iol.pt». Maisfutebol (պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  29. «Göztepe - Fenerbahce SK, Aug 12, 2017 - Süper Lig - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  30. «Estonia - Portugal, Jun 10, 2009 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  31. «Portugal's World Cup squad». 2014 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  32. «United States - Portugal, Jun 23, 2014 - World Cup 2014 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  33. FIFA.com. «2014 FIFA World Cup Brazil™ - Matches - USA-Portugal - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  34. «Nearly half Portugal's Euro squad to miss World Cup». SBS News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  35. «Portugal's 2018 World Cup squad: Who joins Ronaldo in the 23-man squad? | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  36. 36,0 36,1 «Beto». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել