Օսկար Ռենե Կարդոսո (իսպ.՝ Óscar René Cardozo, մայիսի 20, 1983(1983-05-20)[1][2][3][…], Doctor Juan Eulogio Estigarribia, Կաագուասու, Պարագվայ), պարագվայցի ֆուտբոլիստ, թուրքական Տրաբզոնսպորի և Պարագվայի հավաքականի հարձակվող։ 2006 և 2009 թվականներին ճանաչվել է Պարագվայի տարվա ֆուտբոլիստ։

Օսկար Կարդոսո
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Օսկար Ռենե Կարդոսո
Քաղաքացիությունը Պարագվայ Պարագվայ
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 4, 1983 (40 տարեկան)
Ծննդավայր Խուան Էուլոխիո Էստիգարիբիա, Պարագվայ
Հասակ 193 սմ
Քաշ 83 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պորտուգալիա Բենֆիկա
Համար 7
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003—2004 Պարագվայ Փետրվարի 3 34 (20)
2004—2006 Պարագվայ Նասիոնալ 63 (22)
2006—2007 Արգենտինա Նյուելս Օլդ Բոյս 33 (21)
2007—2014 Պորտուգալիա Բենֆիկա 175 (112)
2014—ներկա Թուրքիա Տրաբզոնսպոր 50 (25)
Ազգային հավաքական
2006-ներկա Պարագվայ Պարագվայ 49 (9)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 31, 2016:

Ակումբային կարիերա խմբագրել

Մինչև 2006 թվականը Կարդոսոն խաղացել է տարբեր պարագվայական ակումբներում։ 2006 թվականի երկրորդ կեսին 1,2 միլիոն ամերիկյան դոլարի դիմաց տեղափոխվել է արգենտինական Նյուելս Օլդ Բոյս։ Առաջին մրցաշրջանում նա խաղացել է 16 խաղ և խփել է 11 գոլ։ Իր լավ խաղի համար նա ճանաչվեց Պարագվայի տարվա ֆուտբոլիստ։

2007 թվականի հունիսի 20-ին Բենֆիկան 9,1 միլիոն եվրոյի դիմաց գնել է խաղացողի իրավունքների 80 տոկոսը[4][5]։ Պորտուգալիայիում կարիերան սկսել է շատ լավ, հաճախ դուրս է եկել խաղադաշտ և տարբեր մրցաշարերում խփած 16 գնդակով համարվել է լավագույն ռմբարկու։ 2009-10 մրցաշրջանում Պորտուգալիայի առաջնությունում անցկացրած 29 խաղում խփել է 26 գնդակ, ինչը օգնեց Բենֆիկային 2005-ից հետո առաջին անգամ նվաճելու Պորտուգալիայի գավաթը։ Եվս 10 գոլ Կարդոսոն խփել է Եվրոպայի լիգայի մեկ մրցաշրջանում, Կլաուդիո Պիսարոյի հետ կիսելով կավագույն ռմբարկուների ցուցակը։

Միջազգային կարիերա խմբագրել

Պարագվայի հավաքականում նորամուտը նշել է 2006 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Ավստրալիայի դեմ խաղում[6]։ Առաջին գոլը հավաքականում խփել է 2007 թվականի հունիսի 5-ին՝ Մեքսիկայի հավաքականի դարպասին[7]։

Կարդոսոն նաև խաղացել է Ամերիկայի գավաթի խաղարկությունում։ Անցկացրել է 3 խաղ, խփել 1 գոլ։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային

  Փետրվարի 3

  • Ինտերմեդիի հաղթող (1)՝ 2004

  Բենֆիկա

  • Պորտուգալիայի չեմպիոն (2)՝ 2009-10, 2013-14
  • Պորտուգալիայի գավաթ (1)՝ 2013-14
  • Պորտուգալական լիգայի գավաթ (5)՝ 2008-09, 2009-10, 2010-11, 2011-12, 2013-14
  • Պորտուգալիայի գավաթի ֆինալիստ՝ 2012-13
  • Պորտուգալիայի սուպերգավաթի ֆինալիստ՝ 2010
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի ֆինալիստ՝ 2012-13, 2013-14

Անձնական

  • Տարվա ֆուտբոլիստ Պարագվայում՝ 2006, 2009
  • Պորտուգալիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 2009-10, 2011-12
  • Պորտուգալիայի գավաթի լավագույն ռմբարկու՝ 2007-08, 2010-11, 2012-13
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի լավագույն ռմբարկու՝ 2009-10 (Կլաուդիո Պիսարոյի հետ միասին)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.tff.org/Default.aspx?pageId=30&kisiId=1722417
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Comunicado» [Announcement] (PDF) (Portuguese). CMVM. 2007 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Paraguayan striker Cardozo joins Benfica Արխիվացված 2012-10-12 Wayback Machine; ESPN Soccernet, 21 June 2007
  6. Australia – Paraguay 1:1; Footballdatabase, 7 October 2006
  7. Mexico – Paraguay 0:1; Footballdatabase, 5 June 2007

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Կարդոսո» հոդվածին։