Ռոդրիգո

իսպանացի ֆուտբոլիստ

Ռոդրիգո Մորեն Մաշադո (պորտ.՝ Rodrigo Moreno Machado, Ռոդրիգո Մորեն Մաչադո (իսպ.՝ Rodrigo Moreno Machado մարտի 6, 1991(1991-03-06)[2], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլական ծագմամբ իսպանացի ֆուտբոլիստ, «Վալենսիա» ֆուտբոլային ակումբի հարձակվող։

Ռոդրիգո
Rodrigo Moreno Machado
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռոդրիգո Մորեն Մաշադո
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Բրազիլիա Բրազիլիա
Մականուն Ռոդրի (Rodri)[1]
Ծննդյան ամսաթիվ մարտի 6, 1991(1991-03-06)[2] (33 տարեկան)
Ծննդավայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Հասակ 181 սմ
Քաշ 77 կգ
Դիրք հարաձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Վալենսիա
Համար 19
Պատանեկան կարիերա
2002 Բրազիլիա «Ֆլամինգո»
2003-2005 Իսպանիա «Ուրեկա»
2005-2007 Իսպանիա «Նիգրան»
2007-2009 Իսպանիա «Սելտա»
2009-2010 Իսպանիա «Ռեալ Մադրիդ»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009 Իսպանիա «Ռեալ Մադրիդ C» 4 (1)
2009-2010 Իսպանիա «Ռեալ Մադրիդ Կաստիլիա» 18 (5)
2010-2015 Պորտուգալիա «Բենֆիկա» 68 (27)
2010-2011   Անգլիա «Բոլթոն Ուոնդերերս» 17 (1)
2014-2015   Իսպանիա «Վալենսիա» 31 (3)
2015-այժմ Իսպանիա «Վալենսիա» 31 (3)
Ազգային հավաքական
2009-2010 Իսպանիա Իսպանիա (մինչև 19) 11 (6)
2011 Իսպանիա Իսպանիա (մինչև 20) 6 (3)
2011-2012 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 16 (15)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

 
Ռոդրիգոն «Բոլթոնի» կազմում

Ռոդրիգոն իր կարիերան սկսել է «Ռեալ Մադրիդի C» ակումբում, որը հանդիսանում էր հիմնական թիմի երրորդ կազմը։ Ապա բրազիլացին տեղափոխվել է «Կաստիլիաս», որտեղ նա անցկացրել է մեկ մրցաշրջան՝ 18 խաղերում խփելով 5 գոլ։

2010 թվականի հուլիս 31-ին Ռոդրիգոն տեղափոխվել է «Բենֆիկա», թիմի հետ ստորագրելով 5 տարվա պայմանագիր[3]։ Նրա տրանսֆերի արժեքը կազմել 6 միլիոն եվրո։ Այս գումարը ներառվել է Անխել դի Մարիայի՝ մադրիդյան ակումբ տեղափոխվելու գումարի մեջ[4]։ Ըստ թիմերի մրջև կնքված պայմանագրի՝ «Ռեալն» իրավունք ուներ հարձակվողի տրանսֆերը հետ գնել 12 միլիոն եվրոյով երկու տարվա ընթացքում, եթե դա ցանկանար «արքայական ակումբը»[5]։ Նույն թվականի օգոստոս 31-ին Ռոդրիգոն վարձավճարով տեղափոխվել է անգլիական «Բոլթոն» ակումբ[6][7][8]։ Տրանսֆերի պատճառն այն էր, որ պորտուգալական թիմը չէր կարող հարձակվողի համար ապահովել անհրաժեշտ խաղային պրակտիկա[9]։ Սեպտեմբերի 21-ին նա կատարել է իր դեբյուտը Լիգայի գավաթի շրջանակներում անցկացված Բարնլիի ակումբի դեմ խաղում։ Հոկտեմբերի 24-ին հարձակվողն առաջին անգամ մասնակցել է Անգլիայի առաջնությանը՝ խաղալով «Ուիգան Ատլետիկի» դեմ։ Այդ գոլը Ռոդրիգոյի միակ գոլն էր ամբողջ մրցաշրջանում, որտեղ նա խաղացել է 20 հանդիպում։

Մրցաշրջանի ավարտից հետո Ռոդրիգոն վերադարձել է «Բենֆիկա», չնայած «Բոլտոնը» 4 միլիոն եվրո էր առաջարկել հարձակվողին ձեռք բերելու համար[10]։ Այդ ժամանակ երբ լիսաբոնյան ակումբը խաղացողի տրանսֆերի լիարժեք սեփականատերն էր. Ռեալի կողմից հարձակվողի պայմանագիրը գնելու հնարավորության մասին նշվել է Ֆաբիու Կուենտրաուի՝ «Ռեալ» տեղափոխվելու վերաբերյալ կնքված պայմանագրում[11][12]։ Սակայն 2012 թվականի փետրվարի 8-ին մադրիդցիները փորձել են գնել հարձակվողի տրանսֆերը, բայց մերժում են ստացել[13]։ Մրցաշրջանի ընթացքում իսպանացին դարձավ հիմնական կազմի խաղացող՝ խաղալով Օսկար Կարդոսոի հետ[14], և հիմնական կազմից դուրս բերելով Նոլիտոյին[15][16]։

2015 թվականի հունիսի 15-ին, «Վալենսիան» «Բենֆիկայից» գնել է խաղացողի իրավունքները. նրա տրանսֆերը կազմել է 30 մլն եվրո։ Պայմանագիրը կնքվել է մինչև 2019 թվականի հունիսի վերջը։

Միջազգային կարիերա խմբագրել

Ռոդրիգոն խաղացել է Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականում։ Հավաքանի կազմում ֆուտբոլիստը հասել է Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ և մասնակցել Ֆրանսիայի դեմ խաղին։ Որոշիչ հանդիպմանը Ռոդրիգոն բացել է իր գոլերի թիվը հավաքականում և խաղի հաշիվը, բայց հետո ֆրանսիացիները խփել են երկու գոլ և հաղթել մրցաշարում[6]։ Հաջորդ տարի Ռոդրիգոն խաղացել է ֆուտբոլի աշխարհի երիտասարդական հավաքականների առաջնությունում, որտեղ դարձել է 3 գոլի հեղինակ։ Իսկ նրա թիմն անցել է հաջորդ փուլ՝ քառորդ եզրափակիչ, որտեղ 11 մետրանոցների արդյունքում պարտվել է գործող չեմպիոն բրազիլացիներին։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ռոդրիգոյի ելույթների վիճակագրություն ակումբներում (2012 թվականի մարտի 6)
Մրցաշրջան Ակումբ Լիգա Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
2009/10   Ռելա Մադրիդ С Տերսերա 4 1 ? ?
2009/10   Ռեալ Մադրիդ Կաստիլիա Սեգունդա Դիվիզոն В 18 5 ? ?
2010-11   Բոլթոն Ուոնդերերս Պրեմիեր Լիգա 17 1 3 0 1 0
2011-12   Բենֆիկա Պորտուգալիայի առաջնություն 22 9 2 1 9 1 4 4
2012-13   Բենֆիկա Պորտուգալիայի առաջնություն 20 7 5 2 10 1 3 1
2013-14   Բենֆիկա Պորտուգալիայի առաջնություն 26 11 5 2 9 4 1 0

Ձեռքբերումներ խմբագրել

  Բենֆիկա

  • Պորտուգալիայի առաջնության չեմպիոն - 2013/14
  • Պորտուգալական լիգայի գավաթի դափնեկիր - 2011/12, 2013/14
  • Պորտուգալիայի գավաթի դափնեկիր - 2013/14

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Профиль на goal.com». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. Форвард юниорской сборной Испании перешел из «Реала» в «Бенфику»
  4. «Родриго Морено». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
  5. El Real Madrid traspasa a Rodrigo al Benfica por seis millones de euros
  6. 6,0 6,1 «Родриго Морено присоединился к «Болтону»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
  7. «Rodrigo Signs On At The Reebok». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
  8. Bolton sign Rodrigo Moreno from Benfica on loan
  9. «Болтон» арендовал у «Бенфики» Родриго Морено
  10. «Болтон» хочет вернуть в свой состав Родриго Морено
  11. Real Madrid continua a seguir Rodrigo
  12. Real perde direitos sobre Rodrigo
  13. «Бенфика» отказалась продать «Реалу» нападающего Родриго
  14. «Как забивает «Бенфика». Тактика и статистика». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
  15. Родриго может пропустить ответный матч с «Зенитом»
  16. «Пораженческая серия «Бенфики» затягивается». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդրիգո» հոդվածին։