Բեռնար Կազնյով (ֆր.՝ Bernard Cazeneuve, հունիսի 2, 1963(1963-06-02)[2][3][4][…], Սանլիս), Ֆրանսիայի քաղաքական և պետական գործիչ, ներքին գործերի նախարար (2014-2016), Ֆրանսիայի վարչապետ (2016-2017)։

Բեռնար Կազնյով
 
Կուսակցություն՝ Սոցիալիստական կուսակցություն և Young Radicals of the Left?
Կրթություն՝ Institut d'études politiques de Bordeaux?
Մասնագիտություն՝ փաստաբան և քաղաքական գործիչ
Դավանանք ագնոստիցիզմ[1]
Ծննդյան օր հունիսի 2, 1963(1963-06-02)[2][3][4][…] (60 տարեկան)
Ծննդավայր Սանլիս
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Հայր Gérard Cazeneuve?[5]
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Բեռնար Կազնյովը, Սոցիալիստական կուսակցության ակտիվիստ Ժերար Կազնյովի որդին է, ծնվել է 1963 թվականին Սանլիսում, որտեղ նրա ծնողները տեղափոխվել են Ալժիրից անկախության համար մղված պատերազմի հետևանքով։ 1973 թվականին հայրն առաջին անգամ Բեռնարին բերեց Կրեայում Ֆրանսուա Միտերանի հասարակական-քաղաքական ակցիայի հանրահավաքին, որտեղ ընտանիքը տեղափոխվել է 1960-ականների վերջին՝ Ժերար Կազնյովի՝ Ժան Բյոնդիի անվան տեղական դպրոցում ուսուցիչ նշանակվելու պատճառով։ Բեռնարը սովորել է նույն դպրոցում, կրթությունը շարունակել է Դեկարտի անվան դպրոցում, ապա Havez քոլեջում և Ժյուլ Ուրիի անվան վարժարանում[10]։

Ավարտել է Բորդոյի քաղաքական հետազոտությունների ինստիտուտը, այնուհետև աշխատել է Banque populaire-ում որպես իրավախորհրդատու[11]։

1983 թվականին լինելով ուսանող՝ գլխավորել է Ժիրոնդի դեպարտամենտում ձախ արմատականների շարժման երիտասարդական կազմակերպությունը[12]։

Քաղաքական կարիերա խմբագրել

1991-1993 թվականներին զբաղեցրել է տեխնիկական պաշտոններ մի քանի աշխատասենյակներում ՝ արտաքին գործերի նախարարության միջազգային մշակութային կապերի պետական քարտուղար և ծովային գործերի նախարարի պետական քարտուղար։ 1995-ից մինչև 2012 թվականները եղել է քաղաքապետ, սկզբում՝ Օկտևիլի Մանշ դեպարտամենտում, իսկ 2001 թվականի երկու համայնքների միավորումից հետո Շերբուր-Օկտևիլում։ 1997-2002 թվականներին ընտրվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Մանշ դեպարտամենտից, իսկ 2007-2012 թվականներին վերընտրվել է։ 2009 թվականի նոյեմբերից մինչև 2010 թվականի մայիսը եղել է Կարաչիում 2002 թվականի ահաբեկչության կապակցությամբ խորհրդարանական տեղեկատվական առաքելության զեկուցողը։ 2012 թվականի մայիսից մինչև 2013 թվականի մարտը եղել է արտաքին գործերի կրտսեր նախարար Ժան Մարկ Էրոյի կառավարությունում, այնուհետև մինչև 2014 թվականի ապրիլը՝ նույն կառավարության բյուջեի կրտսեր նախարար (փոխարինել է Ժերոմ Կայուզակին, որը մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ)[13]։

Ներքին գործերի նախարար խմբագրել

2014 թվականի ապրիլի 2-ին Կազնյովը նշանակվել է Մանուել Վալսի կառավարությա ներքին գործերի նախարար։

2014 թվականի հոկտեմբերի 26-ին Ռեմի ֆրազի (Rémi Fraise) դեմ ցույցի Թեսկու գետի Սիվերի ամբարտակի մոտ մասնակիցներից մեկը զոհվել է ժանդարմների հետ բախման հետևանքով։ 2017 թվականի մայիսի 28-ին ձախ քաղաքական գործիչ Ժան Լյուկ Մելանշոնը մասնակցի մահվան մեջ մեղադրել է Կազնյովին, իսկ Կազնյովը մայիսի 30-ին  հայտարարել է դատարան հայց ներկայացնելու մտադրության մասին, ինչպես նաև նրանից հրաժարվելու պատրաստակամության մասին, եթե Մելանշոնը ներողություն խնդրի[14]։ 2017 թվականի հունիսի 23-ին Թուլուզի դատախազը դադարեցրել էր Ֆրասի մահվան հանգամանքների հետաքննությունը՝ հանցակազմի բացակայության պատճառով[15]։

2015 թվականի հունվարի 7-ին Փարիզում տեղի է ունեցել հարձակում Charlie Hebdo-ի խմբագրության վրա։

2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի է ունեցել մի շարք ահաբեկչություններ, որոնք հանգեցրել են 130 զոհերի։

2016 թվականի հուլիսի 14-ին Նիսում տեղի է ունեցել նոր ահաբեկչություն. բեռնատարի վարորդը նրան ուղարկել է դեպի անգլիական ափերի մոտ գտնվող բազմության, ինչի հետևանքով զոհվել է 86 մարդ։

2016 թվականի հուլիսի 26-ին ծայրահեղականները հարձակվել են Նորմանդիայի եկեղեցու վրա՝ վերցնելով մի քանի պատանդների գերի և սպանելով հոգևորական Ժակ Ամելին։

2016 թվականի հոկտեմբերի 8-ին Վիրի Շատիյոնում (Էսոն դեպարտամենտում) Մոլոտովի կոկտեյլով տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա։ Հոկտեմբերի 10-ին Կազնևը վարչապետ Վալսի հետ շրջել է շրջակա ոստիկանական բաժանմունքներով։ Նույն օրը RTL-ին տված հարցազրույցում Կազնյովը հայտարարել է, որ ոստիկանները բախվել են «վայրենիների ավազակախմբին», որոնք ձերբակալվելու են[16]։

2016 թվականի հոկտեմբերի 26-ին ոստիկանությունը Կալեում քանդել է  միգրանտների բնակավայրը, որը ճանաչում է ստացել որպես «Կալեի ջունգլի», որտեղ, Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով, այդ պահին բնակվում էր 6486 մարդ (այդ թվականից 5596 մարդ տեղափոխվել է ուրիշ ապաստան)[17]։

Ֆրանսիայի վարչապետ խմբագրել

2016 թվականի դեկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Բեռնար Կազնյովին վարչապետ նշանակեց այն բանից հետո, երբ այդ պաշտոնը զբաղեցրած Մանուել Վալսը, որոշեց իր թեկնածությունն առաջադրել Սոցիալիստական կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի ընտրություններում և պաշտոնաթող եղավ[18]։

2017 թվականի փետրվարի 6-ին Կազնյովը հայտարարել էր, որ մտադիր չէ առաջադրվել հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում[19]։

2017 թվականի մարտի 27-ին Գվիանայում տեղի ունեցած բողոքի ակցիաների կապակցությամբ Կազնյովը հայտարարել էր, որ միջգերատեսչական հանձնաժողովը անդրծովյան դեպարտամենտի կուտակված սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար այնտեղ կուղարկվի միայն հասարակական հանդարտության վերականգնման պայմանով[20]։

Ապրիլի 5-ին կառավարությունը հավանություն է տվել անդրծովյան դեպարտամենտի ենթակառուցվածքներում 1,86 մլրդ եվրո ծավալով ներդրումների արտակարգ ծրագրին (այդ թվում՝ իրավապահ և քրեակատարողական համակարգում), իսկ ապրիլի 21-ին իշխանությունների համաձայնությունը ձեռք է բերվել բողոքի ակցիաների առաջնորդների հետ ևս 2,1 մլրդ եվրո հատկացնելու վերաբերյալ[21]։

2017 թվականի ապրիլին, երբ սոցիալիստ Բենուա Ամոնի պարտությունը գալիք նախագահական ընտրություններում արդեն կասկած չէր հարուցում, Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Ժան-Քրիստոֆ Կամբադելիսի հանձնարարությամվ Կազնյովին հանձնարարվել է կուսակցությանը նախապատրաստել 2017 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ նոր քաղաքական աղետից խուսափելու խնդրով[22]։

2017 թվականի մայիսի 10-ի երեկոյան, երբ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Էմանուել Մակրոնին պաշտոնապես հայտարարեց նախագահական ընտրությունների հաղթող, Կազնյովը հայտնեց իր կառավարության հրաժարականի մասին։ Նախագահ Օլանդը խնդրել է նրան շարունակել իր պարտականությունների կատարումը մինչև նոր կաբինետի նշանակումը[23]։

2017 թվականի մայիսի 5-ին նախագահ Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակել Էդուարդ Ֆիլիպին։

2017 թվականի մայիսի 17-ին ձևավորվեց նոր կառավարություն, որին անցան Կազնյովի կաբինետի լիազորությունները[24]։

Քաղաքականությունից հեռանալուց հետո խմբագրել

2017 թվականի օգոստոսին «Le Figaro» թերթը հայտնել էր, որ քաղաքականությունից հեռանալուց հետո Կազնյովը բացել է մասնավոր փաստաբանական գրասենյակ և նախատեսում է գիրք գրել[25]։

2017 թվականի հոկտեմբերին Կազնյովը մեկնել է Ֆրանսիայի պրոմոտուր՝ գովազդելով իր Chaque jour compte («Ամեն օր հաշվի վրա») գիրքը։ Le Figaro-ի կարծիքով՝ Ֆրանսուա Օլանդի կողմնակիցները պատրաստ էին պաշտպանել Կազնյովի թեկնածությունը սոցհարցման նոր առաջնորդի ընտրություններում[26]։

2019 թվականի հոկտեմբերին լույս տեսավ Կազնյովի նոր գիրքը ՝ «À l' épreuve de la violence. Beauvau Avril 2014-Décembre 2015» (Բռնության փորձաշրջան. Բովո[27] 2014 թվականի ապրիլ- 2015 թվականի դեկտեմբեր), նվիրված ներքին գործերի նախարարի պաշտոնում իր գործունեության առաջին ժամանակաշրջանի հիշողություններին[28]։

Անձնական կյանք խմբագրել

Բեռնար Կազնյովի կինը Վերոնիկան է, նրանք ունեն երկու երեխա։ Ամուսինները որոշ ժամանակ գտնվել են ամուսնալուծության մեջ, սակայն 2015 թվականի օգոստոսի 12-ին Էգինում (Պրովանս-Ալպեր-Լազուր ափ տարածաշրջան) կայացած գաղտնի արարողության ժամանակ կրկին ամուսնացել են[29]։

Մրցանակներ խմբագրել

  • Մեծ խաչ շքանշան «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» (2016)[30]։
  • Պատվո լեգեոնի շքանշանի հրամանատար (12 հուլիսի 2017)[31]։

Աշխատանքներ խմբագրել

  • Առաջին ալիքը․ քաղաքական և գրական քրոնիկա (Première manche : Chronique politique et littéraire. Isoète, Cherbourg, 1993. ISBN 978-2905385499
  • Վերադարձ քաղաքականություն (La Politique retrouvée. Isoète, Cherbourg, 1994. ISBN 978-2905385574
  • Ֆրանսիայում և Եվրոպայում արտադրանքի որակի պատասխանատվությունը (La Responsabilité du fait des produits en France et en Europe. Dunod, Paris, 2004. ISBN 978-2100483549
  • Կարաչի. հետաքննությունն անհնար է (Karachi : L’enquête impossible. Calmann-Lévy, Paris, 2011. ISBN 978-2702142196
  • Ամեն օր հաշվի վրա․ 150 լարված օր Մատինյոնի պալատում (Chaque jour compte, 150 jours sous tension à Matignon, Stock, octobre 2017. ISBN 978-2234084445
  • Բռնության փորձություն. Բովո, ապրիլ 2014-դեկտեմբեր 2015 (À l'épreuve de la violence. Beauvau Avril 2014 — Décembre 2015), Stock, octobre 2019[32]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.la-croix.com/France/Bernard-Cazeneuve-Dans-Republique-notion-cardinale-respect-2016-01-19-1200732386
  2. 2,0 2,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  5. https://gw.geneanet.org/wikifrat?lang=fr&pz=honore+gabriel&nz=de+riqueti+de+mirabeau&p=gerard&n=cazeneuve
  6. https://web.archive.org/web/20180624205038/https://www.bmi.bund.de/SharedDocs/kurzmeldungen/DE/2016/01/gro%C3%9Fes-verdienstkreuz-fuer-bernard-cazeneuve.html
  7. https://isap.sejm.gov.pl/isap.nsf/DocDetails.xsp?id=WMP20130000276
  8. quirinale.it (իտալ.)
  9. https://www.legifrance.gouv.fr/jorf/id/JORFTEXT000035185137
  10. Edith Lasry-Segura et Simon Gourru (2016 թ․ դեկտեմբերի 6). «Bernard Cazeneuve, un enfant de l'Oise nommé Premier ministre» (ֆրանսերեն). Le Parisien. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.
  11. «Bernard Cazeneuve» (ֆրանսերեն). Le Point. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
  12. «Quand Cazeneuve s'appelait Bertrand et militait aux Radicaux de gauche» (ֆրանսերեն). La Manche Libre. 2016 թ․ հունվարի 20. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.
  13. «Les grandes dates de Bernard Cazeneuve» (ֆրանսերեն). Le Parisien. 2016 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
  14. Marc de Boni (2017 թ․ մայիսի 30). «Cazeneuve prêt à retirer sa plainte si Mélenchon s'excuse» (ֆրանսերեն). Le Figaro. Վերցված է 2017 թ․ հունիսի 24-ին.
  15. «Mort de Rémi Fraisse : le parquet requiert un non-lieu» (ֆրանսերեն). Le Figaro. 2017 թ․ հունիսի 23. Վերցված է 2017 թ․ հունիսի 24-ին.
  16. Elise Vincent (2016 թ․ հոկտեմբերի 10). «Attaque de Viry-Châtillon contre des policiers : « Il n'y a pas de zone de non-droit », dit Valls» (ֆրանսերեն). Le Monde. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  17. «Calais : le démantèlement de la « jungle » touche à sa fin» (ֆրանսերեն). Le Monde. 2016 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
  18. Kim Willsher (2016 թ․ դեկտեմբերի 6). «Bernard Cazeneuve named French PM as Manuel Valls resigns» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
  19. «Bernard Cazeneuve renonce aux législatives : "Les mandats doivent tourner, la démocratie doit respirer"» (ֆրանսերեն). Le Lab - Europe1. 2017 թ․ փետրվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  20. «Guyane : le gouvernement tergiverse» (ֆրանսերեն). Le Monde. 2017 թ․ մարտի 28. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  21. Laurent Marot (2017 թ․ ապրիլի 22). «En Guyane, un accord à 3 milliards d'euros met fin à un mouvement inédit» (ֆրանսերեն). Le Monde. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  22. Bastien Bonnefous (2017 թ․ ապրիլի 12). «PS : Bernard Cazeneuve en chef de bataille pour les législatives» (ֆրանսերեն). Le Monde. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  23. Claire Tervé (2017 թ․ մայիսի 10). «Le gouvernement de Bernard Cazeneuve annonce officiellement sa démission» (ֆրանսերեն). Huffington Post. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
  24. «Gouvernement Édouard Philippe : qui sont les ministres de Macron» (ֆրանսերեն). Le Figaro. 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  25. Mathilde Siraud (2017 թ․ օգոստոսի 6). «Bernard Cazeneuve enfile à nouveau la robe d'avocat» (ֆրանսերեն). Le Figaro. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  26. Tristan Quinault-Maupoil (2017 թ․ հոկտեմբերի 23). «Les hollandais rêvent de parachuter Cazeneuve à la tête du PS» (ֆրանսերեն). Le Figaro. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
  27. На парижской площади Бово в особняке Бово[fr] находится штаб-квартира Министерства внутренних дел
  28. «Bernard Cazeneuve, dans son livre publié mercredi, revient sur ses années en tant que "premier flic de France"» (ֆրանսերեն). Europe 1. 2019 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.
  29. «Bernard Cazeneuve remarié avec la mère de ses enfants, dans le plus grand secret» (ֆրանսերեն). PurePeople. 2015 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
  30. «Вручение Казнёву Большого креста Ордена за заслуги перед ФРГ» (ֆրանսերեն). МВД Франции. 2016 թ․ հունվարի 27. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.
  31. «Décret du 12 juillet 2017 portant nomination» (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. 2017 թ․ հուլիսի 12. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
  32. «À l'épreuve de la violence. Beauvau 2014-2015» (ֆրանսերեն). Stock. 2019 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել