Խորհրդարանական ընտրություններ Ֆրանսիայում (2017)
Խորհրդարանական ընտրություններ Ֆրանսիայում (ֆր.՝ Élections législatives françaises), արտահերթ քաղաքական ընտրություններ Ֆրանսիայում, որը երկու փուլով անց է կացվել 2017 թվականի հունիսի 11-ին և 18-ին[1][2]։
Խորհրդարանական ընտրություններ Ֆրանսիայում (2017) | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
2017 թվական, հունիսի 11, 18 | ||||
![]() |
|
![]() | ||
Թեկնածու | Ժան-Քրիստոֆ Կամբադելիս | Ֆրանսուա Բարուեն | Էդուարդ Ֆիլիպ | |
Կուսակցություն | Սոցիալիստական կուսակցություն | Հանրապետական կուսակցություն | Առա՛ջ, Հանրապետություն | |
Ստացած ընտրատեղեր | ![]() |
![]() |
▲350 (350 մանդատ) | |
Ձայներ | 1,346,991 7.50% |
4,864,075 27.05% |
8,797,463 48.93% | |
| ||||
Տեսակ | Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններ | |||
| ||||
Պաշտոն | Ֆրանսիայի խորհրդարանի անդամ | |||
| ||||
Սկիզբ | հունիսի 11 | |||
| ||||
Ավարտ | հունիսի 18 | |||
| ||||
Նախորդ | 2012 թվական | |||
| ||||
Հաջորդ | 2022 թվական | |||
| ||||
![]() |
Նույն տարում անցկացված նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ Հանրապետական թեկնածու Էմանուել Մակրոնը, ով կարողացավ շրջանցել Ազգային ճակատ կուսակցության թեկնածու Մարին Լը Պենին։ Սա թվով առաջին խորհրդարանական ընտրությունն է Ֆրանսիայի քաղաքական պատմության մեջ, երբ երկրորդ փուլին չեն մասնակցում ո՛չ ընդդիմադիր ձախակողմյան և ո՛չ էլ իշխանամետ աջակողմյան թևերի ներկայացուցիչները։
Սկզբնական շրջանում երկրի օրենսդիր մարմնում Մակրոնի ղեկավարած կուսակցության ոչ մի թեկնածու չկար։ Մայիսի 14-ին Էմանուել Մակրոնի հրամանով Ֆրանսիայի խորհրդարանի Հանրապետական թեկնածու Էդվարդ Ֆիլիպը նշանակվում է վարչապետ։ Մայիսի 17-ին Ֆիլիպը նշանակում է իր կառավարության անդամներին։
Առաջին փուլի արդյունքներով հաղթանակ է տարել նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած Առաջ կուսակցությունը։ Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի է ունեցել 2017 թվականի հունիսի 18-ին, դարձյալ հաղթանակ է տարել «Առաջ» կուսակցությունը։ Նրանք ստացել են 350 մանդատներ։
Ընտրակարգ
խմբագրելՖրանսիայի խորհրդարանի պատգամավորներն ընտրվում են միամանդատ՝ մեծամասնական ընտրական կարգով։ Առաջին փուլում թեկնածուն կարող է հաղթանակ տանել այն ժամանակ, երբ ստանա ձայների բացարձակ մեծամասնությունը։
Այն ընտրատեղամասերում, որտեղ հաղթողն անմիջապես չի որոշվել, մեկ շաբաթ պետք է անցկացվի նոր արտահերթ ընտրություններ։ Այդ ընտրություններում հաղթող կճանաչվի ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն։ Սակայն այդ ձայները պետք է լինեն ոչ պակաս, քան ընդհանուր քվեների 12․5 %-ը։
Թեկնածուներ
խմբագրել- Ժան-Քրիստոֆ Կամբադելիս՝ Սոցիալիստական կուսակցություն
- Ֆրանսուա Բարուեն՝ Հանրապետական կուսակցություն
- Լորան Պիեր՝ Կոմունիստական կուսակցություն
- Էդուարդ Ֆիլիպ՝ «Առա՛ջ, Ֆրանսիա» կուսակցություն
- Ժան-Լյուկ Մելանշոն՝ «Ապստամբ Ֆրանսիա» կուսակցություն
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններ են. Մակրոնն ակնկալում է իր կուսակցության հաղթանակը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններ են». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.