Սահմանադրական խորհուրդ (Ֆրանսիա)
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ, ստեղծվել է Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության սահմանադրությամբ՝ 1958 թվականի հոկտեմբերի 4-ին[1]։ Ապահովում է ազգային ընտրությունների ու հանրաքվեների կանոնավորությունը, իրեն վերաբերող օրենքների ու որոշ կանոնակարգերի՝ սահմանադրականությանը համապատասխանության մասին եզրակացություն է տալիս և ունի մի շարք այլ կարևոր գործառույթներ: Գեներալ Շառլ դը Գոլը մի մտավախություն ուներ. չէր ցանկանում, որպեսզի Սահմանադրական խորհուրդը նմանվի դատավորների կառավարության: Նրա համար բարձրագույն դատարանը ժողովուրդն էր:
Տեսակ | Սահմանադրական դատարան և Գերագույն դատարան |
---|---|
Երկիր | ![]() |
Կազմված է | Սահմանադրական խորհրդի անդամ |
Հիմնադրված է | հոկտեմբերի 4, 1958 |
Պաշտոնական կայք |
ՊատմությունԽմբագրել
Սահմանադրական խորհուրդը սկսեց գործել 1959 թվականի մարտի 5-ից: Առաջին նախագահ դարձավ նախկին դեսպան Լեոն Նոելն ու հանրապետության նախկին երկու նախագահները՝ Վենսան Օղիոլն ու Ռընե Կոտին: Առաջին նիստը գումարվեց 8 օր անց:
Նմանատիպ իրավական հաստատության ստեղծման ձեռքբերումն այն էր, որ խորհրդարանական հանրապետությունները երբևէ չէին համաձայնել այնպիսի իրավական մարմինների ստեղծմանը, որոնք կխոչընդոտեին խորհրդարանական ժողովներին:
Ինչևէ, Սահմանադրական խորհուրդն ավելի հզորացավ 1970-ականներից սկսած, երբ 1971 թվականի հուլիսի 16-ին Միավորման ազատության մասին որոշում ընդունվեց :
ԿազմԽմբագրել
Սահմանադրական խորհուրդը բաղկացած է 9 անդամից, ովքեր նշանակվում են հանրապետության նախագահի ու խորհրդարանական պալատների նախագահների կողմից: Հանրապետության նախկին նախագահները ևս անդամակցում են, բայց չեն կարող նախագահել:
Սահմանադրական խորհրդի կազմը՝ 2016 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ[2]
Անուն, ազգանուն | Մանդատ | Նշանակող մարմինը |
---|---|---|
Վալերի Ժիսկար դ՛Էստեն | 1981 թ.-ից ցմահ | Իրավական անդամ, նախագահում է՝ սկսած 2004 թվականից |
Լորան Ֆաբիուս(նախագահ) | 2016-2025 | Ֆրանսուա Օլանդ |
Միշել Շաղաս | 2010-2019 | Նիկոլա Սարկոզի |
Կլեղ Բազի-Մալողի | 2010-2022 | Բեղնաղ Ակովեղ, Կլոդ Բաղտոլոն |
Նիկոլ Մաստղաչի | 2013-2022 | Ֆրանսուա Օլանդ |
Նիկոլ Բելուբե | 2013-2022 | Ժան-Պիեղ Բել |
Լիոնել Ժոսպեն | 2015-2019 | Կլոդ Բաղտոլոն |
Ժան-Ժակ Իեստ | 2015-2019 | Ժեղաղ Լաղշե |
Միշել Պինո | 2016-2025 | Ժեղաղ Լաղշե |
Հանրապետության նախկին նախագահները, ովքեր Սահմանադրական խորհրդի անդամ են, բայց չեն նախագահում
Անուն, ազգանուն | Սկսած | Մինչև |
---|---|---|
Ժակ Շիրակ | 2007 թվականից | 2011 թվականի մարտ |
Նիկոլա Սարկոզի | 2012 թվականից | 2013 թվականի հուլիս |
Խորհրդի անդամներԽմբագրել
Անդամների նշանակումԽմբագրել
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը բաղկացած է 9 դատավորից, որոնք նշանակվում են 9-ամյա ժամկետով, իսկ յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ նրանց մեկ երրորդ մասը վերանշանակվում է: Հանրապետության, Սենատի ու Ազգային ժողովի նախագահներից յուրաքանչյուրը նշանակում են երեքական անդամ, իսկ հանրապետության նախկին նախագահները իրավական հիմքերով ու ցմահ Սահմանադրական խորհրդի անդամ են դառնում: Անդամների հաջորդ նշանակումը տեղի է ունենալու 2019 թվականի փետրվարին:
Խորհրդարանական վետոԽմբագրել
2008 թվականի հուլիսի 23-ի Սահմանադրական օրենքի ընդունումից հետո մշտական հանձնաժողովները կարող են վետոյով արգելել Սահմանադրական խորհրդի անդամների նշանակումը:[2]
Խորհրդականի մանդատԽմբագրել
Իրենց գործառույթներն իրականացնելիս Սահմանադրական խորհրդի անդամները չեն կարող նշանակվել հանրային որևէ աշխատանքի և ոչ էլ ավելի բարձր պաշտոնի, եթե գործիչ են: Մինչդեռ, նրանց արգելված չէ համալսարանում դասախոսել: Նրանք իրավունք ունեն դադարեցնել իրենց պաշտոնավարումը, իսկ պաշտոնից կարող են ազատվել անհամատեղելիության, անկախության կամ արժանապատվության ոտնահարման կամ ֆիզիկական մշտական անկարողության պատճառով, որը պետք է հաստատվի Սահմանադրական խորհրդի կողմից:
Սահմանադրական խորհրդի նախագահԽմբագրել
Նշանակվում է հանրապետության նախագահի կողմից` իրավական կարգով նշանակված անդամներից: Խորհրդի նիստ է հրավիրում, նախագահում է այն, նշանակում է զեկուցողներին ու բաշխում է ձայները: Գործառույթներն իրականացնելու անհնարինության դեպքում նախագահում է խորհրդի՝ տարիքով մեծ անդամը:
Սահմանադրական խորհրդի նախագահների ցուցակԽմբագրել
- Լեոն Նոել, 03.05.1959-03.05.1965,
- Գաստոն Պալեվսկի, 03.05.1965-03.05.1974,
- Ղոժե Ֆղեյ, 03.05.1974-03.04.1983,
- Դանիել Մեյե, 0.04.1983-03.05.1986,
- Ղոբեղ Բադինտեղ, 03.05.1986-03.05.1995,
- Ղոլան Դյումա, 03.08.1995-03.01.2000,
- Իվ Գենա, ժամանակավոր պաշտոնակատար՝ որպես խորհրդի տարիքով ամենամեծ անդամ, 03.23.1999-03.01.2000,
- Իվ Գենա, 03.01.2000-03.09.2004,
- Պիեղ Մազո, 03.09.2004-03.03.2007,
- Ժան-Լուի Դեբղե,03.05.2007-03.04.2016 և
- Լորան Ֆաբիուս, 03.08.2016-մինչ օրս:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.conseil-constitutionnel.fr/conseil-constitutionnel/francais/le-conseil-constitutionnel/presentation-generale/presentation-generale.206.html
- ↑ 2,0 2,1 http://www.vie-publique.fr/decouverte-institutions/institutions/fonctionnement/autres-institutions/conseil-constitutionnel/comment-est-compose-conseil-constitutionnel.html