Էդուարդ Ֆիլիպ (ֆր.՝ Édouard Charles Philippe, նոյեմբերի 28, 1970(1970-11-28)[3][2][4][…], Ռուան[1][3][2]), ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Գավր քաղաքի քաղաքապետ (2010-2017), Ֆրանսիայի վարչապետ 2017 թվականի մայիսի 15-ից:

Էդուարդ Ֆիլիպ
Édouard Philippe 2019 (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Սոցիալիստական կուսակցություն (1992), Ժողովրդական շարժման միություն (2015) և Հանրապետականներ (2018)
Կրթություն՝ Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ (1992)[1][2], Վարչական ազգային դպրոց (1997)[1][2], École de Gaulle-Adenauer? (1988)[2] և Ժանսոն-դը-Սայի լիցեյ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 28, 1970(1970-11-28)[3][2][4][…] (49 տարեկան)
Ծննդավայր Ռուան[1][3][2]
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա[5]
Ամուսին Édith Chabre?[6]
 
Ինքնագիր Edouard Philippe signature.svg

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 11-ին Ռուանում (Պրիմորսկի Սենի դեպարտամենտ): 1992 թվականին ավարտել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտը («Sciences Po»), 1996 թվականին՝ Վարչակազմի ազգային դպրոցը։ Աշխատանքային գործունեությունը սկսել է Ֆրանսիայի պետական խորհրդում, որտեղ զբաղվել է պետական գնումներով։

Դեռևս Sciences Po-ում սովորելու ժամանակ Էդուարդ Ֆիլիպը միացել է Սոցիալիստական կուսակցությանը և մասնակցել այն ժամանակվա վարչապետ Միշել Ռոքարի քաղաքական արշավին: Հետո քաղաքական հայացքները դեպի աջ շարժվեցին։ 2001 թվականին ներառվել է Անտուան Ռյուֆենաշի աջ ցուցակում Հավրայի մունիցիպալ ընտրություններում և ցուցակի հաղթանակից հետո զբաղեցրել է փոխքաղաքապետերից մեկի պաշտոնը։ 2002 թվականին առաջին անգամ փորձել է առաջադրվել Ֆրանսիայի Ազգային ժողովում 8-րդ ընտրատարածքի համար, սակայն անհաջողության է մատնվել: Նույն թվականին Ալեն Ժյուպեի հրավերով ակտիվ մասնակցություն է ունեցել Ժողովրդական շարժման միություն կուսակցության ստեղծմանը։

2004 թվականին Ժյուպեն ստիպված էր պաշտոնաթող լինել ազգային անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնից անձնակազմի կեղծ վարձույթի հետ կապված սկանդալի պատճառով և Ֆիլիպը, որը շարժման ծառայությունների գլխավոր տնօրենն էր, նույնպես պաշտոնաթող է եղել՝ իրավաբանական պրակտիկայով զբաղվելով փաստաբանական բյուրոյում: 2007 թվականին, երբ Ժյուպեն մեկ ամսով ստացավ բնապահպանության նախարարի պորտֆելը, Ֆիլիպն աշխատում էր նրա գրասենյակում, սակայն պարտություն կրեց իր օկրուգում խորհրդարանական ընտրություններում և զրկվեց Ֆիյոնի երկրորդ կառավարության պորտֆելից: Այդ կապակցությամբ Ֆիլիպը կրկին կորցրել է աշխատանքը պետական ծառայությունում և 2007-2010 թվականներին եղել է Areva էներգետիկ ընկերության տնօրենների խորհրդում[7]։

2008 թվականին Էդուարդ Ֆիլիպն ընտրվել է ծովափնյա Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի անդամ Գավր-5 կանտոնից։ Նույն թվականին կրկին նշանակվել է Հավրայի փոխքաղաքապետ, պատասխանատու էր նավահանգստի տնտեսական զարգացման և աշխատանքի, զբաղվածության, մասնագիտական պատրաստվածության, կրթության և միջազգային հարաբերությունների համար: 2009 թվականին քաղաքաշինության, քաղաքային ենթակառուցվածքների և նավահանգստի զարգացման հարցերով փոխքաղաքապետ է դարձել։ Անտուան Ռյուֆենաշի հրաժարականից հետո 2010 թվականի հոկտեմբերի 24-ին ընտրվել է Գավրի քաղաքապետ։ 2007 թվականից Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ժան-Իվ Բեսելան եղել է Պրիմորսկի Սենա դեպարտամենտի 7-րդ ընտրատարածքի պատգամավոր: Անզելի մահից հետո 2012 թվականի մարտին պաշտոնապես զբաղեցրել է նրա տեղը, բայց Ազգային ժողովի աշխատանքներին չի մասնակցել։ Նույն թվականի հունիսին կայացած հերթական ընտրություններում դարձել է 7-րդ ընտրատարածքի աջերի թեկնածու և ընտրվել պատգամավոր։ 2014 թվականի մարտին Էդուարդ Ֆիլիպի գլխավորած աջ ցուցակը հաղթել էր Հավրայի մունիցիպալ ընտրությունների 1-ին փուլում և պահպանել էր քաղաքապետի պաշտոնը:

2016 թվականին Ալենա Ժյուպեն ակտիվորեն աջակցում էր աջերի նախագահական փրայմերիզների նախապատրաստմանը:

Քաղաքական կարիերաԽմբագրել

18.03.2001-15.03.2008՝ Հավր քաղաքի խորհրդի անդամ
29.03.2004-18.03.2008՝ Վերին Նորմանդիայի շրջանի խորհրդի անդամ
16.03.2008-ից՝ Հավր քաղաքի քաղաքապետ
17.03.2008-22.04.2012՝ ծովափնյա Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի անդամ Գավր-5 կանտոնից
23.03.2012-ից՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր՝ Պրիմորիեի Սեն դեպարտամենտի 7-րդ ընտրատարածքից

ՎարչապետԽմբագրել

 
Էդուարդ Ֆիլիպը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ Հավրայում (2019 թվականի հունիսի 24)

2017 թվականի մայիսի 15-ին Էմանուել Մակրոնի որոշմամբ նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ։

2017 թվականի հունիսի 11-ին և 18-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունների երկու փուլեր, որոնց արդյունքում Ազգային ժողովում մեծամասնություն կազմող Սոցիալիստական կուսակցությունը ջախջախիչ պարտություն կրեց:

Հունիսի 19-ին նախագահ Մակրոնը Ֆիլիպին հանձնարարել էր ձևավորել նոր կառավարություն և հունիսի 21-ի երեկոյան հայտարարվել էր նրա կազմը:

2017 թվականի հոկտեմբերի 31-ին հանրապետականների քաղաքական բյուրոն որոշում է ընդունել կուսակցությունից հեռացնել գործող կառավարություն մտած անձանց, այդ թվում՝ Էդուարդ Ֆիլիպին[8]։

2018 թվականի հոկտեմբերի 3-ին Ֆիլիպը ձեռնամուխ է եղել ներքին գործերի նախարարի պարտականությունների կատարմանը Ժերար Կոլոնի հրաժարականից հետո[9] (2018 թվականի հոկտեմբերի 16-ին ներքին գործերի նախարարի պաշտոնը ստացել է Քրիստոֆ Կաստաները)[10]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Emmanuel Macron picks centre-right Édouard Philippe as PM — 2017. — ISSN 1756-3224
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Édouard Philippe (фр.)Gouvernement de la République française, 2017.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Sycomore (фр.) / Assemblée nationale
  4. 4,0 4,1 Répertoire national des élus — 2019.
  5. German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1132101107 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  6. http://madame.lefigaro.fr/societe/qui-est-la-femme-du-premier-ministre-edouard-philippe-edith-chabre-170517-132275
  7. Marion Mourgue (2017-05-15)։ «Édouard Philippe, un fils spirituel de Juppé au service de Macron» (ֆրանսերեն)։ Le Figaro։ Վերցված է 2017-06-16 
  8. Sébastien Tronche (2017-10-31)։ «Après des semaines d’imbroglio, LR finit par exclure Edouard Philippe et les Macron-compatibles en 15 minutes chrono» (ֆրանսերեն)։ Europe 1։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-07-ին։ Վերցված է 2017-11-09 
  9. Christine Ducros (2018-10-03)։ «Édouard Philippe assure l'intérim de Gérard Collomb» (ֆրանսերեն)։ le Figaro։ Վերցված է 2018-09-04 
  10. «Remaniement : Castaner à l’intérieur, Guillaume à l’agriculture, Riester à la culture…» (ֆրանսերեն)։ le Monde։ 2018-10-16։ Վերցված է 2018-2018-10-16 

Արտաքին հղումներԽմբագրել

Անձնական էջը Ֆրանսիայի Ազգային ժողովի կայքում