Շառլի Էբդոյի հրաձգություն
«Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա կատարված հարձակումը տեղի է ունեցել 2015 թ. հունվարի 7-ին, տեղի ժամանակով ժամը 11։ 30-ին։ Գործողությունը կատարվել է Փարիզի կենտրոնում տեղակայված «Շառլի Էբդո» (Charlie Hebdo) երգիծական շաբաթաթերթի խմբագրության շենքում և դրա մերձակայքում։ Անհայտ անձնինք, զինված «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներով ու նռնականետներով, մուտք են գործել պարբերականի գրասենյակ՝ սպանելով 12 և վիրավորելով 10 մարդու[5][6]։ Սպանվածների թվում եղել են 9 աշխատակիցներ, 2 ոստիկան և թերթի գլխավոր խմբագիր Ստեֆան Շարբոնիեն։ Ըստ ականատեսների վկայությունների և տեսանյութերի, հարձակումն իրականացվել է առնվազն երկու դիմակավորված գրոհայինների կողմից, ովքեր խմբագրություն են մուտք գործել «ալահու աքբար» բացականչելով, խոսել են ֆրանսերեն և իրենց հռչակել որպես Մուհամմեդ մարգարեի վրիժառուներ։ Հարձակման ժամանակ արձակվել է մինչև 50 կրակոց։ Գրոհայիններին հաջողվել է փախուստի դիմել գողացված մեքենայով՝ ճանապարհին վրաերթի ենթարկելով անցորդների[7]։
Շառլի Էբդոյի հրաձգություն | |
---|---|
Տեսակ | զանգվածային կրակոցներ և ահաբեկչական ակտ |
Երկիր | ![]() |
Գրոհի վայր | Փարիզի 11-րդ շրջան |
Տեղադրանք | 10, Rue Nicolas-Appert |
Գրոհի նպատակ | Շառլի Էբդո |
Տարեթիվ | հունվարի 7, 2015[1] |
Գրոհի միջոց | Զանգվածային հրաձգություն |
Զենք | Զաստավա Մ70 (ինքնաձիգ), Škorpion vz. 61?, Նռնականետ, Tokarev? և pump-action? |
Զոհվածներ | 12 մարդ[2][3][4] |
Վիրավորներ | 11 |
Ահաբեկիչների քանակ | 2 |
![]() |
Շուտով ոստիկանության կողմից հրապարակվում է գլխավոր կասկածյալների լուսանկարները՝ ծայրեղական իսլամիստներ Սայիդ և Շերիֆ Քուաշիներ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://es.euronews.com/2024/01/08/francia-conmemora-el-aniversario-del-ataque-de-charlie-hebdo-que-dejo-12-muertos
- ↑ https://amp.lefigaro.fr/politique/macron-rend-hommage-aux-victimes-de-l-attentat-contre-charlie-hebdo-et-de-l-hyper-cacher-20230107
- ↑ https://www.leparisien.fr/faits-divers/attentat-a-charlie-hebdo-qui-sont-les-12-victimes-08-01-2015-4428271.php
- ↑ https://www.france24.com/en/france/20230107-eight-years-after-deadly-attacks-charlie-hebdo-back-in-the-headlines-for-angering-tehran
- ↑ «Փարիզի ահաբեկչության կասկածյալները պատանդ են վերցրել». «Սիվլինեթ». 2015 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.(հայ.)
- ↑ «Հարձակում ֆրանսիական շաբաթաթերթի վրա. խմբագիրը, 9 լրագրող եւ 2 ոստիկան սպանվել են». «Հետք». 2015 թ․ հունվարի 9.(հայ.)
- ↑ ««Ահաբեկչություն Ֆրանսիայի դեմ». Օլանդը բնորոշել է երգիծական հանդեսի վրա հարձակումը». «Ազատություն». 2015 թ․ հունվարի 7.(հայ.)