Բենիամին Օվչյան

հայ դերասան

Բենիամին Հովհաննեսի Օվչյան (1918, նոյեմբերի 28, Ախլաթյան, Հայաստանի առաջին հանրապետություն - 2005, օգոստոսի 25, Ստեփանակերտ), հայ խորհրդային դերասան։ Ադրբեջանական ԽՍՀ (1972), ԼՂՀ (2000) ժողովրդական արտիստ։

Բենիամին Օվչյան
Ծնվել էնոյեմբերի 28, 1918(1918-11-28)[1]
ԾննդավայրԱխլաթյան, Հայաստանի առաջին հանրապետություն
Մահացել էօգոստոսի 25, 2005(2005-08-25) (86 տարեկան)
Մահվան վայրՍտեփանակերտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
ԱշխատավայրԲաքվի պետական հայկական թատրոն և Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոն
Պարգևներ և մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն

խմբագրել

Բենիամին Օվչյանը ծնվել է Սիսիանի շրջանի Ախլաթյան գյուղում։ Սովորել է տեղի դպրոցում, այնուհետև տեղափոխվել Բաքու և ուսումը շարունակել թիվ 44 հայկական դպրոցում։ Մասնակցել է Լևոն Երամյանի և Ալ. Հովհաննիսյանի ղեկավարած թատերական խմբակի աշխատանքներին և, նրանց խորհրդով, դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել Բաքվի Ախունդովի անվան թատերական ուսումնարան, որն ավարտել է 1939 թվականին[2]։

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1946 թվականին վերադարձել է Բաքվի թատրոն, 1947 թվականին տեղափոխվել Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոն։

Օվչյանի դերացանկն ընդգրկել է 170-ից ավելի կերպավորումներ։

Ներկայացումներ

խմբագրել
  • Միքայել՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս»
  • Նեզնամով՝ Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»
  • Վաչագան՝ Ղազարոս Աղայանի «Անահիտ»
  • Վիկտոր՝ Ա. Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն»
  • Միլլեր՝ Շիլլերի «Սեր և խարդավանք»
  • Պըլը-Պուղի՝ Գ. Ֆիգերեյդոյի «Եզոպոս»
  • Լալազար՝ Ժորա Հարությունյանի «Գլխի գինն է հիսուն միլիոն»
  • Լայթաձե՝ Կ.Բուաչիձեի «Բակում կատաղի շուն կա»
  • Իպոլիտ՝ Է. Բրագինսկու «Բաղնիքդ անուշ»
  • Իշխան Փանդիաշվիլի՝ Ա.Ցագարելիի «Խանումի արարքները»
  • Սուլեյման բեկ՝ Գ. Թավրիզյանի «Մելիքի աղջիկը»
  • Համտուն իշխան՝ Մուրացանի «Ռուզան»
  • Լեոնտես արքա՝ Վիլյամ Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ»

Ֆիլմեր

խմբագրել

Պարգևներ, մրցանակներ

խմբագրել
  • Ադրբեջանի ժողովրդական արտիստ, 1973
  • ԼՂՀ ժողովրդական արտիստ, 2000
  • «Վաչագան Բարեպաշտ» մեդալ, 2001

Գրականություն

խմբագրել
  • Ալավերդյան Ի., Բենիկ Օվչյան, Երևան, 1989։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 12 (հայ.) — հատոր 12. — էջ 576.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 576