Բեհբությաններ

հայկական իշխանական, մելիքական տոհմ

Բեհբությաններ (Բեհբուդյաններ, ռուսերեն հնչողությամբ նաև՝ Բեհբութովներ կամ Բեհբուտովներ), հայկական իշխանական տոհմ Քարթլիի թագավորությունում, Քարթլի-Կախեթի թագավորությունում և Ռուսական կայսրությունում (ներկայիս Վրաստանի տարածք)[1][4][5]։

Բեհբությաններ
ՏեսակԻշխանական (մելիքական) տոհմ
ԵրկիրFlag of Kingdom of Kartli-Kakheti.svg Քարթլի-Կախեթի թագավորություն,
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
ՏիտղոսներԻշխան, մելիք, խոջա, Տփղիսի շահապ, Թիֆլիսի քաղաքագլուխ
Հիմնում16-րդ դար
Ազգային
պատկանելիություն
Հայեր
ԴավանանքՔրիստոնեություն (Հայ առաքելական եկեղեցի)
Կրտսեր
ճյուղեր
Աշխարհբեկյաններ[1]
Մելիք-Սահակյաններ[1][2][3],

ՊատմությունԽմբագրել

Բեհբությանների նախահայրն է եղել Խոջա Բեհբուդը (16-րդ դար), որը կառուցել է Հավլաբարի եկեղեցին (Թբիլիսի)։ 1714 թվականից Բեհբությանները ժառանգաբար վարել են Թիֆլիսի մելիքի կամ մելիք-մամասախլիսի (քաղաքագլուխ) պաշտոնը։

Մելիք Աշխարհբեկը (սպանվել է 1723 թվականին՝ թուրքերի կողմից Թիֆլիսը գրավելու ժամանակ) որդու՝ Մելիք Աղայի (մկրտության անվամբ Բարսեղ) հետ հիմնել է Թիֆլիսի հայ առաքելական Կուսանաց վանքը, որն ուներ սուրբ Ստեփանոս նախավկայի անունը կրող եկեղեցով ու եկամտաբեր կրպակներով։ Մելիք աղան դեռահաս թագաժառանգ Հերակլին ուղեկցել է պարսից Նադիր շահի արքունիքը, մասնակցել շահի հնդկական արշավանքին, արիության համար նրանից ստացել ալմաստակուռ սուր և մինիշկարբաշու (որսապետ) պաշտոն պարսից արքունիքում։ Նա Հերակլ II-ի թագավորության օրոք նա Թիֆլիսի մելիքն էր, վրաց արքունիքի մինիշկարբաշին։

Մելիք աղայի որդիներ Հովհաննեսը և Հովսեփը հաջորդաբար ստանձնել են հոր պաշտոնը վրաց արքունիքում։ Վրաստանը Ռուսական կայսրությանը միանալուց հետո Հովսեփը դարձել է արքունի խորհրդական։ Նա Վրաստան ներծուժած՝ Երևանի սարդար Հուսեյնղուլի խանին ջախջախելու համար Ալեքսանդր I կայսրից ստացել է գնդապետի աստիճան։ Հովսեփի զավակներից չորսը զինվորականներ էին. Դավիթը Սուրբ Գեորգի III աստիճանի շքանշանի ասպետ էր, Բարսեղը՝ գեներալ։

Տոհմի հայտնի ներկայացուցիչներԽմբագրել

Բեհբության իշխանական տան ներկայացուցիչները տարբեր դարերում զբաղեցրել են ռազմաքաղաքական բարձր պաշտոններ։

Թիֆլիսի քաղաքագլուխներԽմբագրել

Հայտնի է, որ սկզբում Քարթլիի թագավորությունում, այնուհետև Քարթլի-Կախեթի թագավորությունում Տփղիս (ներկայիս Թբիլիսի) քաղաքի քաղաքագլուխների (քաղաքի կառավարիչների) պաշտոնները ժառանգաբար զբաղեցրել են Բեհբության իշխանական տան ներկայացուցիչները։ Հայտնի է, որ այս տոհմի ներկայացուցիչ է Տփղիսի (Թիֆլիսի) քաղաքագլուխ Մելիք Էնալը (պաշտոնավարել է ընդհատումներով 1646-ից 1673 թվականները)[1][6], Մելիք Բայանդուրը (պաշտոնավարել է 1650 թվականից)[1][7]։ Վերջինիս հաջորդել է տոհմի անվանական հիմնադիր Մելիք Խոջա-Բեհբուդը (պաշտոնավարել է մինչև 1662 թվականը)[1][8]։ Նրան հաջորդել են Բեհբությանների ներկայացուցիչներ Մելիք Աշխարհբեկը (պաշտոնավարել է 1662 թվականին)[1], Մելիք Աֆթանդիլը (պաշտոնավարել է 1678-ից 1698 թվականներին)[1], Մելիք Ամիր Բեհբուդյանցը (պաշտոնավարել է 17-րդ դարում)[1], Ասլամազ Ամիրյան Բեհբուդյանց (պաշտոնավարել է 17-18-րդ դարերում)[1], Գիորգի Ասլամազյան Բեհբուդյանը (պաշտոնավարել է 1699-ից 1711 թվականներին)[1], Զուրաբ Գիորգյան Բեհբուդյանցը (պաշտոնավարել է 1712-ից 1742 թվականներին ժամանակահատվածում ընդհատումներով)[1], Աշխարհբեկ Բ.Բեհբուդյանցը (պաշտոնավարել է 1714-ից 1732 թվականներին)[1], Աղա Աշխարհբեկյան Բեհբուդյանը (պաշտոնավարել է 1734-ից 1768 թվականներին ընդհատումներով)[1], Մելիք Անտոնը (պաշտոնավարել է 1746-ից 1751 թվականներին)[1][2], Մելիք Սահակ Շերգիլյանը (պաշտոնավարել է 1751-ից 1760 թվականներին)[1][2], Ավետիք Աղայան Բեհբուդյանցը (պաշտոնավարել է 1768-ից 1795 թվականներին)[1], Դարչի Ավետիքյան Բեհբուդյանցը (պաշտոնավարել է 1795-ից 1801 թվականներին)[1]։

Ռազմական գործիչներԽմբագրել

Բեհբությանների տոհմի ներկայացուցիչներ են Ռուսական կայսրության ռազմական մի շարք հայտնի անձինք, մասնավորապես՝ Ռուսական կայսրության բանակի գեներալ-լեյտենանտ, Կովկասյան (1817-1864) և Ղրիմի (1853-1856) պատերազմների մասնակից-հրամանատար Դավիթ Բեհբությանը[9][10], Ռուսական կայսրության բանակի հետևազորի գեներալ, Կովկասյան (1817-1864) և Ղրիմի (1853-1856) պատերազմների մասնակից-հրամանատար Բարսեղ Բեհբությանը։

ՊատկերասրահԽմբագրել

ՆշումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) (ռուս.)
  2. 2,0 2,1 2,2 ღოკუმენტები თბილსის ისტორიისათვის (XVI-XIX სს.), წიგნი პირველი, შეადგინეს: ნიკო ბერძენიშგილმა და მამისა ბერძენიშგილმა, თბილისი, 1962, გვერდი 204, 207, 216, 218, 221, 223, 229:(վրաց.)
  3. “Акты собранные Кавказскою археографическою комиссиею”, том XII,Тифлис, 1904, ст. 226-227.(ռուս.)
  4. Խաչատուր Դադայան, «Հայոց առևտրատնտեսական ներկայությունը Թիֆլիսում (ուշ միջնադար - 1918թ․)»։
  5. «Բեհբությաններ» հոդված Հայ Զինվոր թերթում, (արխիվացված 08․02․2022թ․)։
  6. Թվակիր վավերագրերը վերաբերում են 1646, 1648, 1658, 1659, 1666, 1672, 1673 թթ. (დოქუმენთები ცბილისის ისთორიისაცვის (XVI-XIX სს.), wიგნი ფირველი, შეადგინეს: ნიქო ბერჟენიშვილმა და მამისა ბერჟენიშვილმა, ცბილისი, 1962, էջ 12-13, 14, 19, 21, 22, 25, 28, 29, 30, 31, 32)։
  7. Զաքարեայ սարկավագի Պատմագրութիւն, Վաղարշապատ, 1870, էջ 98։
  8. Мурадян П. М., Армянская эпиграфика Грузии, Երևան, 1988, էջ 96։(ռուս.)
  9. Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան։ 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ.-Ե.,Հեղինակային հրատարակություն, 2009 թվական։ ISBN 978-9939-53-105-2
  10. Ваагн Крбекян, кандидат исторических наук, "Армяне - кавалеры ордена Святого Великомученика и Победоносца Георгия трех степеней, отличившиеся в войнах на Кавказе (1774-1879 гг.)", (արխիվացված 15․02․2022թ․)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 382