Գիորգի Ասլամազյան Բեհբուդյան

քաղաքական գործիչ

Գիորգի Ասլամազյան Բեհբուդյան(ց) (ծննդ. թվ. անհայտ է - 1711, Տփղիս), հայազգի պետական, հասարակական գործիչ, Տփղիսի մելիք (քաղաքապետ)[1][2][3][4]։

Գիորգի Ասլամազյան Բեհբուդյան
Տփղիսի մելիք
1699 - 1711
Նախորդող Ասլամազ Ամիրյան Բեհբուդյան
Հաջորդող Զուրաբ Գիորգյան Բեհբուդյան
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Գործունեություն՝ Պետական
Քաղաքական
Հասարակական
Ազգություն Հայեր
Ամուսին Խամփերվան
Զավակներ Զուրաբ
Պապը

Կենսագրություն խմբագրել

Գիորգի Ասլամազյան Բեհբուդյանի մասին կենսագրական քիչ տվյալներ են հայտնի։ Սկսած 1699 թվականից մինչև 1711 թվականը նա եղել է Տփղիսի (Թբիլիսի) մելիք[2]։ Գիորգիի մելիքության պաշտոնը վարելու ընթացքում տանուտերեր են հիշվում Պապը (1696-1706 թթ., 1712 թ.) և Փարսադանը (1705-1712 թթ., 1714 թ.), իսկ վերջիններիս օգնական՝ Քայխոսրոն (1701-1714 թթ.): 1703 թվականին վերակառուցել է հոր և պապի կողմից կառուցված Թիֆլիսի Սուրբ Նշան եկեղեցին, որի օծման տարում էլ՝ 1711 թվականին վախճանվել է[Ն 1]։ Մելիք Գիորգին մասնակցություն է ունեցել Սուրբ Նշան եկեղեցու վերակառուցման աշխատանքներին։ Նրա նախաձեռնությամբ նորոգվել են նաև եկեղեցու շրջապատը[1][2][3]։

Գիորգի Ասլամազյան Բեհբուդյանն ամուսնացած էր Խամփերվանի հետ և ուներ որդիներ՝ Զուրաբն ու Պապը[1][4]։

Մահացել է 1711 թվականին[1]։ Թաղված է եղել Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատանը։ Գերեզմանը ոչնչացվել է[5]։

Նշումներ խմբագրել

  1. 1703 թ. վերակառուցված եկեղեցին անհնար է, որ օծված լիներ 1741 թ., բացի այդ, մինչև 1741 թ. Տփղիսի մելիք են հիշվում Գիորգիի որդի Զուրաբը, Աշխարհբեկ Բ-ն և Աղան, որոնք այդ պաշտոնը ստանձնել էին հաջորդաբար, ուստի բնագրում «ՌՃՂ» (1741) ակնհայտ վրիպում է։ Հարկ է ուղղել՝ ՌՃԿ (1711)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (ռուս.)
  2. 2,0 2,1 2,2 დოკუმენტები თბილისის ისტორიისათვის (ხვი-ხიხ სს.), წიგნი პირველი, შეადგინეს: ნიკო ბერძენიშვილმა და მამისა ბერძენიშვილმა, თბილისი, 1962, էջ 59-62, 65, 67, 70-72, 75, 77, 80, 85, 86, 88։
  3. 3,0 3,1 ՀՀՊՊԿԱ, ֆ. 332, ց. 1, գ. 102, թ. 8:
  4. 4,0 4,1 «Կալվածագրեր», կազմեց` Աբրահամյան Հ., Երևան, 1941, էջ 131։
  5. «ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ - Թբիլիսիի քաղաքագլուխները», Ալիք օրաթերթ 2013թ.:(չաշխատող հղում)