Մելիք Բայանդուր
Մելիք Բայանդուր (ծննդ թվ անհայտ - մահվ. թվ. անհայտ, հավանաբար Տփղիս), հայազգի պետական գործիչ, մելիք, Տփղիսի քաղաքապետ[1]։
Մելիք Բայանդուր | ||
| ||
---|---|---|
1650 - ? | ||
Նախորդող | Մելիք Էնալ | |
Հաջորդող | Մելիք Էնալ | |
Գործունեություն՝ | Պետական | |
Ազգություն | Հայ | |
Վախճանի վայր | հավանաբար Տփղիս | |
Թաղված | Խոջիվանք | |
Դինաստիա | հավանաբար Բեհբությաններ | |
Մելիք Բայանդուրի մասին քիչ կենսագրական տվյալներ են հայտնի։ Զաքարիա Քանաքեռցու մի վկայության համաձայն 1650 թվականից նա Տփղիսի մելիքն էր։ Քաղաքապետ է նշանակվել պարսից Շահ-Աբաս Փոքրի (1642-1666) կողմից[1][2]։
Չնայած չկան վկայություններ, որ Բայանդուրը Բեհբուդյան տոհմի ներկայացուցիչ էր, այնուամենայնիվ, քանի որ նրա հաջորդները Բեհբուդյան իշխանական տան ներկայացուցիչներ էին, ուսումնասիրողները ենթադրել են, որ նա ևս Բեհբությանների տոհմից է[1]։
Ամենայն հավանականությամբ Մելիք Բայանդուրը թաղված է եղել Թբիլիսիի հայկական Խոջիվանքի գերեզմանատանը։ Գերեզմանը ոչնչացվել է[1][3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (ռուս.) Արխիվացված 2012-05-18 Wayback Machine
- ↑ Զաքարեայ սարկավագի Պատմագրութիւն, Վաղարշապատ, 1870, էջ 98։
- ↑ «ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ - Թբիլիսիի քաղաքագլուխները», Ալիք օրաթերթ 2013թ.:(չաշխատող հղում)