Մելիք Խոջա-Բեհբուդ (ծննդ. թվ և վայրն անհայտ է - 1662, մահվ. վայրն անհայտ է), հայազգի հասարակական, պետական գործիչ, Տփղիսի (Թիֆլիսի) մելիք[1]։

Մելիք Խոջա-Բեհբուդ
Տփղիսի մելիք
? - 1662
Նախորդող Մելիք Բայանդուր
Հաջորդող Մելիք Աշխարհբեկ
 
Մասնագիտություն՝ հասարակական ակտիվիստ
Գործունեություն՝ Պետական,
Հասարակական
Ազգություն Հայ
Ծննդյան օր անհայտ
Ծննդավայր անհայտ
Վախճանի օր 1662
Վախճանի վայր անհայտ
Թաղված Խոջիվանք
Դինաստիա Բեհբուդյաններ
Ամուսին Լալի
Զավակներ Աշխարհբեկը, Ասլանն

Խոջա-Բեհբուդի մասին կենսագրական քիչ տվյալներ են հայտնի։ Նրա մասին առաջին վկայություններից մեկը վերաբերում է 1651 թվականին. «Յուլիս ԺԸ (18)-ումն ես Զաքարիայ որ եկի Թվլիս, զառաւխանէն Թվլիս Ըռստամխան էր։ Զառաբին էր խօջայ Բէհբուդ»[2]։ 1654 թվականին Քարթլիի թագավոր Ռոստոմը (1638-1658) բավարարել էր Խոջա-Բեհբուդի խնդրանքը՝ արդեն իսկ գոյություն ունեցող Բեհբուդյանների տոհմական գերեզմանոցում եկեղեցի կառուցելու, դրանից վեր այգի տնկելու և Մախաթ լեռան լանջով ջրանցք կառուցելու վերաբերյալ[3]։ 1655 թվականին Խոջա-Բեհբուդը կառուցել է Ծիրանավոր Սուրբ Աստվածածնի եկեղեցին[4], որը հետագայում հիմնադրի անունով կոչվել է Խոջիվանք։ Խոջա-Բեհբուդի մի նվիրատվության շնորհիվ Սուրբ Էջմիածինը Թիֆլիսում իբրև սեփականություն ձեռք էր բերել 3 կրպակ («...խօջայ Բեհբուտի տված Գ. դուքան կէր Սուրբ Էջմիածնայ, վախմիաթ տված...»)[1][5]:

Խոջա Բեհբուդի՝ Թիֆլիսի մելիքների (քաղաքագլուխների) շարքին նրան դասելու հիմքը նրա մահվան առնչությամբ տրված հետևյալ հաղորդումն է «1662-350. Խոջա-Մելիք Բեբութը (Բեբուդա) վախճանվեց հուլիսի 7-ին…»[6]: Քաղաքի կառավարումն իրականացնելու թվականը հստակ չէ, սակայն հայտնի չէ, որ դա տեղի է ունեցել նրա կյանքի վերջին տարիներին[1]։

Խոջա-Բեհբուդի եղբայրն էր Խատին, կինը` Լալին, որդիները` Ասլանն ու Աշխարհբեկը[1]։

Վախճանվել է 1662 թվականին։ Թաղված է եղել Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատանը։ Գերեզմանը ոչնչացվել է 1930-ական և վերջնականապես 1990-ական թվականներին[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (ռուս.) Արխիվացված 2012-05-18 Wayback Machine
  2. Զաքարիա Ագուլեցու օրագրությունը, Երևան, 1938, էջ 37։
  3. დოკუმენტები თბილისის ისტორიისათვის (XVI-XIX სს.), წიგნი პირველი, შეადგინეს: ნიკო ბერძენიშვილმა და მამისა ბერძენიშვილმა, თბილისი, 1962, էջ 17։
  4. Мурадян П. М., Армянская эпиграфика Грузии, Երևան, 1988, էջ 96։
  5. «Կալվածագրեր», կազմեց` Աբրահամյան Հ., Երևան, 1941, էջ 130։
  6. Մելիքսեթ-Բեկ Լ. Մ., Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Գ, Երևան, 1955, էջ 169։
  7. «ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ - Թբիլիսիի քաղաքագլուխները», Ալիք օրաթերթ 2013թ.:(չաշխատող հղում)