Բարսեղ Սարգիսյան

հայ բանասեր

Բարսեղ Սարգիսյան (հունիսի 1, 1852(1852-06-01)[1][2], Թափադոլակ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] - օգոստոսի 1, 1921(1921-08-01)[1][2], Վենետիկ, Իտալիա[1][2]), հայ բանասեր, հայագետ, ձեռագրագետ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, տպարանապետ, ուսուցիչ։

Բարսեղ Սարգիսյան
Ծնվել էհունիսի 1, 1852(1852-06-01)[1][2]
ԾննդավայրԹափադոլակ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էօգոստոսի 1, 1921(1921-08-01)[1][2] (69 տարեկան)
Մահվան վայրՎենետիկ, Իտալիա[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Իտալիայի թագավորություն
Ազգությունհայ
Մասնագիտությունբանասեր, հայագետ, ձեռագրագետ, ուսուցիչ, աստվածաբան և գրադարանավար
Ստորագրություն
Изображение автографа
 Barseġ Sargisean Վիքիպահեստում

Ազգային և թարգմանական գրականություն

խմբագրել

Ուսումնասիրությունները վերաբերում են հայ հին ազգային և թարգմանական գրականությանը։ «Ագաթանգեղոսը և յուր բազմադարյան գաղտնիքն» (1890) աշխատության մեջ այն կարծիքն է հայտնել, որ Ագաթանգեղոսի անունով մեզ հասած գիրքը իբր տարբեր հեղինակների գոած և V դարի մի բերված երկերի ժողովածու է, որը կրում է մի քանի խմբագրությունների շերտեր։ Ըստ Սարգիսի, գրքի որոշ մասեր գրվել են IV դարում (հունական), իսկ V դ. Կորյունը և Եզնիկ Կողբացին դրանք թարգմանել են հայերեն, խմբագրել և լրացրել։ V դարում ավելացված գլխավոր մասը «Վարդապետությունն» Ագաթանգեղոսի գիրքը, հայատառ գրականության առաջին երկն է (ավելի վաղ ստեղծվել են միայն Աստվածաշնչի հայերեն թարգմանությունները հունարենից և ասորերենից), իսկ նրա անվամբ մեզ հասած հունարեն, բնագիրը թարգմանված է հայերենից և հնարավորություն է տալիս վերականգնել հայկական. բնագրում բացակայող (կորած) հատվածները։ «Տեսություն Սեղբեստրոսի պատմության և Մովսես Խորենացվո աղբերաց» (1893) երկում Սարգիսյանը քննադատել է Օ. Կարիերի այն տեսակետը, ըստ որի՝ Խորենացին ոչ թե V, այլ VIII-IX դարի հեղինակ է։ «Անանուն ժամանակագրութիւն. խմբագիր, յօրինեալ յէ դարու» (1904) ուսումնասիրությունում ապացուցել է, որ Անանիա Շիրակացուն վերագըրվող «ժամանակագրությունը» մի քանի ժամանակագրոթյան երկերի ժողովածու է, որի կարևոր մասն է կազմում II-III դարի հույն հեղինակ Հիպպոլիտոսի ժամանակագրության հին հայկական թարգմանությունը։

Սարգիսյանի «Երկհարյուրամյա գրականական գործունեություն և նշանավոր գործիչներ Վենետկ Մխիթարյան միաբանության» (1905) երկում հանգամանորեն բնութագրված է Մխիթարյան միաբանության գիտական, գրական, թարգմանական և հրատարակչական գործունեությունը, զետեղված են ուշագրավ դիվանական վավերագրեր։ Արժեքավոր է Վենետիկի Մխիթարյան մատենադարանի ձեռագրերի՝ Սարգիսյանի կազմած բազմահատոր նկարագրությունը [«Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց մատենադարանի Մխիթարյանց ի Վենետիկ», հ. 1-3, 1914-1966 (հ. 3-ը՝ Գ. Սարգսյանի հեղինակակցությամբ)]։ Սարգիսյանի գրչին են պատկանում նաև բազմաթիվ այլ ուսումնասիրություններ, որոնք տպագրված են «Բազմավեպում»։

Աշխատություններ

խմբագրել
  • «Յափշտակութիւն հանդէպ ծովալճին ՄօտաՊուռնուի» (1892),
  • «Ուսումնասիրութիւն Մանիքէա-Պաւղիկեան թոնրակեցիներու աղանդին եւ Գր. Նարեկացւոյ թուղթը» (1893),
  • «Քննադատութիւն Յովհան Մանդակունւոյ եւ իւր երկասիրութեանց վրայ» (1895),
  • «Քննադատութիւնք Հին կտակարանի անվաւեր գրոց վրայ» (1897),
  • «Հայկական հարցը խաղաղութեան ժողովին առջեւ։ Վիճակագրական նոր տեսութիւն մը ի նպաստ անկախ Հայաստանի» (1919, 1987),
  • «Վկայաբանութիւն Սրբոյն Յովսիմիոսի...» (1919)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 218.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարսեղ Սարգիսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 218  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։