Գալուստ Սահակյան
Գալուստ Գրիգորիի Սահակյան (ապրիլի 8, 1948 կամ ապրիլի 8, 1949, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ[3], Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ[3], ՀՀ ԱԺ նախագահը 2014-2017 թվականներին[3]:
Գալուստ Գրիգորիի Սահակյան | ||
![]() | ||
| ||
---|---|---|
ապրիլի 29, 2014 - մայիսի 18, 2017 | ||
Նախորդող | Հովիկ Աբրահամյան | |
Հաջորդող | Արա Բաբլոյան | |
| ||
2017 թ. մայիսի 18-ից մինչ օրս | ||
| ||
2012 - 2017 թթ. | ||
| ||
2007-2012 թթ. | ||
| ||
2003-2007 թթ. | ||
| ||
1999-2003 թթ. | ||
| ||
1995-1999 թթ. | ||
Կուսակցություն՝ | Հայաստանի Հանրապետական կուսակցություն | |
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Ազգություն | հայ | |
Ծննդյան օր | ապրիլի 8, 1948 (72 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան, ՀԽՍՀ | |
Քաղաքացիություն | ![]() ![]() | |
Պարգևներ |
1.ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ (2004) | |
ԿենսագրությունԽմբագրել
Գալուստ Սահակյանը ծնվել է 1948 թ.-ի ապրիլի 8-ին ՀԽՍՀ մայրաքաղաք Երևանում[3]: 1971 թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը[3]: ԲՈւՀ-ն ավարտելուց հետո՝ 1970-1972 թթ.-ին աշխատանքի է անցել Երևանի մետաքսի կոմբինատում որպես փականագործ[3]: 1972-1991 թթ.-ին աշխատել կրթական համակարգում, մասնավորապես, Երևանի թիվ 30 դպրոցում որպես ուսուցիչ, թիվ 94 և թիվ 153 դպրոցներում՝ տնօրենի տեղակալ, թիվ 3 և թիվ 185 դպրոցներում՝ տնօրեն[3]:
ԸնտանիքԽմբագրել
Գ. Սահակյանն ամուսնացած է Ժաննա Աղաբաբյանի հետ[4] և ունի երկու երեխա՝ Արման և Տիգրան Սահակյանները[3][5], որոնք ՀՀ-ում նույնպես զբաղեցնում են պետական բարձր պաշտոններ[5]:
Գալուստ Սահակյանի կինը, ով նաև հանդիսանում է ՀՀԿ կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի քույրը, հանդիսանում է միլիոնատեր[4][6][7]: Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Ժ. Աղաբաբյանը ունի 100.6 ՀՀ միլիոն դրամ, ինչպես նաև հասարակական նշանակության օբյեկտ[4][8]: Իսկ մամուլի հրապարակումների համաձայն այդ թիվը չի համապատասխանում իրականությանը։ Նշվում է, մասնավորապես, որ նրա անունով է ձևակերպված Գալուստ Սահակյանի և իր որդիների բիզնեսները, այդ թվում՝ Երևանում գործող մի շարք տրանսպորտային երթուղիներ[9]: Եղել են նաև հրապարակումներ, որոնց համաձայն Ժ. Աղաբաբյանը պետական բյուջեի հաշվին ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության հետ մեկնել է Եգիպտոս, որի ապացույց ներկայացվել է համապատասխան լուսանկար[10]: Վերջին տեղեկատվությունը հերքել է ՀՀ ԱԺ կադրերի վարչության պետը[10]: Ժ. Աղաբաբյանը պաշտոնական պատվիրակության կազմում հաճախակի ուղեկցում է ամուսնուն արտասահմանյան այցերի ընթացքում[11]:
Տիգրան Սահակյանը տարբեր ժամանակներում զբաղեցրել է ՀՀ պետական և ՀՀԿ կուսակցական պաշտոններ[12]: Հայտնվել է տարբեր սկանդալների մեջ[12] և այժմ զբաղեցնում է ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը[12][13]: Տ. Սահակյանը նաև ֆինանսապես բավականին հարուստ անձնավորություն է[14]:
Արման Սահակյանը Գ. Սահակյանի՝ հանրությանն առավել հայտնի որդին է։ Բացի այն, որ նա հայտնի է, որպես Գալուստ Սահակյանի որդի, նաև ձեռք է բերել ընտրակեղծիքներ կազմակերպողի[15], կրակոցներով զուգորդված քաղաքական հաշվեհարդարներ իրականացնողի[16], պաշտոնեական դիրքը չարաշահողի համբավ։ Ա. Սահակյանը տիրապետում է բավականին մեծ ֆինասնական միջոցների[14]:
Գալուստ Սահակյանին, նրա կնոջը և որդիներին են պատկանում Երևանում գործող թիվ 1, 29, 42, 57, 60, 64, 111 համարի երթուղայինները[17][18][19][20], բազմաթիվ խանութներ, այդ թվում՝ Երևանի Յավրովի անվան փողոցի հարակից տարածքում 2008 թ.-ին կառուցված հսկայական խանութը[21], Ալգորիթմի ինստիտուտի հարակից հետիոտային սանդուղքների վրա կառուցված եռահարկ շենքը[21] և այլ բիզնեսներ և նյութական արժեքներ[21]:
Քաղաքական գործունեությունըԽմբագրել
- 1992-1996 թթ. - Երևանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, ապա առաջին տեղակալ։
- 1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք)։ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։
- 1999-2003 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք)։ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ «Միասնություն» խմբակցության անդամ, ապա ղեկավար։
- 2003-2007 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության ղեկավար։
- 2007-2012 թթ. - Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ 2007 թ. հունիսի 19-ից 2008 թ. նոյեմբերի 17-ը - Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2008 թ. նոյեմբերի 11-ից 2012 թ. մայիսի 31-ը - ՀՀԿ խմբակցության ղեկավար։
- 2012 թ. մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ ՀՀԿ խմբակցության ղեկավար։
- 2014 թ. ապրիլի 29-ին ձայների կողմ 101, դեմ 3 հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ[22]:
ՀՀԿ գործադիր մարմնի և ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ նախագահի տեղակալ։
- 2019 թ․ դադարել է զբաղվել քաղաքականությամբ։
ՊարգևներԽմբագրել
- Մխիթար Գոշի մեդալ (2011)[23]:
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան մայիսի 2000 - 12 հունիսի 2003 |
Հաջորդող պաշտոնը վերացվել է |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան 12 հունիսի 2003 - 7 հունիսի 2007 |
Հաջորդող Կարեն Սարգսի Կարապետյան |
Նախորդող Կարեն Սարգսի Կարապետյան |
ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան 11 նոյեմբերի 2008 - 7 մայիսի 2014 |
Հաջորդող Վահրամ Բաղդասարյան |
Նախորդող Հովիկ Աբրահամյան |
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան 29 ապրիլի 2014 - 18 մայիսի 2017 |
Հաջորդող Արա Բաբլոյան |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Գալուստ Գրիգորի Սահակյան մասին parliament.am կայքում
- ↑ Նախագահի հրամանագրով Գալուստ Սահակյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Գալուստ Գրիգորիի Սահակյանի պաշտոնական կենսագրական տվյալները ՀՀ ԱԺ կայքում:
- ↑ 4,0 4,1 4,2 Աշխատավարձով ու թոշակով ապրող Գալուստ Գրիգորիչն ու իր միլիոնատեր Ժաննան:
- ↑ 5,0 5,1 Գալուստ Սահակյանի որդիները հորից ավելի հաջողակ են:
- ↑ Գալուստ Սահակյանն ապրում է կնոջ հաշվին:
- ↑ «Ես ի՞նչ գիտեմ, կարող ա դու էլ ես հարուստ»:
- ↑ Աշխատավարձով ու թոշակով ապրող Գալուստ Գրիգորիչն ու իր միլիոնատեր կինը:
- ↑ Գալուստ Սահակյանի ընտանիքին պատկանող բիզնեսները գրանցված են նրա կնոջ անունով:
- ↑ 10,0 10,1 Ու՞մ հաշվին էր Եգիպտոս մեկնել Գալուստ Սահակյանի կինը:
- ↑ Գալուստ Սահակյանի հետ Փարիզ ոչ մի կին չի մեկնի, բացի իր տիկնոջից:
- ↑ 12,0 12,1 12,2 Գալուստիչը` փոխնախարար:
- ↑ ՀՀ Առողջապահության նախարարության կառուցվածքը:
- ↑ 14,0 14,1 Գալուստ Սահակյանի միլիոնատեր որդիները կարո՞ղ են ապրել նվազագույն աշխատավարձով:
- ↑ «Արման Սահակյանը ուզում է սեփականաշնորհել Աջափնյակը:»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2015-08-02
- ↑ Աջափնյակում թափվեց առաջին արյուրնը:
- ↑ Գալուստ Սահակյան որդին խոստովանել է, որ երթուղային գիծ ունի:
- ↑ Գալուստ Սահակյանի որդին` գծատեր, այնինչ նա հերքում էր. Ապացույցներ (լուսանկարներ):
- ↑ «Ի հայտ են գալիս նոր գծատերեր. 64 համարի երթուղին պատկանում է Գալուստ Սահակյանի որդուն՝ Արման Սահակյանին (փաստաթղթեր):»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2015-08-05
- ↑ Երթուղային գծերից իշխանությունը ձեռք չի քաշում:(չաշխատող հղում)
- ↑ 21,0 21,1 21,2 Գալուստ Սահակյան. բիզնես ունենալու մասին երազողը:
- ↑ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին