Շաքե Իսայան
հայ քաղաքական գործիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շաքե Ռոբերտի Իսայան (հունվարի 20, 1990, Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, լրագրող, 6-րդ և 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ[1][2]։
Շաքե Իսայան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 20, 1990 (34 տարեկան) |
Ծննդավայր | Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և լրագրող |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կենսագրություն
խմբագրել2010 թվականին ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետը։ 2012 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով ռադիոկապի, ռադիոհեռարձակման և հեռուստատեսության մասնագետի որակավորում[1]։
Քաղաքական գործունեություն
խմբագրել2015-2017 թվականներին եղել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրենի տեղակալ։
2017 թվականի ապրիլի 2-ին «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել ԲՀԿ ցուցակով։
Ամուսնացած է։