Երևանի ավագանու ընտրություններ 2013
Երևանի ավագանու ընտրություններ 2013, Երևան քաղաքի ավագանու 2-րդ ընտրությունները, որը կայացել է 2013 թվականի մայիսի 5-ին[1]։
Երևանի ավագանու ընտրություններ 2013 | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Մայիսի 5, 2013 | ||||
| ||||
Տեսակ | ընտրություններ | |||
| ||||
Նախորդ | Երևանի ավագանու ընտրություններ 2009 | |||
| ||||
Հաջորդ | Երևանի ավագանու ընտրություններ 2017 |
Մասնակիցներ Խմբագրել
Ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել յոթ քաղաքական ուժ՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը,Առաքելություն կուսակցությունը, Հայ Ազգային Կոնգրեսը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Բարև Երևան կուսակցությունների դաշինքը,Հայ Յեղափոխական Դաշնակցությունը,Օրինաց Երկիր Կուսակցությունը [2]։
Հայաստանի հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն էր։ Ցուցակի երկրորդ տեղում Սմբատ Լպուտյանն էր, երրորդում՝ Հովհաննես Թոքմաջյանը։
Համարն ընտրաթերթիկում | Անվանումը | Անդամներ | Քաղաքապետի թեկնածուն |
---|---|---|---|
1 | Առաքելություն կուսակցություն | Մեսրոպ Առաքելյան | |
2 | «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն | Վարդան Օսկանյան | |
3 | Բարև Երևան կուսակցությունների դաշինք | Ժառանգություն կուսակցություն |
Արմեն Մարտիրոսյան |
4 | Հայ ազգային կոնգրես | Վահագն Խաչատրյան | |
5 | ՀՅԴ | Արծվիկ Մինասյան | |
6 | Հայաստանի հանրապետական կուսակցություն | Տարոն Մարգարյան | |
7 | ՕԵԿ | Արմեն Երիցյան |
Արդյունքներ Խմբագրել
Կուսակցություն / Դաշինք | Քվե | % | Մանդատ | +/- | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | Առաքելություն Կուսակցություն | 2690 | 0,64% | - | |||||
2. | Բարգավաճ Հայաստան կուսակցություն | 97 166 | 23,06 % | 17 | 0 | ||||
2. | Բարև Երևան դաշինք | 35 721 | 8,48 % | 6 | 6 | ||||
2. | Հայ ազգային կոնգրես դաշինք | 18 493 | 4,39 % | - | 5 | ||||
2. | ՀՅԴ | 15 997 | 3,80 % | - | |||||
2. | ՀՀԿ | 235 515 | 55,90 % | 42 | 7 | ||||
2. | ՕԵԿ | 15 732 | 3,73 % | - | |||||
Անվավեր | 15 301 | - | |||||||
Գրանցված ընտրողներ / մասնակցությունը | 437 079/ 816 491 | 53,47 % | |||||||
Ընդհանուր | 100% | ||||||||
Աղբյուրը՝ ԿԸՀ կայք | Մշակված տեղամասերի քանակը՝ 439 |
Ընտրակարգ Խմբագրել
Ավագանու ընտրություններին ընտրելու իրավունք ունի 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին, որը մինչ քվեարկության օրն ունեցել է 6 ամսվա հաշվառում Երևանում։ Բացառություն են կազմում զինվորական ծառայությունից զորացրվածները և ազատազրկման վայրերից ազատվածները, որոնց հաշվառման ժամկետը Երևանում սահմանափակված չէ։ Ի տարբերություն համապետական ընտրություններին, այս դեպքում ընտրական իրավունք ունենալու համար պարտադիր չէ ունենալ ՀՀ քաղաքացիություն։ Քվեարկելու իրավունք ունեն նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող, սակայն Երևանում մեկ տարվա հաշվառում ունեցող անձինք։ Նույն պայմաններն են գործում նաև ավագանու անդամի թեկնածուների, բայց ոչ քաղաքակետի թեկնածուի համար։
Մանդատները բաշխվում են համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի մեջ, որոնք հաղթահարել են նվազագույն ձայների պատնեշը (7%)։
Ընտրախախտումներ Խմբագրել
Ըստ Քաղաքացի դիտորդ հասարակական կազմակերպության 13/26 և 13/31 տեղամասերում տեղի է ունեցել ընտրությունների արդյունքների կեղծում[3]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով»։ Elections.am (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-15-ին։ Վերցված է 2019-03-09
- ↑ «ՕԵԿ-ն Երեւանի ավագանու ընտրություններին կմասնակցի մշակված հստակ ծրագրով/Armenpress»։ Վերցված է 2019-03-09
- ↑ «ՔԱՂԱՔԱՑԻ ԴԻՏՈՐԴ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ (2013)։ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 Թ. ՄԱՅԻՍԻ 5-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ։ էջ 22