Վահե Էնֆիաջյան
Վահե Սարգսի Էնֆիաջյան (դեկտեմբերի 24, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ[1]։ Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր, Բարգավաճ Հայաստան կուսակցության փոխնախագահ[2][3]։ 1996-1998 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ ԲՀԿ կուսակցության փոխնախագահ։
Վահե Էնֆիաջյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1978 (45 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Զբաղեցրած պաշտոններ | Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Բարգավաճ Հայաստան |
Vahe Enfiajyan Վիքիպահեստում |
Կրթություն
խմբագրել1992 թվականին ավարտել է Երևանի բիզնես դպրոցը, 2003 թվականին՝ Երևանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, 2005 թվականին՝ նույն համալսարանի մագիստրատուրան, 2010 թվականին՝ ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան (տնտեսագետ), ստացել է տնտեսագիտության թեկնածուի աստիճան և դոցենտի կոչում։ 2011 թվականին ավարտել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո գործող Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը (ՔԴԵԴ)։
Մասնակցել է բազմաթիվ միջազգային և համահայկական սեմինարների, դասընթացների, հավաքների Մոսկվայում, Բրյուսելում, Ստրասբուրգում, Լոնդոնում։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել1999 թվականից եղել է Կրթության միջազգային ակադեմիայի Երևանի «Հայբուսակ» համալսարանի (ԿՄԱԵՀՀ) գիտական խորհրդի անդամ է։ 1999-2005 թվականներին եղել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ, 2004-2009 թվականներին` ԿՄԱ ԵՀՀ պրոռեկտոր, 2003-2006 թվականներին` ՀՀ ԱԺ նախագահին առընթեր երիտասարդական հարցերի խորհրդի գլխավոր քարտուղար, 2007-2009 թվականներին եղել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական։ 2009 թվականից ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ է, «Հատիս-Երևան» ակումբի հիմնադիր-նախագահության անդամ, ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահությանանդամ։ 2004-2011 թվականներին եղե է «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» հկ նախագահ, 2011 թվականից պատվավոր նախագահ է, 2007 թվականին՝ «Կրթության միջազգային ակադեմիայի շրջանավարտների միավորում» ԵՀԿ նախագահ, 2012 թվականին՝ «Երիտասարդ դիվանագետների ակումբ» ՀԿ պատվավոր նախագահ։
Քաղաքական գործունեություն
խմբագրել2006 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է, ԲՀԿ երիտասարդների միության հիմնադիր նախագահ։ 2007 թվականի մայիսի 12-ին ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2014 թվականին եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի խորհրդական, 2009-2012 թվականներին՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ), 2009-2012 թվականներին՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 03.02.2012-31.05.2012 թվականներին՝ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ։ 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 11.06.2012-26.10.2012թթ.՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2012-2015 թվականներին՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ապա՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, 2012-2015 թվականներին` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ապա՝ քարտուղար, 2017-2019 թվականներին՝ ԱԺ պատգամավոր («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք)։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ծառուկյան» խմբակցության քարտուղար։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։ 2019 թվականի հունվարի 15-ին ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ։
Պարգևատրումներ
խմբագրել- Պարգևատրվել է «Զինվոր Հայրենյաց» (2009 թ., «Զինվոր» համակարգող խորհուրդ), «Հաղթանակ» (2010, «Ազատագրում» ՀԿ),
- «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» (2011թ., ԼՂՀ),
- «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012 թ.,ՊՆ),
- «Հայրենիք և հավատ» (2013 թ., ԼՂՀ),
- «Հայրենիքի պաշտպանության համար» (2013 թ., ՀՀ ՂՊՎՄ) մեդալներով։
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության բարձրագույն պարգև հատուկ հուշամեդալով (2013թ.),
- Ազգային ժողովի պատվո մեդալով (2016թ.):
- Ճանաչվել է նոր սերնդի ամենաազդեցիկ քաղաքական գործիչ (2013թ.):
- Արժանացել է մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի։
Ստեղծագործական գործունեություն
խմբագրելՎահե Էնֆիաջյանը երեք տասնյակից ավելի ծրագրերի և գիտական հոդվածների հեղինակ է։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի երեք զավակ։
Քննադատություն
խմբագրելԸստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը պատկանող fip.am կայքի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հայաստան Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ընտրությունների իր նախընտրական քարոզարշավի ժամանակ համացանցում օգտագործել է 390 ֆեյսբուքյան կեղծ հաշիվներ՝ ֆեյքեր, որոնց համակարգումն իրականացրել է ԲՀԿ կից գործող «Միացյալ առաջնորդների պալատ» ՀԿ-ի ղեկավար, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի օգնական Լիաննա Մանուկյանը։ Ըստ լրագրողական հետաքննության՝ թիմի աշխատանքը սկսել է միայն Էնֆիաջյանից հավանություն ստանալուց հետո։ Հրահանգ է եղել նաև ընտրություններում Վահե Էնֆիաջյանին ընտրելու համար[4][5]։ ԱԺ նիստի ընթացքում այս թեմայով Սարգիս Խանդանյանի հարցին Վահե Էնֆիաջյանը պատասխանել է[6]․
Այս կազմակերպությունը կատարել է նաև դիտորդական առաքելություն, որի կեղծ լինելու մասին հայտարարություն է տրվել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ԱԺ փոխխոսնակները հայտնի են. Վահէ Էնֆիաջյանը՝ ընդդիմադիր փոխնախագահ». PanARMENIAN.Net. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Վահե Սարգսի Էնֆիաջյանը ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում».
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ «Գագիկ Ծառուկյանը վարչապետի լավ թեկնածու է. «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Վահե Էնֆիաջյանը և ԲՀԿ ֆեյքերի բանակը Ֆեյսբուքում».
- ↑ «Նախընտրական քարոզարշավի ժամանակ ԲՀԿ-ն օգտագործել է 390 «ֆեյք»՝ բարձր սատարում ունենալու տպավորության համար. fip.am». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի թեկնածու Վ․ Էնֆիաջյանը հայտնվեց ամենասուր հարցերի թիրախում».
- ↑ «Կազմակերպությունները չունեն պատշաճ գործող ինտերնետային կայքեր. Հայտարարություն «կեղծ» դիտորդական առաքելությունների վերաբերյալ».