Միքայել Մելքումյան

հայ քաղաքական գործիչ

Միքայել Սերգեյի Մելքումյան (ապրիլի 1, 1962(1962-04-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուսակցական-քաղաքական գործիչ, տնտեսագետ, Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, 5-րդ, 6-րդ և 7-րդ գումարման Ազգային ժողովների պատգամավոր, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ[1]։ 6-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահ[2]։ ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով նախագահն է։

Միքայել Մելքումյան
Ծնվել էապրիլի 1, 1962(1962-04-01) (62 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (1983)
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Մասնագիտությունքաղաքական գործիչ և տնտեսագետ
Ծնողներհայր՝ Սերգեյ Մելքումյան
Զբաղեցրած պաշտոններԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունԲարգավաճ Հայաստան

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1962 թվականի ապրիլի 1-ին՝ Երևանում։ Ծառայել է խորհրդային բանակում։

Կրթություն

խմբագրել

1983 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում։ 1987 թվականին նույն համալսարանում ստացել է ասպիրանտի որակավորում։ Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր է։

Աշխատանքային գործունեություն

խմբագրել

1987-1990 թվականներին որպես դասախոս աշխատել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի արդյունաբերության էկոնոմիկայի ամբիոնում։ 1999-2000 թվականներին զբաղեցրել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ 2000 թվականից ՀՊՏՀ-ի միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի պրոֆեսոր է։ 2000-2003 թվականներին եղել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ։

Քաղաքական գործունեություն

խմբագրել

2012 թվականի մայիսի 6-ին համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ընտրվել է 5-րդ գումարման, 2017 թվականի ապրիլի 2-ին՝ «Ծառուկյան» դաշինքից 6-րդ գումարման, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր։

Անձնական կյանք

խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք որդի։

  • Երկրորդային հումքային ռեսուրսների օգտագործման պրոբլեմը ՀՀ-ում, Երևան, 1991։
  • Ձեռնարկատիրություն և ներդրումներ, Երևան, 1998։
  • Պետական գույքի կառավարումը և բիզնեսը, Երևան, 2001։
  • Ձեռնարկատիրություն և բիզնես, Երևան, 2006։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «National Assembly of Armenia». {{cite web}}: Text "Official Web Site" ignored (օգնություն); Text "parliament.am" ignored (օգնություն)
  2. «Միքայել Մելքումյանը՝ ԱԺ փոխնախագահ». 17.05.2017.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 397