Բարբարա Վերթհայմ Թաքման (անգլ.՝ Barbara Wertheim Tuchman, հունվարի 30, 1912(1912-01-30)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] - փետրվարի 6, 1989(1989-02-06)[1][2][3][…], Գրինվիչ, Ֆեյրֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[6][7]), ամերիկացի գրող և պատմաբան։ Պուլիցերյան մրցանակի կրկնակի դափնեկիր է. Օգոստոսյան թնդանոթներ (1963, բեսթսելլեր` Առաջին համաշխարհային պատերազմի նախադրյալների մասին) և «Սթիլուելն ու ամերիկյան փորձը Չինաստանում, 1911-1945» (1972, Ժոզեֆ Սթիուելի կենսագրությունը) գրքերի համար[10]։

Բարբարա Թաքման
անգլ.՝ Barbara Wertheim Tuchman
Դիմանկար
Ծնվել էհունվարի 30, 1912(1912-01-30)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]
Մահացել էփետրվարի 6, 1989(1989-02-06)[1][2][3][…] (77 տարեկան)
Մահվան վայրԳրինվիչ, Ֆեյրֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[6][7]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[8][9]
Ազգությունամերիկյան ծագմամբ հրեաներ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Ռեդկլիֆ քոլեջ (1933) և Օհայո նահանգի համալսարան
ԵրկերStilwell and the American Experience in China, 1911-45?
Մասնագիտությունլրագրող, պատմաբան, գրող և կենսագիր
ԱշխատավայրՀարվարդի համալսարան
Ծնողներհայր՝ Maurice Wertheim?
Պարգևներ և
մրցանակներ
Ազգային գրքի պարգև Պուլիցերի մրգանակ հիմնական ոչ գեշարվեստականի համար Սենթ Լուիս գրական մրցանակ Պուլիցերի մրգանակ հիմնական ոչ գեշարվեստականի համար Ջեֆերսոնյան դասախոսություն և Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներJessica Mathews?
Barbara Tuchman Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Բանկիր Մորիս Վերթհայմի և նրա առաջին կնոջ` Ալմա Մորգենթաուի աղջիկն է։ Օսմանյան կայսրությունում Վուդրո Վիլսոնի դեսպան Հենրի Մորգենթաու ավագի թոռն է։ Նրա հայրը ԱՄՆ-ի գոյություն ունեցող ամսագրերից հնագույն` 1865 թվականին հիմնադրված «The Nation»-ի սեփականատերն էր, Հրեական համաշխարհային վեհաժողովի նախագահը, հայտնի կոլեկցիոներ և «Գիլդիա» թատրոնի հիմնադիրը[11]։

Երիտասարդ տարիներին Վերթհայմը հետաքրրքվում էր Լյուսի Ֆիչ Պերկինսոնի, Ջորջ Հենթիի, Ջեյմս Վոլֆի գրքերով և Ալեքսանդր Դյումայի պատմավեպերով[11]։ Սովորել է Ուոլդեն մասնավոր դպրոցում, Մանհեթենում[12]։ 1933 թվականին արվեստի բակալավրի դիպլոմ է ստացել Քեմբրիջի Ռեդքլիֆ քոլեջում (1999 թվականից մտնում է Հարվարդի համալսարանի կազմի մեջ), որտեղ պատմություն և գրականություն է ուսումնասիրել։

Ավարտելուց հետո աշխատել է Նյու Յորքի Խաղաղօվկիանոսյան հետազոտությունների ինստիտուտում` 1934-1935 թվականներին մեկ տարի անցկացնելով Տոկիոյում և մեկ ամիս` Չինաստանում` նախքան Անդրսիբիրյան մայրուղով, Մոսկվայով և Փարիզով ԱՄՆ վերադառնալը[11]։ Նա նաև եղել է «The Nation» թերթի թղթակիցը Իսպանիայի քաղաքացիական պատերազմից, այցելել է Վալենսիա և Մադրիդ[13]:

Դրանից հետո նա գրել է իր առաջին` «The Lost British Policy: Britain and Spain Since 1700» գիրքը, որը հրատարակվել է 1938 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թաքմանն աշխատել է Ռազմական տեղեկատվության գրասենյակում։ Պատերազմից հետո Թաքմանը երեխաներ է դաստիարակել` բազային հետազոտություններ հավաքելով իր աշխատության համար, որը հրատարակվել է 1956 թվականին, «Bible and Sword: England and Palestine from the Bronze Age to Balfour» գրքի տեսքով։

1980 թվականին ընտրվել է որպես Ջեֆերսոնի դասախոսությունների դասախոս։

1940 թվականից ամուսնացած է եղել Լեսթեր Թաքմանի (1904-1997) հետ, որը բժիշկ էր, հետազոտող և բժշկական գիտությունների պրոֆեսոր[14]։ Զույգն ունեցել է երեք դուստր, որոնցից մեկը Ջեսիկա Մեթյուն է[15]։

Բարբարա Թաքմանը մահացել է 1989 թվականի փետրվարի 6-ին, Կոնեկտիկուտ նահանգի Գրինվիչ քաղաքում։

 
Ուիլյամ Շիրեր (ձախ), Բարբարա Թաքմանը և Ջոն Էյզենհաուեր

ԳրքերԽմբագրել

  • Европа перед катастрофой. 1890—1914 = The Proud Tower: A Portrait of the World Before the War, 1890–1914. — Аст, 2016. — 640 с. — ISBN 978-5-17-098818-1.
  • The March of Folly: From Troy to Vietnam / By Barbara W. Tuchman (New York: Knopf, 1984).(անգլ.)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 American National Biography — 1999.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Barbara Tuchman Dead at 77; A Pulitzer-Winning Historian // The New York Times / D. BaquetManhattan, NYC: The New York Times Company, A. G. Sulzberger, 1989. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  5. 5,0 5,1 5,2 https://writersalmanac.publicradio.org/index.php%3Fdate=2012%252F01%252F30.html — 2012.
  6. 6,0 6,1 6,2 Timeline 1989
  7. 7,0 7,1 7,2 Barbara W. Tuchman - Autograph
  8. Tuchman, Barbara Wertheim
  9. Scanlon J., Cosner S. American Women Historians, 1700s-1990s: A Biographical DictionaryGreenwood Publishing Group, 1996. — 304 p. — ISBN 978-0-313-29664-2, 978-1-56750-917-5
  10. За «Stilwell and the American Experience in China».
  11. 11,0 11,1 11,2 Oliver B. Pollack, «Barbara W. Tuchman (1912—1989)» // Paula E. Hyman and Deborah Dash Moore (eds.), Jewish Women in America: An Historical Encyclopedia: Volume II, MZ. New York: Routledge, 1997; pp. 1414—1416.
  12. Douglas Martin /06/23/nyregion/walden-school-at-73-files-for-bankruptcy.html Walden School, At 73, Files for Bankruptcy, The New York Times , June 23, 1987
  13. html Barbara Tuchman Dead at 77; A Pulitzer-Winning Historian. The New York Times, February 7, 1989.
  14. The New York Times: Lester Tuchman, Internist and Professor, 93
  15. Res = 9E05E2D81E3FF93AA25751C1A961958260 & scp = 1 & sq = Lester + Tuchman & st = nyt «Lester Tuchman, Internist and Professor, 93»։ New York Times։ 1997-12-19։ Վերցված է 2012-11-27