Բարալեթ
Բարալեթ (վրաց.՝ ბარალეთი), գյուղ Ջավախքում, Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանում, Ախալքալաք քաղաքից 19 կմ հյուսիս։ Գտնվում է ծովի մակարդակից 1680 մ բարձրության վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Բարալեթ | |||
ბარალეთი | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սամցխե-Ջավախք | ||
Շրջան | Ախալքալաքի | ||
ԲԾՄ | 1680 մ | ||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||
Բնակչություն | 770[1] մարդ (2014) | ||
Ազգային կազմ | հայեր 77 %, վրացիներ 23 % | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Բնակչությունը խմբագրել
Բնակվում են հայեր, կան նաև վրացիներ։ Հայերի մի մասը բնիկներ են, մյուսները գաղթել են Ալաշկերտից և Արդահանից՝ 1829-1830 թվականներին։ Համաձայն 2014 թվականի հաշվառումների, գյուղն ուներ 770 բնակիչ։
Մշակույթ և տնտեսություն խմբագրել
Բնակիչներն զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։ Խորհրդային Միության տարիներին գյուղում կար մեքենավերանորոգման կայան, կարի արհեստանոց, հայկական միջնակարգ և վրացական ութամյա դպրոցներ, գրադարան, հիվանդանոց և այլն։ Հայկական դպրոցի շենքը կառուցվել էր 1867 թվականին, սկզբում եղել է մեկդասյան, հետագայում ` երկդասյան։
Պատմական ակնարկ և կրոն խմբագրել
Բարալեթում կա երկու եկեղեցի` վրացական (XI դար) և հայկական («Սուրբ Աստվածածին»), որը կառուցվել է հին եկեղեցու տեղում ` 1868 թ-ին։
Բարալեթը հիշատակվում է XVIII դարում ` Վախուշտիի կողմից որպես քաղաք։ Գյուղի շուրջը պահպանվել են վանքի, շենքերի, պարիսպների ավերակներ և գերեզմաններ, որտեղ հայտնաբերվել են քարե դագաղներ, իսկ 0,5 կմ հյուսիս գտնվում է սրբատաշ քարով կառուցված «Սուրբ Ստեփանոս» մատուռը։
Պատկերասրահ խմբագրել
Վրացական եկեղեցի խմբագրել
Հայկական եկեղեցի խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 26 ივლისი 2016
Գրականություն խմբագրել
- მ. ბერიძე, ჯავახეთის ძეგლთა მდგომარეობა (სამეცნიერო ექსპედიციის ანგარიში (1979 წ.), ჯავახეთი, ისტორია და თანამედროვეობა, ახალციხე, 2002, გვ. 335-404.
- ვ. სილოგავა, ჯავახეთის ეპიგრაფიკა, ახალციხე, 2001
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 308)։ |