Հովհաննես Ծարեցի (նաև՝ Հովհաննիսիկ Ծարեցի, 1560 - մահվան թվականն անհայտ է, 1621–ից հետո), ժամանակագիր։ Եղել է Արտազի Սուրբ Թադեի վանքի միաբան, աշակերտել Ներսես Գնունեցուն։ Վարդապետական աստիճան ստանալուց հետո հավաքել, նորոգել, ընդօրինակել է տվել ձեռագրեր։ Նրա ջանքերով կառուցվել է Սյունյաց Սոդք գավառի Աղքիլիսա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին։

Հովհաննես Ծարեցի
Ծնվել է1560[1]
ԾննդավայրԾար, Խաչենի իշխանություն
Մահացել էանհայտ[1]
Մասնագիտությունժամանակագիր և վանական

Հովհաննես Ծարեցին գրել է «ժամանակագրություն» երկը, որն ընդգրկում է 1572 թ.-ից 1600 թ.-ի անցքերը։ Ուշագրավ տեղեկություններ կան 1578 թ.-ին դեպի Անդրկովկաս թուրքական արշավանքի ու ասպատակությունների, 1579 թ.-ի մեծ սովի և համաճարակի, օսմանյան Թուրքիայի դեմ վրաց ժողովրդի՝ 1580-1590-ական թթ. ազատագրական պայքարի և այլնի մասին։ Հովհաննես Ծարեցին իր նկարագրած դեպքերի ժամանակակիցն է, մասամբ նաև ականատեսը։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 567