Վաղարշակ Գամոյան

հայ երկրաֆիզիկոս

Վաղարշակ Բաղդասարի Գամոյան (1937, Մեծ Մասրիկ, Բասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 1999, Մեծ Մասրիկ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան), հայ երկրաֆիզիկոս։ Երկրաբանական գիտությունների դոկտոր (1990):

Վաղարշակ Գամոյան
Ծնվել է1937
ԾննդավայրՄեծ Մասրիկ, Բասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է1999
Մահվան վայրՄեծ Մասրիկ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1966)
Մասնագիտություներկրաֆիզիկոս
ԱշխատավայրԱ. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ

Կենսագրություն

խմբագրել

Վաղարշակ Գամոյանը ծնվել է 1937 թվականին Մեծ Մազրա (այժմ՝ Մեծ Մասրիկ՝ Հայաստանի Գեղարքունիքի մարզում) գյուղում։ 1966 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1966 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Երկրաֆիզիկայի և ճարտարագիտության սեյսմոլոգիայի ինստիտուտի հանքային երկրաֆիզիկայի բաժնում։

Աշխատանքները վերաբերում են բնական էլեկտրական դաշտերի և թափառող հոսանքների կիրառմամբ ընդգետնյա փորվածքներում հանքերի որոնման, դրանց գնահատման, ծագումնաբանության հարցերին։ Գամոյանի մշակած մեթոդների շնորհիվ հետախուզվել են Սոթքի և Մեղրաձորի ոսկու, Ալավերդու և Շամլուղի պղնձի, Ախթալայի բազմամետաղային և այլ հանքավայրեր[1]։

Մահացել է 1999 թվականին, Մեծ Մասրիկում։

  • Ընդգետնյա էլեկտրահետախուզությունը Հայաստանի մետաղային հանքավայրերում, Երևան, 1980 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 259։