Համազասպ Համբարձումյան

հայ գրականագետ, թարգմանիչ

Համազասպ Ասատուրի Համբարձումյան (սեպտեմբերի 25, 1880(1880-09-25), Վարդենիս, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 3, 1965(1965-02-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, թաղված է Բյուրականում), թարգմանիչ, գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1953), պրոֆեսոր (1954)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1962)։

Համազասպ Համբարձումյան
Ծնվել էսեպտեմբերի 25, 1880(1880-09-25)
Վարդենիս, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 3, 1965(1965-02-03) (84 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲյուրական
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ, թարգմանիչ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի համալսարան և Երևանի պետական համալսարան
Ալմա մատերՆերսիսեան դպրոց, Լազարյան ճեմարան և Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1908)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1953)
Տիրապետում է լեզուներինհայերեն, ռուսերեն, հին հունարեն և լատիներեն
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Երեխա(ներ)Վիկտոր Համբարձումյան և Գոհար Համբարձումյան

Վիկտոր Համբարձումյանի և Գոհար Համբարձումյանի հայրը։

ԿենսագրությունԽմբագրել

Մեկ տարի սովորել է Երևանի թեմական դպրոցում, ապա՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, 1887 թվականին ավարտելով մեկնել է Մոսկվա, շարունակել ուսումը Լազարյան ճեմարանում, որտեղ ուսուցանել է Կարապետ Կուսիկյանի, Գր.Խալաթյանցի մոտ։ 1900 թվականին ավարտելով մեկնում է Թիֆլիս, մեկ տարի սովորել է տեղի երկրորդ արական գիմնազիայում։ 1902-1908 թվականներին սովորել և ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Բացի ռուսերենից տիրապետել է նաև հին հունարենին և լատիներենին։ 1908 թվականին վերադառնալով Կովկաս՝ մինչև 1911 թվականը զբաղվել է իրավաբանությամբ, հետո զբաղվել է մանկավարժությամբ, դասավանդել է Թիֆլիսի միջնակարգ դպրոցում։ Թղթակցել է մի շարք թերթերի, այդ թվում «Բանբեր»,«Գործ», «Մշակ», «Հորիզոն», որտեղ լույս են տեսել նրա հրապարակախոսական հոդվածներն ու բանաստեղծությունները։ 1925 թվականին մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ դասավանդելու տեղի համալսարանում։ 1927-1928 թվականներին Վիեննայում տպագրել է իր բանաստեղծությունները երեք հատորով, մեկ հատորով էլ հրատարակել է ռուսերեն բանաստեղծությունները։ Անտիկ գրականություն է դասավանդել ԵՊՀ-ում։ Մենագրություն է գրել Հոմերոսի մասին, որի համար ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Լույս են տեսել նրա «Արյուն էջեր» (1903 թ.), «Անհունի էջերում» (1904 թ.), «Հպարտ հոգու երգերից» (1905 թ.) և այլ գրքեր։ Թարգմանել է եվրոպական և ռուսական բանաստեղծների, հին հունարենից՝ «Հույն ողբերգակներ» (1950 թ., ժողովածուն), Հոմերոսի «Իլիականը» (1955 թ.)[1][2]:

ՀիշատակԽմբագրել

Համբարձումյանի անվան դպրոց կա Վարդենիսում։

ԵրկերԽմբագրել

  • Արիւն էջեր, բանաստեղծությունների ժողովածու, 1903։
  • Անհունի էջերում, բանաստեղծությունների ժողովածու, 1904։
  • Հպարտ հոգու երգերից, բանաստեղծությունների ժողովածու, 1905։
  • Երկերի ժողովածու։ Բանաստեղծութիւններ / Հ. Համբարձումեան, Վիենն, տպ. Մխիթարեան, 1927։
  • Стихотворения / А. Амбарцумиан, Пер. с арм. Ф. Е. Зарин-Несвицкого, Вступ. ст. Р. Куллэ, Ф. Е. Зарин-Несвицкого, Вена, Б. и., 1929.
  • Элементы армянской культуры и этники в Гомеровской системе в связи с переводом Илиады с подлинника на армянский язык и в связи с исследованием основных проблем гомероведения: Автореф. ... д-ра филол. наук / А. А. Амбарцумян, Ереван, 1952.
  • Ռուս-հայերեն բառարան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1954։
  • Հին Հայաստանի ստրկատիրական սիստեմի գոյության հարցի շուրջը / Հ. Համբարձումյան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1956։
  • Իրերը իրերի մասին։ Հատվածներ բանաստեղծություններից 1903-1956 / Հ. Համբարձումյան, Երևան, Ա. հ, 1956։
  • Ճանապարհորդական մտորումներ / Հ. Համբարձումյան, Երևան, ԳԱ հրատարակչություն , 1963։
  • Հոդվածների ժողովածու։ Ց. Խ. Խանզադյա, խմբ.՝ Հ. Ա. Համբարձումյան, ծանոթագր.՝ Ս. Ա. Շտիկյան, ՀԽՍՀ ԳԱ, Մ. Աբեղյանի անվ. գրակ. ին-տ., Երևան, ԳԱԱ հրատարակչություն, 1963։
  • Голоса прошлого в борьбе возвышенного и пошлого: Воспоминания о далеком и близком в полете времени 1730 - 1960 годов / А. А. Амбарцумян. Ереван, Б. и., 1963.
  • Մտորումներ Հոմերոսի մասի։ Հ. Համբարձումյան, Երևան, ԳԱԱ հրատարակչություն, 1964։
  • Անտիկ միջնադարյան վերածննդի գրականություն։ [Հին Հունաստան, Հին Հռոմ], կազմ. և առաջաբ. գրեց՝ Ալ. Թոփչյան, թարգմ.՝ Հ. Համբարձումյան և ուրիշ, խմբ. և ծանոթագր.՝ Ս. Կրկյաշարյան, Երևան, Արևիկ, 1990։
  • Հին հունական ողբերգություններ / Թարգմ.՝ Հ. Համբարձումյան, Ս. Կրկյաշարյան; Թարգմ., կազմ., ծանոթագր. և առաջաբ.՝ Ա. Թոփչյան; Խմբ.՝ Ա. Գաբրիելյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1990։
  • Մակոյկով օվկիանոսի ալիքներում։ Յուշեր, Իմաստասիրական տետրակներ, Համայզասպ Ասատուրի Համբարձումեան, ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումեանի տուն-թանգարան, խմբ.՝ Գրիգոր Բրուտեան, Երևան, Մխիթարեան, 2014։
  • На ладье в волнах океана: Воспоминания: Я, мои предки, мои дети и многое далекое и близкое: Начато и закончено в Ереване в 1950-1957 годах, Философские тетради / Амазасп Асатурович Амбарцумян, Дом-музей Виктора Амбарцумяна, Ереван, Изд-во Мхитарян, 2014.

ԳրականությունԽմբագրել

  • Համազասպ Համբարձումյաան։ Կենսամատենագիտություն, Երևան,1980։

ԹարգմանություններԽմբագրել

  • Հույն ողբերգակներ / Էսքիլես, Սոֆոկլես, Եվրիպիդես, Հին հուն. բնագրից թարգմ. և ծանոթագր.՝ Հ. Համբարձումյան, խմբ.՝ Լ. Քալանթար, Երևան, Հայպետհրատ, 1950։
  • Իլիական, Հոմերոս, Հին հուն. բնագր. թարգմ., ծանոթագր., բառարանն ու առաջաբ. կազմ.՝ Հ. Համբարձումյան, Երևան, Ա. հ., 1951:
  • Հոմերոս, Իլիական, 1955։
  • Ոդիսական / Հոմերոս։ Հին հունարենից թարգմ.՝ Հ. Համաբարձումյան, Երևան, Երևանի համալս. հրատ., 1988:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան.Կենսագրական բառարան, հատոր Բ,1981
  2. ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007։»։ Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 15-ին։ Վերցված է 2019 թ․ հուլիսի 15 
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 108