Սուրբ Աստվածածին եկեղեցի (Վարդենիս)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։ Ընդգրկված է Վարդենիսի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[2]։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Church of the Holy Mother of God, Vardenis.jpg
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԳեղարքունիքի մարզ[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԳեղարքունիքի թեմ
Օծման թվական1903-1912
Ներկա վիճակգործող
Կազմված էԳերեզմանոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՀայկական

ՊատմությունԽմբագրել

Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցված է 1902-1912 թվականներին ըստ երևույթին՝ ավելի հին ժամանակներից գոյություն ունեցած եկեղեցու տեղում։ Եկեղեցու հատակագիծը խաչաձև է, գմբեթը՝ սլացիկ։ Գմբեթի թմբուկի վրա կան երկարավուն լուսամուտներ։ Կառուցված է գունագեղ և սրբատաշ բազալտով, ունի 3 կամարակապ դռներ։

Բակում կան գերեզմաններ, գեղազարդ խաչքարեր, ու տապանաքարեր (15–18–րդ դար)։ Այստեղ մինչև 19-րդ դարի վերջերը պահվել են մի քանի ձեռագիր ու հին տպագիր գրքեր։ Եկեղեցու բակում թաղված են ժամանակագիր Հովհաննես Ծարեցին (16-րդ դ) և Սարգիս Վարդապետը[3][4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  ՀՀ պատմության և մշակույթի
անշարժ հուշարձան , օբյեկտ № 5.5/4