Հյուսիսային Արցախ (գիրք)

«Հյուսիսային Արցախ» (անգլ.՝ Northern Artsakh, ռուս.՝ Северный Арцах), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից 2004 թվականին հրատարակված «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» շարքի թվով 6-րդ գիրքը (Գիրք Զ)։ Այն հեղինակել է հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը։ Տպագրվել է եռալեզու տարբերակով՝ հայերեն (2004թ.), անգլերեն (2007թ.), ռուսերեն (2018թ.): Աշխատությունը ներկայացնում է Պատմական Հայաստանի հյուսիսային հատվածը կազմող Գարդմանքի (հեղինակն այն անվանում է Հյուսիսային Արցախ, իրենից ներկայացնում է ներկայիս Ադրբեջանի Հանրապետության արևելյան մասը) գրեթե բոլոր բնակավայրերի պատմությանն ու պատմական հուշարձաններին։ Գիրքը նախատեսված է Պատմական Հայաստանի Արևելից Կողմանց, վերջինի բնիկների և օտարամուտ ցեղերի ու ժողովուրդների պատմությամբ հետաքրքրվող մասնագետների, ինչպես նաև Գարդմանքի մասին ճանաչողական գիտելիքներ ստանալ ցանկացողների համար[1][2]։

Հյուսիսային Արցախ
ՀեղինակՍամվել Կարապետյան
Տեսակգիրք
Բնօրինակ լեզուՀայերեն
ԼեզուԱնգլերեն, Ռուսերեն
Էջեր616
Շարք«ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ»
Նախորդ«Թիֆլիսի քաղաքագլուխները»
Հաջորդ«Կովկասյան թանգարանի հայկական հավաքածուն»
ԽմբագիրԱնուշավան Զաքարյան
ԵրկիրՀայաստանՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչՀայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ
Հրատարակված էՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ2004 թվական
ԳՄՍՀISBN 5-8080-0566-3
ՀՏԴ941(479.25)
ԳՄԴ63.3 (2Հ)
Թվային տարբերակraa-am.com/raa/pdf_files/18.pdf

«Հյուսիսային Արցախ» գիրքը հրատարակվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ և տպագրվել ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունում[1]։

2004 թվականին Հյուսիսային Արցախ գիրքն արժանացել է Արցախի Հանրապետության Եղիշեի անվան գրական մրցանակի[3]։

Գրքի բովանդակությանն անդրադառնալիս հեղինակ Սամվել Կարապետյանը ասել է՝ «Գրքում խոսվում է մեր հայրենիքի հատկապես այն տարածքների մասին, որոնք մեր պետականության սահմաններից դուրս են, այսինքն՝ ներառված են մեր հարևան պետությունների տիրույթների մեջ, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Հյուսիսային Արցախին, սա պարզապես բռնազավթված տարածք է և հայաթափվել է 1988-1892 թվականներին»[2]։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել