Ջուլիո Ռոմանո

իտալացի նկարիչ և ճարտարապետ

Ջուլիո Ռոման (իտալ.՝ Giulio Romano, հայտնի է որպես Ջ. Պիպի, Pippi, 1499[1][2][3][…], Հռոմ, Պապական մարզ[4] - նոյեմբերի 1, 1546(1546-11-01)[1][5][6][…], Մանտովա, Լոմբարդիա[4]), իտալացի նկարիչ և ճարտարապետ, Ռաֆայելի աշակերտներից ամենանշանավորը, մաներիզմի արվեստի հիմնադիրներից ու նրա ամենայուրօրինակ ներկայացուցիչներից մեկը: Աշխատել է հիմնականում Հռոմում, սակայն նրա ամենաառանձնահատուկ աշխատանքը՝ Պալացո դել Տեն, գտնվում է Մանտուայում:

Ջուլիո Ռոմանո
Titian - Portrait of Giulio Romano - WGA22947.jpg
Ի ծնեիտալ.՝ Giulio di Pietro di Filippo de Gianuzzi
Ծնվել է1499[1][2][3][…]
ԾննդավայրՀռոմ, Պապական մարզ[4]
Վախճանվել էնոյեմբերի 1, 1546(1546-11-01)[1][5][6][…]
Մահվան վայրՄանտովա, Լոմբարդիա[4]
ՔաղաքացիությունԻտալիա[7]
Մասնագիտությունճարտարապետ, նկարիչ և քանդակագործ
Ոճմաներիզմ
Ուշագրավ աշխատանքներՊալացցո դել Տե, Մուլվիուսի կամրջի ճակատամարտը, Stoning of Saint Stephen? և Portrait of Margherita Paleologo?
ՈւսուցիչՌաֆայել Սանտի
ԱշակերտներԻպպոլիտո Անդրեասի
Giulio Romano Վիքիպահեստում

ՊատմությունըԽմբագրել

Ջուլիո Ռոմանոն ծնվել է Հռոմում։ Օգնել է Ռաֆայելին իր հիմնական աշխատանքները կատարելիս, մասնավորապես Վատիկանում Էլիդորի և դել-Ինչենդիոյի ստանցաները, ստեղծել մի քանի որմնանկարներ Ֆարնեզինայում, ինչպես նաև Ռաֆայելի նախագծով սկսել է կառուցել Վիլլա Մադաման: Ջուլիո Ռոմանոն ինքնուրույն աշխատել սկսել է միայն Ռաֆայելի մահվանից հետո, երբ նրան հանձնարարվել է ավարտել իր ուսուցչի սկսած աշխատանքները, ինչպիսիք են Վատիկանի Կոնստանտինի դահլիճները (Կոնստանտինի ճակատամարտը):

Ջուլիո Ռոմանոյի գործունեության հռոմեական շրջանում ստեղծվել են նաև առասպելական բովանդակությամբ որմնանկարները Լանտե և Մադամա վիլլաներում և եկեղեցական բեմերի մի քանի նկարներ, ինչպիսիք են «Աստվածամայրը Հիսուս Քրիստոսի և Հովհաննեսի հետ» (գտնվում է Սուրբ Պետրոսի խորանում, Հռոմ), «Սուրբ Ստեփանոսի նահատակությունը» (Սուրբ Ստեփանոսի եկեղեցի, Ջենովա) և «Մադոննան» (Դրեզդենի պատկերասրահ: Ջուլիո Ռոմանոյի առաջին ստեղծագործությունները տոգորված են ռաֆայելյան ոգով և նմանվում են մեծ նկարչի ստեղծագործություններին իրեն կոմպոզիցիայով և երանգապնակով, ինչը մասամբ պայմանավորված է նրանով, որ դրանցից ոմանք կատարվել են ըստ նրա էսքիզների: Ժամանակի ընթացքում, սակայն, Ռաֆայելի ազդեցությունը Ջուլիո Ռոմանոյի աշխատանքի վրա աստիճանաբար վերացել է, և նրա հետագա աշխատանքները լիովին օտար են ռաֆայելյան ոճին:

Անբնականությունը, ռիսկային և ոչ բնական դիրքերի ու չափազանցության միտումը հատկապես վառ կերպով դրսևորվում է Ջուլիո Ռոմանոյի՝ Մանտուայում ստեղծված աշխատանքներում, ուր նրան հրավիրել է հերցոգ Ֆեդերիկո Գոնզագան[8]: Այնտեղ՝ հերցոգի պալատում, նա նկարել է որմնանկարներ՝ նվիրված Դիանայի առասպելին ու Տրոյական պատերազմին:

Մանտուայում Ջուլիո Ռոմանոյի ամենահայտնի աշխատանքն իր կողմից կառուցված Պալացո դել Տեի ձևավորումն է: Վերջինիս ճարտարապետությունը մաներիզմի դարաշրջանի ոճի վառ օրինակ է: Այդ պալացոյի համար ստեղծված «Տիտանների տապալումը» (1532-34) հսկայական որմնանկարը կարելի է համարել Ջուլիո Ռոմանոյի ստեղծագործության երկրորդ շրջանի ամենաբնորոշ օրինակը:

Նրա աշակերտների թվում էր, մասնավորապես, Ջուլիո Անտոնիո Բոնասոնեն[9]:

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Виппер Б.Р. Итальянский Ренессанс. XIII-XVI века. — Москва: Искусство, 1977. — Т. 2. — С. 207—209. — 243 с.

Արտաքին հղումներԽմբագրել