Նամականի (հուն․՝ eistole-ուղերձ), գեղարվեստական գրականության մեջ նամակների ձևով շարադրված երկ։ Նման ձև ունեն Նար-Դոսի «Աննա Սարոյան» վիպակը, Սրբուհի Տյուսաբի «Մայտա» վեպը և այլն։ Այս ձևի միջոցով հնարավորություն է ստեղծվում հանգամանորեն ծանոթանալու հերոսների հոգեկան ամենանրբին ապրումներին։ Նամականի է կոչվում նաև գրողների և այլ գործիչների նամակների ժողովածուն, օրինակ, Դանիել Վարուժանի «Նամականին», Վահան Տերյանի «Անտիպ նամակները» և այլն։ Նամակները գրողի Ժառանգության կարևոր մաս են և հաճախ մտցվում են նրանց երկերի ժողովածուների մեջ[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Է. Դ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան