Բագրատ III (Վրաց արքա)

Աբխազիայի թագավոր

Բագրատ III (վրաց.՝ ბაგრატ III, 960, Քութայիս - մայիսի 7, 1014, Panaskert և Տայք), Վրաց թագավորության հիմնադիր։

Բագրատ III
ბაგრატ III
Վրաց արքա
(Բագրատ III-ի որմնանկարը Գելաթի վանքում)
Իշխանություն1008-1014
Ծնվել է՝960(0960)
ԾննդավայրՔութայիս
Մահացել է՝1014(1014)
Վախճանի վայրՏաո-Կլարջեթ
Թաղվել է՝Բեդիայի վանք
Բեդիայի վանք և Աբխազիա
Երկիր Վրաց թագավորություն
ՀարստությունԲագրատիոնիներ
գերիշխան
ՀայրԳուրգեն
ՄայրԳուրանդուխտ
ԵրեխաներԳեորգի I և Basil of Khakhuli?
ՀավատքՎրաց ուղղափառ եկեղեցի

Ծնվել է 960 թվականին՝ Քութայիսում։ Մայրը՝ Գուրանդուխտը, Աբխազիայի արքայադուստրն էր՝ սերում էր Անոսիդների տոհմից։ Հայրը՝ Գուրգեն II Բագրատիոնին, վրաց գահերեց իշխանն էր[1]։

Բագրատ III թագավորի օրոք կառուցվում են եկեղեցիներ ու բերդեր, ուժեղանում է կենտրոնաձիգ պետության իշխանությունը։ Մորեղբոր՝ Թեոդոսիուս III Կույրի աբխազական գահը ժառանգել է 15 տարեկանում՝ 975 թվականին, հոր՝ Գուրգեն II-ի գահը՝ 1008 թվականին։ Այդպիսով նա միավորել է վրացական հողերի մեծ մասը։ Բագրատ թագավորի օրոք Վրաստանի մայրաքաղաքը Քութայիսն էր[2]։

Բագրատի հաջորդները բյուզանդացիներից, արաբներից ու սելջուկներից ազատագրել են վրացական հողերը։ Վրաց թագավորությունը դառնում է Մերձավոր Արևելքի առաջատար քրիստոնեադավան երկիրը, վերածվում կայսրության և մեծ դերակատարում ունենում տարածաշրջանի զարգացման գործում։ Բագրատիոնիների թագավորական տոհմը Վրաստանում իշխում է մինչև 19-րդ դարը[3]։

Կենսագրություն

խմբագրել

Բագրատը ծնվել է 960 թվականին՝ վրաց Բագրատունիների ընտանիքում։ Նրա հայրը՝ Գուրգեն II-ը, կենտրոնական Վրաստանի՝ Քարթլիի գահերեց իշխանն էր, ով պայմանականորեն կոչվում էր «վրաց արքա»։ Մայրը Աբխազիայի արքա Գեորգի II-ի դուստրն էր, վերջին թագավոր Թեոդոսիուս III-ի քույրը։ Բագրատը մանուկ հասակից եղել է իր հորեղբոր՝ Տայքի կյուրոպաղատ անժառանգ Դավիթ Կյուրոպաղատ-ի (990-1000) խնամակալության տակ։

Վաղմիջնադարյան Վիրքի թագավորությունը գրավվել էր նախ Բյուզանդիայի ու Սասանյան Պարսկաստանի, ապա՝ Արաբական խալիֆայության կողմից։ Վրաց ազնվականության ամենաազդեցիկ ներկայացուցիչը Վրաց իշխանն էր, ով ենթակա էր Թբիլիսիի արաբ ամիրային։ 885 թվականին, երբ հիմնադրվեց Բագրատունիների թագավորությունը, Վրաստանում բարձր դիրքերի հասած Բագրատիոնիների տոհմը երկիրը տարավ անկախության ճանապարհով։ 10-րդ դարում ժամանակակից Վրաստանի տարածքում գոյություն ունեին մի քանի ինքնուրույն պետություններ, որոնցից աչքի էր ընկնում Աբխազիայի թագավորությունը։

 
Նիկործմինդա

Զարգացած միջնադարում երկրում թագավորական կենտրոնաձիգ իշխանությունը խիստ թուլացել էր։ Արևելյան Վրաստանում հիմնադրված Կախեթի թագավորության արքա Կյուրիկե II-ը (939-976) նպատակ ուներ տիրանալ Աբխազիային։ Մյուս կողմից՝ նախկին թագավորական ընտանիքի ու հայ Բագրատունիների սերունդները Պատմական Վրաստանի հարավ-արևմուտքում բարձր դիրքի էին հասել։ Տայքի ու Կղարջքի իշխան Դավիթ Կյուրոպաղատի աջակցությամբ Քարթլիի ու Աբխազիայի տիրույթներն անցնում են Բագրատիոնիներին[4]։

Աբխազիայի թագավոր

խմբագրել

Աբխազիայի թագավորությունը միջնադարյան ավատատիրական կառույց էր։ Հասարակությունը բաղկացած էր երեք շերտից՝ հոգևորականություն, ազնվականություն և գյուղացիներ։ Առաջին երկու դասերը միավորված էին ազատ դասի («ազնաուրներ») մեջ, իսկ գյուղացիները անազատ էին։

Պատանի Բագրատի գահակալության առաջին տարիներին հակասություններ ծագեցին թագավորի ու Վրաստանի ազատների միջև։ Վերջիններս չէին ցանկանում, որ արքունի նստոցը գտնվեր Քարթլիում, քանի որ դրանով նրանք կկորցնեին իրենց ազդեցիկությունը ու կալվածքները։ Քարթլիի սահմանին ազնաուրները զինված դիմավորում են Բագրատ արքային։ Ազնաուրներից մեկը, ով հայտնի էր Ռաթի Բաղվաշ անունով, իր կալվածքներին է միացնում Թռեղքի արքունի հողերը, կենտրոնական Վրաստանի (Քարթլի) արքունի տիրույթները։ Ձամելի, Կորինթելի, Տբելի, Փխվենելի և այլ ավատատիրական ընտանիքներ նույնպես, համախմբվելով, գրավել էին հսկայական տարածքներ։

Բագրատ III-ը հաղթում է ազնաուրներին, գրավում Ուփլիսցիխեն և հաստատվում այնտեղ։ Ազնվականների մեծ մասը լքում են երկիրը։ Վերջին անհնազանդ ազնաուրը 980 թվականին պարտություն է կրում արքայի զորքերից և կորցնում Թռեղքը (Թրիալեթ)։ Բագրատը շուտով հնազանդեցնում է նար Աբխազիայի ու Իմերեթի կենտրոնախույս իշխաններին։

Թագավորության ընդլայնում

խմբագրել
 
Բագրատի տաճարը Քութայիսում վերականգնումից հետո

1008 թվականին վախճանվում է Բագրատի հայր Գուրգեն Բագրատիոնին։ Նրա գերիշխանության տակ գտնվող Շավշեթը, Կլարջեթը (Կղարջք), Սամցխեն ու Ջավախեթը անցնում են Բագրատի վերահսկողության տակ։ 1010 թվականին Վրաց արքայի զորքերը թագավորությանը միացրին նաև Կախեթը և Հերեթը[5]։

Բագրատի միավորիչ աշխատանքներին խոչընդոտող Հարավային Վրաստանի իշխանները 1011-12 թվականներին նույնպես պարտություն են կրում։ Վրաց թագավորությունից դուրս է մնում միայն մայրաքաղաք Թբիլիսին իր շրջակայքով։ Այնտեղ 736 թվականից հիմվել էր Տփղիսի արաբական ամիրայությունը։

Միաժամանակ հայոց շահնշահ Գագիկ Ա-ի հետ (990-1020) հայ-վրացական միացյալ բանակի գլուխ անցած՝ 1012 թվականին Շամքորի մոտ պարտության է մատնում Գանձակի ամիրա Փադլունին։

Քրիստոնեության ամրապնդման համար նա կառուցում է եկեղեցիներ ու տաճարներ, հիմնում բերդեր ու ամրություններ։ Հոգևոր շինություներից հայտնի են հատկապես Բագրատի տաճարը և Նիկործմինդան[6]։ Միջազգային մակարդակում Բագրատ III-ը կապեր է հաստատում Կովկասի ժողովուրդների, հայ ավագանու ու Բյուզանդական արքունիքի հետ։ Բագրատ թագավորը մահանում է 1014 թվականին։ Նա որդուն՝ Գեորգիին, թողնում է միացյալ Վրաստան, որը ուներ զարգացման հեռանկարներ։

Տոհմածառ

խմբագրել

Բագրատ III թագավորը սերում է աբխազական ու վրացական արքայատոհմերից։ Հայրը՝ Գուրգեն II Բագրատիոնին, սերում էր հայ Բագրատունիներից ու վրաց Գուարամիներից։ Մայրը՝ Գուրանդուխտը, Աբխազիայի թագավոր Գեորգի II-ի դուստրն էր։

Տվյալներ չեն պահպանվել Բագրատ արքայի կնոջ մասին, սակայն հայտնի են զավակների անունները։ Թագավորը որդուն՝ Գեորգի II-ին, ամուսնացնում է Վասպուրականի արքայադուստր Մարիամի հետ։ Գեորգին երկրորդ անգամ ամուսնանում է ալանաց արքայադստեր հետ և որդի ունենում, սակայն գահը ժառանգում է նրա և Մարիամի որդի Բագրատը, ով իշխում է մինչև 1072 թվականը։

 
Բագրատ II
Վրաց իշխան
958–994
 
Գեորգի II
Աբխազիայի արքա
916-960
 
Գուրգեն II
Վրաց իշխան
994-1008
 
Գուրանդուխտ
 
Սենեքերիմ-Հովհաննես Արծրունի
Վասպուրականի արքա
1003-1021
 
Բագրատ III
Աբխազիայի արքա
978-1014
Վրաց արքա
1008-1014
 
Մարիամ
Վրաց թագուհի
1014-1018
 
Գեորգի II
Վրաց արքա
1014-1027
 
Ալդա
Վրաց թագուհի
1018-1027
Բասիլ Խախուլի
ծ. 981-մ.1040
ԳուրանդուխտՄարթաԿատա 
Բագրատ IV
Վրաց արքա
1027-1072
Դեմետրե
մահ. 1042

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Eastmond, A (1998), Royal Imagery in Medieval Georgia, Penn State Press, ISBN 0-271-01628-0
  • Lordkiphanidze, M (1967), Georgia in the XI—XII centuries, Ganatleba, edited by George B. Hewitt. Also available online at [1]
  • Rapp, SH (2003), Studies In Medieval Georgian Historiography: Early Texts And Eurasian Contexts, Peeters Bvba ISBN 90-429-1318-5
  • Ronald Grigor Suny:The making of the Georgian nation
Նախորդող
Թեոդոսիուս III 975-978
Աբխազիայի արքա
Բագրատ III

978-1014
Հաջորդող
-
Նախորդող
-
Վրաց արքա
Բագրատ III

1008-1014
Հաջորդող
Գեորգի II 1014-1027
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բագրատ III (Վրաց արքա)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 199