Գեորգի II (Աբխազիայի արքա)
Գեորգի II (վրաց.՝ გიორგი II), Աբխազիայի արքա 916-960 թվականներին[1]։
Գեորգի II გიორგი II | |
---|---|
Աբխազիայի արքա | |
Գեորգի II-ի խաչը | |
Իշխանություն | 916-960 |
Մահացել է՝ | 957 |
Երկիր | Աբխազիայի թագավորություն |
Տոհմ | Անոսիդներ |
Հայր | Կոստանդին III |
Երեխաներ | Կոստանդին, Լևոն, Գուրանդուխտ |
Հավատք | քրիստոնեություն |
Գեորգին Կոստանդին III արքայի որդին էր, սերում էր Անոսիդների տոհմից։ Իր կառավարման տարիները բնութագրվում են որպես մշակութային զարթոնքի, քաղաքական ու ռազմական հզորության ժամանակներ։
Նվաճումներ
խմբագրելԳեորգին շարունակում է տարածքային ընդարձակման քաղաքականությունը և նվաճում է կենտրոնական Վրաստանի (Քարթլի-Իբերիայի թագավորության) որոշ գավառներ։ Իր դիրքերը աբխազական ազնվականության շրջանում ամրապնդելու համար իր որդուն՝ Կոստանդինին, նշանակում է Քարթլիի փոխարքա (էրիսթավի)։ Վերջինս, սակայն, որոշ ժամանակ անց՝ 920 թվականին, ապստամբում է հոր դեմ։ Գեորգին մտնում է Քարթլի և պաշարում է Ուփլիսցիխե (վրաց.՝ უფლისციხე՝ «տիրակալի բերդ») ամրոցը։ Այն գրավելուց հետո կուրացնում է Կոստանդինին։
Գեորգի II-ը իր մյուս որդուն՝ Լևոնին, նշանակում է Քարթլիի էրիսթավի։ Արքան շարունակում է արշավանքը Կախեթի վրացական իշխանության դեմ, որտեղի տիրակալ Կյուրիկեն նույնպես հավակնում էր Քարթլիի տարածքներին։ Կյուրիկե իշխանը ձերբակալվում է, և ազատ արձակվում միայն այն ժամանակ, երբ ընդունում է Գեորգի արքայի գերիշխանությունը։
Իր գերիշխանությունը Քարթլիում ամրապնդելու նպատակով իր դստերը՝ Գուրանդուխտին, կնության է տալիս Տայքի կյուրոպաղատության իշխան Գուրգեն Բագրատունուն։ Շուտով Կյուրիկե Կախեթցին հարձակվում է Քարթլիի վրա։ Գեորգին Լևոնի գլխավորությամբ մեծաքանակ զորք է ուղարկում Քարթլի։ Արշավանքի ընթացքում Գեորգին մահանում է, և Լևոնը հաշտություն է կնքում Կյուրիկեի հետ։
Գործունեություն
խմբագրելԳեորգի II-ը հայտնի է նաև ուղղափառ քրիստոնեության տարածմամբ։ Նրա աջակցությամբ քրիստոնեությունը հռչակվում է Ալանիայի պետական պաշտոնական կրոն։ Արքան կառուցում է բազմաթիվ եկեղեցիներ, որոնցից հայտնի են Չքոնդիդի տաճարը (Մարթվիլի) Սամգրելոյում (Մեգրելիա)։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Cyrille Toumanoff, Les dynasties de la Caucasie chrétienne de l'AntIIquIIté jusqu'au XIXe siècle : Tables généalogiques et chronologiques, Rome, 1990
Նախորդող Կոստանդին III 898-916 |
Աբխազիայի արքա Գեորգի II 916-960 |
Հաջորդող Լևոն III 960-969 |