Տայքի կյուրոպաղատություն

(Վերահղված է Տաո-Կլարջեթից)

Տայք-Կղարջք կամ Տայք-Կղարջքի իշխանություն (վրաց.՝ ტაო-კლარჯეთის სამეფო՝ Տաո-Կլարջեթի իշխանություն), հայ Բագրատունիների կողմից հիմնադրված պետություն Մեծ Հայքի պատմական Տայք նահանգի(վրացիներն անվանում են Տաո) և Կղարջք գավառի(վրացիներն անվանում են Կլարջեթի) տարածքներում (այժմ՝ Թուրքիայի Էրզրում, Արդվին, Արդահան մարզերի տարածքում), որը ծառայել է ժամանակակից Վրաստանի տարածքի վրա Բագրատունիների իշխանության տարածման համար։

Օշկվանք

Իշխանությունը հիմնադրել է Աշոտ Ա Կյուրոպաղատը, ով միութենական պայմանագիր է կնքել Բյուզանդիայի հետ արաբական տիրապետությունից Տայքը ազատելու համար և ընդունել է կյուրոպաղատի տիտղոս։ Իշխանության մայրաքաղաք է դարձել Աշոտի կողմից ամրացված Արտանուջ (այժմ՝ Արդանուչ) քաղաքը, որը հաջող դիրք էր զբաղեցնում է Մետաքսե մեծ ճանապարհի երկարությամբ։

Աշոտ Բագրատունին հզոր և խոշոր պետություն է ստեղծել, որի հետ հաշվի էին նստում իր ժամանակի վրացական և օտարերկրյա պետական գործիչները[1]։

Տես նաև Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. Очерки истории Грузии. Том 2. Грузия в IV-X веках / [Ред.: М. Лордкипанидзе, Д. Мусхелишвили] -, 1988 – 580 с. (ռուս.)