Բաբկեն Ներսիսյանի հուշասյուն

Բաբկեն Ներսիսյանին նվիրված հուշակոթող


Բաբկեն Ներսիսյանի հուշասյուն, բրոնզե դիմաքանդակով բազալտե հուշասյունը գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում՝ Աբովյան փողոցի թիվ 21 հասցեում (այդ շենքում է ապրել Բաբկեն Ներսիսյանը)[1]։

Բաբկեն Ներսիսյանի հուշասյուն
Babken Nersisyan Memorial pillar (9).jpg
Բաբկեն Ներսիսյանի հուշասյուն
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Աբովյան փողոց 21
Քանդակագործ(ներ) Տիգրան Արզումանյան
Ճարտարապետ(ներ) Լևոն Իգիթյան
Նյութ բրոնզ, բազալտ
Շինարարության ավարտ 2018
Ներկա վիճակ կանգուն


ՊատմությունԽմբագրել

Հուշասյունը բացվել է 2018 թվականին ապրիլի 7-ին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի առիթով[2]։ Հուշասյան գաղափարն իրականություն է դարձել ՀՀ մշակույթի նախարարության, «Բաբկեն Ներսիսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի[3] և Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով[4]։ Հուշասյան բացմանը ներկա են գտնվել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը, ռեժիսոր Արմեն Էլբակյանը, Բաբկեն Ներսիսյանի որդին՝ Տիգրան Ներսիսյանը և հարսը՝ Նելլի Խերանյանը[5]։

ՀեղինակներԽմբագրել

  Մեծ սիրով եմ իրականացրել այս աշխատանքը, որովհետև իմ սերնդակիցները շատ լավ հիշում են Բաբկեն Ներսիսյանին և շատ ոգևորված էին այս գաղափարով։ 1960-1980-ականների այդ ծաղկաբույլի մեջ նա իր ուրույն տեղն ուներ այնպիսի հզոր դերասանների կողքին, ինչպիսիք էին Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը…[6]  

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել