Աբգար Բալթազար
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աբգար Բալթազար Գասպարի (փետրվարի 26, 1880[1][2], Բուխարեստ, Ռումինիա - սեպտեմբերի 26, 1909[1], Բուխարեստ, Ռումինիա), ռումինահայ նկարիչ և արվեստաբան։
Աբգար Բալթազար ռումիներեն՝ Apcar Baltazar | |
---|---|
Ի ծնե | ռումիներեն՝ Apcar |
Կեղծանուն | Spiridon Antonescu և Ioan Grozea |
Ծնվել է | փետրվարի 26, 1880[1][2] |
Ծննդավայր | Բուխարեստ, Ռումինիա |
Վախճանվել է | սեպտեմբերի 26, 1909[1] (29 տարեկան) |
Մահվան վայր | Բուխարեստ, Ռումինիա |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Կրթություն | Բուխարեստի ազգային արվեստների համալսարան |
Դավանանք | ուղղափառություն |
Մասնագիտություն | նկարիչ, արվեստի քննադատ, ակնարկագիր, նկարազարդող, muralist և խեցեգործ |
Ոճ | ռեալիզմ, իմպրեսիոնիզմ, Պոստիմպրեսիոնիզմ, սիմվոլիզմ, մոդեռն և Tinerimea artistică? |
Ժանր | էսսե, արձակ և Մենագրություն |
Ուշագրավ աշխատանքներ | Durus arator?, Lumânărică death?, The vagrants?, By Mrs. Popescu?, Byzantine princess?, Lady Ruxandra? և His head Moţoc want it!? |
Ուսուցիչ | Գեորգի Դեմետրեսկու-Միրեա և Ալեկսանդրու Տզիգարա-Սամուրաշ |
Ներշնչվել է | Պիեռ Պյուվի դը Շավան, Էդվարդ Բյորն-Ջոնս, Գյուստավ Մորո, Առնոլդ Բյոկլին, Գեորգի Դեմետրեսկու-Միրեա, Ալեկսանդրու Տզիգարա-Սամուրաշ և Յոն Լուկա Կարաջալե |
ստորագրություն | |
Apcar Baltazar Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԲուխարեստում ստացել է նախնական կրթությունը։ Հետագայում սովորել է Բուխարեստի Մաթեյ Բասարապ լիցեյում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Բուխարեստի գեղարվեստների դպրոցում, ուր սովորել է 1896-1901 թվականներին։ Ստեղծագործել է ընդամենը ութ տարի։ Նկարել է հիմնականում չքավոր խավի մարդկանց ու դրվագներ նրանց կյանքից, նաև բնանկարներ, դիմանկարներ։ Ռումին արվեստագետները նրա ստեղծագործություններում նկատել են հայկական մանրանկարչության շեշտված ազդեցություն։
1907 թվականին ունեցել է անհատական երկու ցուցահանդես, որտեղ ցուցադրվել է 200 յուղաներկ, ջրաներկ, գրաֆիկական և մանրանկարչական գործեր։ Առավել նշանավոր գործերից են. «Քոլոմբա», «Արևի տակ», «Բազակայի վաճառականուհին», «Սերմնացանը», «Չերքեզուհին», «Բյուզանդական իշխանուհիներ», «Աշնանային տպավորություններ»։ Նրա որոշ գործեր պահվում են ռումինական պետական պատկերասրահում, Կլուժի արվեստի թանգարանում, Չամպաքչյանի, դոկտոր Սևերինյանոսի, Օփրեսկուի նաև այլ երկրների, ինչպես նաև դոկտոր Դիեոլաֆուայի (Փարիզ) հավաքածուներում։ Մահացել է 29 տարեկանում[3][4]։
Պատկերասրահ
խմբագրել-
Գյուղացիներ
-
Հայմանալեի կանայք
-
Լումենարիքայի մահը. Կոնստանտին Նեգրուցիի պատմվածքի նկարազարդում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 39։
- ↑ Գ. Ստեփանյան, Կենսագրական բառարան, Հատոր Գ, գիրք 1, Երևան, 1990 թ. էջ 229։
Գրականություն
խմբագրել- Petru Comarnescu, Apcar Baltazar, Editura de stat pentru literatură şi artă, 1956
- Radu Ionescu, ed., Apcar Baltazar: Convorbiri Artistice (an anthology of his writings), Editura Meridiane, 1974
- Dana Herbay and Dorana Coșoveanu, Apcar Baltazar, 1880–1909: expoziție retrospectivă (exhibition catalog) Muzeul de Artă al Republicii Socialiste România, 1981
Արտաքին հղումներ
խմբագրել- Apcar Baltazar's biography Արխիվացված 2021-11-26 Wayback Machine
- Gheorghe Samoilă blog an appreciation of his work, with material by Krikor Zambaccian.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբգար Բալթազար» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 231)։ |