Լալվար

լեռ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լալվար (այլ կիրառումներ)

Լալվար, Լելվար, Լեղվան, Լեղվար, Լյալվար, Լյարվար, լեռ Հայաստանի Լոռու մարզում, Վիրահայոց լեռների ամենաբարձր գագաթը, Կաճաճկուտ գյուղից 5 կմ հյուսիս։ Բարձրությունը 2544 մ է[1][2], 2552 մ[3]։ Կատարային մասը հարթ է, տեղ-տեղ ալիքավոր։ Լալվար լեռան արևմտյան փեշերին է տեղադրված XIII դարի Խորակերտի վանքը։ Հայաստանի ազգային պատկերասրահում են գտնվում մեծանուն նկարիչներ՝ Մ. Սարյանի և Փ. Թերլեմեզյանի Լալվար լեռան տեսարանը ներկայացնող կտավները[2]։

Լալվար
Լոռի, Լալվար (3).JPG
Տեսակլեռ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Վարչատարածքային միավորԼոռու մարզ
Առաջին վերելք1789
##Լալվար (Հայաստան)
RedMountain.svg

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու բառարան // Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ // Երևան 2007 թ.
  2. 2,0 2,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 556 — 992 էջ։
  3. armgeo.am

Արտաքին հղումներԽմբագրել