Կարպիս Ափրիկյան
Կարպիս Ափրիկյան (1926, Ալեքսանդրիա, Եգիպտոս), ֆրանսահայ երաժիշտ, խմբավար, Փարիզի «Սիփան-Կոմիտաս» երգչախմբի երկարամյա ղեկավար[2]։
Կարպիս Ափրիկյան | |
---|---|
Ծնվել է | 1926 |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Նորմալ երաժշտական դպրոց և Փարիզի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | երգիչ, երաժշտագետ, կոմպոզիտոր և խմբավար |
Զբաղեցրած պաշտոններ | խմբավար |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Gorune Aprikian? և Ara Aprikian? |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Երիտասարդ տարիքից մասնակցել է ծննդավայրի մշակութային և գեղարվեստական կյանքին։ Սովորել է Հայոց ազգային «Պողոսյան» դպրոցում, այնուհետև՝ Ամերիկյան քոլեջում։ Տասը տարեկանից զբաղվել է երաժշտությամբ՝ կոնտրապունկտ, հարմոնիա ֆուգա։ 15 տարեկանում եղել է Պողոսյան ազգային վարժարանի երաժշտության ուսուցիչ Աշոտ Պատմագրյան աշակերտը, որի բացակայության օրոք ինքն է ստանձնել երգչախմբի տարեվերջյան հանդիսությունների ղեկավարությունը[3]։
1948 թվականին Կարպիս Ափրիկյանը հիմնել է «Համազգային» խառը երգչախումբը, որի հետ մի շարք համերգներ է ունեցել Ալեքսանդրիայում և Կահիրեում։ Կարպիս Ափրիկյանին տրամադրվել է կրթաթոշակ՝ Եվրոպայում իր ուսուցումն ավարտելու համար։
1953 թվականին Կարպիս Ափրիկյանը մեկել է Փարիզ, որտեղ կատարել է կոմպոզիտորական և դիրիժորական աշխատանքեր։ Փարիզի Սիփան-Կոմիտաս հայկական երգչախմբի դիրիժոր և կոմպոզիտոր Գուրգեն Ալեմշյանի մահից հետո ղեկավարել է երգչախումբը։ «Սիփան-Կոմիտաս» երգչախմբի հետ մասնակցել է մի շարք փառատոների և Հոգևոր երաժշտության 3-րդ միջազգային կոնգրեսին[4]։ Համերգներով հանդես է եկել Բրյուսելում, Ժնևում, Բազելում, Ցյուրիխում, Մյունխենում, Ամստերդամում, Վենետիկում։
Նրա ամենահայտնի ստեղծագործություններից «Սասունի Դավթի ծնունդ» ստեղծագործությունը երկու երգչախմբի և նվագախմբի համար առաջին անգամ հնչել է 1994 թվականին Փարիզում, Սորբոնի Մեծ Ամֆիթատրում։ Նույն ստեղծագործությունը 2001 թվականին Կարպիս Ափրիկյանը բեմադրել է Քվեբեկ նահանգի Մոնրեալի Աստվածամոր տաճարում։ 2007 թվականին նույն օրատորիայով է բացվել Հոգևոր երաժշտության 12-րդ փառատոնը՝ Մարսելի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ։
1991 թվականին Հայաստանի իշխանությունների հրավերով առաջին անգամ եղել է Հայաստանում, որտեղ կատարել է սփյուռքահայ երաժիշտների ստեղծագործություններից։
Հայ մշակույթի, արվեստի, բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար Կարպիս Ափրիկյանին 2009 թվականին շնորհվել է Մովսես Խորենացու մեդալ, իսկ 2021 թվականին՝ Ֆրանսիայի բարձրագույն տիտղոս՝ «Արվեստի և գրականության կոմանդորի» («ֆր.՝ Commandeur de l’Ordre des Arts et des Lettres») պետական շքանշան[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-hiver-2021
- ↑ «Ծնվել է ֆրանսահայ կոմպոզիտոր, խմբավար, Փարիզի «Սիփան-Կոմիտաս» երգչախմբի երկարամյա ղեկավար Կարպիս Ափրիկյանը». nt.am. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Փարիզի Հայ Մշակույթի տանը տեղադրվեց հուշատախտակ՝ Կարպիս Ափրիկեանի՝ Սիփան-Կոմիտաս երգչախմբի 50 ամյա խմբավարության տարելիցի կապակցությամբ». nt.am. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite web}}
: soft hyphen character in|title=
at position 3 (օգնություն) - ↑ «Մաէսթրօ Կարպիս Աֆրիկեան երաժշտահանն ու խմբավարը».
- ↑ «Սիփան-Կոմիտաս» երգչախմբի երկարամյա ղեկավար Կարպիս Ափրիկյանի մեծարման երեկո