Մոնրեալի Աստվածամոր տաճար

Մոնրեալի Աստվածամոր տաճար (ֆր.՝ Basilique Notre-Dame de Montréal, Բազիլիկ Նոտր Դամ դը Մոնրեալ), բազիլիկ Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքի պատմական Հին Մոնրեալ շրջանում՝ Նոտր Դամ փողոցի 110 հասցեում՝ Սուրբ Սալփիս փողոցի անկյունում, Մոնրեալի Սուրբ Սալփիս ճեմարանի հարևանությամբ՝ Պլաս դ՛Արմս հրապարակում։

Մոնրեալի Աստվածամոր տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակփոքր բազիլիկ
ԵրկիրԿանադա Կանադա
ՏեղագրությունՎիլ-Մարի
Հասցե110, rue Notre-Dame Ouest
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՄոնրեալի արքեպիսկոպոսություն
Հիմնական ամսաթվերը1820[1]
Մասն էՀին Մոնրեալ
Ժառանգության կարգավիճակԿանադայի ազգային պատմական վայր[2] և part of a Quebec heritage property?[1]
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
ՃարտարապետՋեյմս Օ'Դոննել
Ճարտարապետական ոճՆեոգոթիկա
Հիմնադրված1820[1]
46 մետր
Երկարություն79 մետր
Լայնություն46 մետր
Բարձրություն60 մետր
Շինանյութկրաքար
Քարտեզ
Քարտեզ
 Notre-Dame de Montréal Basilica Վիքիպահեստում
basiliquenotredame.ca/en(անգլ.)

Վերածննդի գոթական ոճով կառուցված եկեղեցին լավ զարդարված է։ Կամարները ներկված են մուգ կապույտ գույնով և զարդարված ոսկե աստղերով, սրբավայրի մնացած մասը զարդարված է կապույտ, կարմիր, վարդագույն, արծաթագույն և ոսկեգույն երանգներով։ Կառույցը լի է հարյուրավոր բարդ փայտե քանդակներով և մի քանի կրոնական արձաններով։ Ի տարբերություն սովորական եկեղեցու՝ սրբավայրի պատերի վիտրաժային պատուհաններին պատկերված են ոչ թե աստվածաշնչյան տեսարաններ, այլ Մոնրեալի կրոնական պատմության տեսարաններ։ Տաճարում է գտնվում նաև Casavant Frères ընկերության 1891 թվականի երգեհոնը[3][4]։

Նոտր Դամ եկեղեցին բազիլիկի կարգավիճակ է ստացել Հովհաննես Պողոս II-ի կողմից 1982 թվականի ապրիլի 21-ին քաղաք կատարած պապի այցելության ժամանակ։ 1989 թվականին Մոնրեալի Աստվածամոր տաճարն ընդգրկվել է Կանադայի ազգային պատմական վայրերի ցանկում[5][6]։

Պատմություն խմբագրել

 
Մոնրեալի Աստվածամոր տաճարի ընդհանուր տեսքը Պլաս դ՛Արմս հրապարակից

1657 թվականին հռոմեական կաթոլիկ եկեղեցու սինդիկատը ժամանել է Վիլ Մարի, որն այժմ հայտնի է որպես Մոնրեալ, որից վեց տարի անց կղզու կալվածատիրությունը հանձնվել է նրանց։ Նրանք կառավարել են մինչև 1840 թվականը և հիմնադրել Մարիամ Աստվածածնին նվիրված եկեղեցի։ 1672 թվականին այդ վայրում կառուցվել է Նոտր Դամ եկեղեցին։

Ճարտարապետ Ֆրանսուա Բայարժեն 1785-1795 թվականներին մշակել է եկեղեցու ներքին հարդարանքները, 1818 թվականին՝ ճակատային հատվածն ու կամարների ձևավորում[7]։

1821-1822 թվականներին եկեղեցին եղել է Մոնրեալի թեմի առաջին տաճարը[8]։

1824 թվականին ճարտարապետ Ջեյմս Օ'Դոննելին հանձնարարվեց նախագծելու եկեղեցու նոր շենք։ Օ'Դոննելը Վերածննդի գոթական ճարտարապետական շարժման կողմնակից էր, և եկեղեցին նախագծել է այդ ոճով։ Նա միակ մարդն է, որը թաղված է եկեղեցու գավթում[9]։

Հիմնական շինարարական աշխատանքները տեղի են ունեցել 1824-1829 թվականներին։ 1824 թվականի սեպտեմբերի 1-ին «Պլաս դ՛Արմս»-ում դրվել է եկեղեցու անկյունաքարը։ Սրբավայրի կառուցումն ավարտվել է 1830 թվականին, 1841 թվականին ավարտվել է առաջին աշտարակը, 1843 թվականին՝ երկրորդը։ Երբ շինարարությունն ավարտվեց, կառույցը Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ եկեղեցին էր շուրջ 50 տարի[10]։ 1858 թվականին Սամուել Ռասել Ուորենը կառուցել է եկեղեցու նոր երգեհոնը։

Ներքին հարդարման աշխատանքները շատ ավելի երկար են տևել։ Վիկտոր Բուրգեուն, որն աշխատում էր նաև Սուրբ Մարիամի Մայր Տաճարի վրա, այս տաճարի վրա աշխատել է 1872-1879 թվականներին։ Բազիլիկի շինարարությանը մասնակցել է նաև Ջոն Ռեդփատը։

Եկեղեցու շքեղության և մեծ մասշտաբի պատճառով նրա հետևում կառուցվել է Սուրբ սրտի մատուռը (Chapelle du Sacré-Cœur)՝ մի քանի սենյակներով և ավանդատնով։ Կառուցումն ավարտվել է 1888 թվականին։ 1886 թվականին Casavant Frères ընկերությունը եկեղեցում սկսել է կառուցել 32 պեդալներով երգեհոն՝ այն ավարտելով 1891 թվականին, որը կարգավորվող համակցված պեդալներով առաջին երգեհոնն էր, որը գործարկվում էր էլեկտրաէներգիայի միջոցով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 répertoire du patrimoine culturel du Québec (ֆր.)
  2. Directory of Federal Heritage Designations
  3. www.patrimoine-religieux.qc.ca - Religious heritage of Quebec Արխիվացված Փետրվար 9, 2004 Wayback Machine
  4. «The Basilica in pictures». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  5. «Notre-Dame Roman Catholic Church / Basilica». Directory of Designations of National Historic Significance of Canada. Parks Canada. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.
  6. «HistoricPlaces.ca - HistoricPlaces.ca». www.historicplaces.ca (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  7. «biography in Biographical Dictionary of Architects in Canada 1800-1950». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 16-ին.
  8. «Cathédrale Marie-Reine-du-Monde: Historique». Cathédrale Marie-Reine-du-Monde Web site. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 17-ին.
  9. «The Old Seminary and Notre-Dame Basilica». Old Montreal Web site. Վերցված է 2008 թ․ մարտի 21-ին.
  10. Pound, Richard W. (2005). 'Fitzhenry and Whiteside Book of Canadian Facts and Dates'. Fitzhenry and Whiteside.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնրեալի Աստվածամոր տաճար» հոդվածին։