Ար բրյուտ (ֆր.՝ Art Brut` կոպիտ արվեստ, այստեղ` չմշակված, չհղկված արվեստ), ֆրանսիացի նկարիչ Ժան Դյուբյուֆֆեի (1945) կողմից կիրառված տերմին, որով արտահայտվում է նկարների և քանդակների հավաքածուի ամբողջականությունը, որ ստեղծվել է ոչ պրոֆեսիոնալ վարպետների կողմից, որոնք թե՛ հասարակական, թե՛ հոգեկան տեսանկյունից համարվում են մարգինալներ (հոգեկան հիվանդներ, հաշմանդամներ, կալանավորներ, տարօրինակ-միայնակներ և այլն)։ Նրանց աշխատանքները կրում են բարձր կարգի ինքնաբերական բնույթ և պրակտիկապես կախված չեն մշակութային կաղապարներից։ Մասնավորապես, Ար բրյուտը հաշվի չի նստում պայմանական արժանահավատության, գեղարվեստի հեռանկարների և պայմանական չափագծերի հետ, չի ճանաչում նյութերի հիերարխիայի իրական և ֆանտաստիկ սահմանազատումները և այլն։

Որպես համարժեք, անգլալեզու գրականության մեջ օգտագործվում է աուտսայդերների արվեստ տերմինը, անգլ. outsider art (տես նաև` Մարգինալների արվեստ), որը 1972 թվականին կիրառեց արվեստագետ Ռոջեր Կարդինալը։ Մոտակա դրսևորումներից են մարգինալ արվեստը, նաիվ արվեստը, երազատեսական կամ ինտուիտիվ արվեստը, ֆոլկ-արվեստը, նոր երևակայություն (ֆր.՝ Neuve Invention), պրիմիտիվիզմ։

Ռոզա միր պարտեզը Լիոնում

Հասկացության պատմություն խմբագրել

 
Ադոլֆ Վյոլֆլի, մոտ.1920

Ար բրյուտ կոնցեպցիայի վրա մեծ ազդեցություն են ունեցել գերմանացի հոգեբույժ Հանս Պրինցհորնի «Հոգեկան հիվանդների գեղարվեստական ստեղծագործությունները» (1920) և շվեյցարացի հոգեբույժ Վալտեր Մորգենտալերի «Հոգեկան հիվանդը որպես նկարիչ» (1921) մենագրությունները։ Նրանք գրավեցին սյուրռեալիստների և Դյուբյուֆֆեի ուշադրությունը, վերջինս հավաքել էր Ար բրյուտ ստեղծագործությունների մեծ կոլեկցիա, 1976 թվականից գտնվելով Լոզանում (Շատո դե Բոլյո, առաջին գլխավոր պահապանը 1976-2001 թվականներին, Միշել Տեվոզ)։ 20-րդ դարի ավանգարդիստական արվեստը (դադաիզմ, սյուրռեալիզմ, ֆուտուրիզմ և այլն) ակտիվորեն անդրադառնում է Ար բրյուտի փորձին։

 
Ավգուստ Նատերեր, «Աշխարհի առանցք և նապաստակը» 1919

Անձիք խմբագրել

Ար բրյուտի առավել ճանաչված հեղինակներից են` Էուգենիո Սանտորոն, Ֆերդինանդ Շևալը, Ֆրիդրիխ Շրյոդեր-Զոննենշտերնը, Ադոլֆ Վյոլֆլին, Ալոիզան (Ալոիզա Կորբազ), Օգյուստեն Լեսաժը, Լուի Սուտերը, Ավգուստ Վալլան, Իոհան Հաուզերը, Հենրի Դարջերը, Մաջ Հիլը, Ջովանի Բատիստա Պոդեստան, Ժաննա Տրիպյեն, Մարտին Ռամիրեսը, Ջուդիտ Սկոտտը, Ռաֆայել Լոննեն և մյուսները։ Այս շարքում արժանի տեղ են գրավում Ալեքսանդր Լոբանովը և Ռոզա Ժարկիխը։ Նրանց աշխատանքները ցուցադրվում են Ար բրյուտի Լոզանի և մյուս խոշորագույն հավաքածուներում։

Թանգարաններ և հավաքածուներ խմբագրել

Ար բրյուտի թանգարաններ և հավաքածուներ կան Բեռնում, Լոզանում, Վիեննայում, Սանկտ Գալլենում, Հայդելբերգում, Չիկագոյում, Բալթիմորում, Մոսկվայում և այլուր։

Գրականություն խմբագրել

  • Dubuffet J. L’Art brut préféré aux arts culturels [1949]// Dubuffet J. Prospectus et tous écrits suivants. Tome 1. Paris: Gallimard, 1967, p. 198—202
  • Cardinal R. Outsider art. New York: Praeger Publishers, 1972
  • Presler G. L’Art brut. Kunst zwischen Genialität und Wahnsinn. Köln: Dumont, 1981
  • MacGregor J.M. The Discovery of the Art of the Insane. Princeton: Princeton UP, 1989
  • Parallel Visions: Modern Artists and Outsider Art. Los Angeles: Los Angeles County Museum of Art; Princeton: Princeton UP, 1992
  • Danchin L. Art Brut et Compagnie, la face cachée de l’art contemporain. Paris: La Différence, 1995
  • Ragon M. Du côté de l’art brut. Paris: A. Michel, 1996
  • Maizels J. Raw Creation art and beyond. London: Phaidon Press Limited, 1996.
  • Peiry L. L’Art Brut. Die Träume der Unvernunft. Jena: Glaux, 1999
  • Rhodes C. Outsider art, spontaneous alternatives. New York: Thames & Hudson, 2000
  • Тевоз М. ар-брют. Лозанна: Bookking International,1995
  • Из мира аднаво в другой. Искусство аутсайдеров: диалоги. Киев: Сфера, 1997
  • Маргинальное искусство. Составление и предисловие А. С. Мигунова. М.: Издательство Московского государственного университета, 1999
  • Искусство аутсайдеров: путеводитель/ Под ред. В. В. Гаврилова. Ярославль: Иные, 2005
  • Пас О. Искусство и поиск себя// [1]
  • Карпов П. И. Творчество душевнобольных и его влияние на развитие науки, искусства и техники. М. Госиздат. 1926

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ար բրյուտ» հոդվածին։