Ալեքսանդր Լոբանով

ռուս նկարիչ

Ալեքսանդր Պավլովիչ Լոբանով (ռուս.՝ Алекса́ндр Па́влович Лоба́нов, օգոստոսի 30, 1924(1924-08-30), Մոլոգա, Յարոսլավլի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2003[1][2], Յարոսլավսկի շրջան, Յարոսլավլի մարզ, Ռուսաստան), խորհրդային հոգեկան հիվանդ նկարիչ, որն ստեղծագործել է ար բրյուտ ոճով։

Ալեքսանդր Լոբանով
Ալեքսանդր Լոբանով.jpg
Ծնվել էօգոստոսի 30, 1924(1924-08-30)
ԾննդավայրՄոլոգա, Յարոսլավլի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է2003[1][2]
Մահվան վայրՅարոսլավսկի շրջան, Յարոսլավլի մարզ, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան[3]
Մասնագիտություննկարիչ
Ժանրինքնապատկեր
Թեմաներգեղանկարչություն

ԿենսագրությունԽմբագրել

Ալեքսանդր Պավլովիչ Լոբանովը ծնվել է 1924 թվականի օգոստոսի 30-ին Յարոսլավսկի նահանգի Մոլոգա քաղաքում մակույկավարի ընտանիքում։ 7 տարեկանում հիվանդանում է մենինգիտով, որի պատճառով էլ խլանում է։ Հավաքում էր մանր շինվածքներ, խաղալիքներ, բակում պատրաստում ճոճանակներ, փայտե մեքենաներ։ 1939 թվականի աշնանը գործուղվում է Զագորսկի խուլ-համրերի մասնագիտացված գիշերօթիկ դպրոց, սակայն ոչ մի կրթություն չի կարողանում ստանալ։ Պատերազմի տարիներին ընտանիքով բնակվում են Յարոսլավլում, որ տեղափոխվել էին հեղեղված Մոլոգայից։ Որոշ ժամանակ աշխատում է փականագործի աշակերտ Յարոսլավլի շարժիչների գործարանում։ 1947 թվականին հոսպիտալացվում է հոգեբուժական հիվանդանոցում։ 1953 թվականին փոխադրվում է Յարոսլավլի մարզային «Աֆոնինո» հոգեբուժական հիվանդանոց, որը գտնվում էր Յարոսլավսկի շրջանի համանուն գյուղում։ Այստեղ է մնում մինչև մահ` 2003 թվականի ապրիլ։

ՍտեղծագործությունԽմբագրել

«Աֆոնինոում» գտնվելով հոգեբույժ Վլադիմիր Վյաչեսլավովիչ Գավրիլովի վերահսկողության ներքո, որը տարված էր արտ-թերապիայի գաղափարներով, Լոբանովը սկսեց նկարել։ Ստեղծել է հազարավոր նկարներ, որոնք չեն առանձնանում բովանդակության բազմազանությամբ և ոճով։ Որպես կանոն, նկարում էր իրեն, հեղափոխական հերոսներին և Ստալինին։ Մեծ ուշադրություն էր դարձնում մանրուքներին։ Նրա նկարներում հաճախ են հանդիպում զենքեր, հատկապես ֆանտաստիկ «երկփողանի Մոսին», 1891 թվականի Մոսին հրացանի փոփոխված տեսակը։ Սրա շարժառիթը կապում են նրա հետ, որ պատերազմի տարիներին զինվորները կատակով խոստացել էին նրան հրացան նվիրել։ Բազմաթիվ նկարներում պատկերված է որսի տեսարաններ և «դժբախտ պատահարներ». որսի թեման հավանաբար կապվում է 1950-ական թվականների վերջերից նրա ծանոթությամբ մոլի որսորդ, վարորդ Գենադիի հետ։ 1970-ական թվականներին, բժիշկների պատմելով, նկարիչը հավանաբար սիրահարվում է մի խոհարարուհու և շուտով ի հայտ է գալիս նրա պատկերով նկարը երկփողանի հրացանը ձեռքին։ Հրացանը կրակում է միայն վաղ շրջանի նկարներից մեկում, տղան դրանով պաշտպանվում է բժշկից, որի մոտ նրան բերել էր կինը։ Տարիների հետ հեղինակի ստեղծագործություններում բողոքը «տեղը զիջում է «հասունացման» թեմային և «Ես-իդեալ եմ» կերպարի կայացմանը» (մինչև 1970-ական թվականները նա իր մասին հիշատակում է միայն երրորդ դեմքով)։ 1970-ական թվականներից Լոբանովը սկսում է զբաղվել նաև ինքնալուսանկարչությամբ (պահպանվել են ավելի քան 500 հատ), որոնք ձևակերպում էր իր նկարների նմանությամբ։ Վ. Վ. Գավրիլովի կարծիքով, նկարները և լուսանկարները «համոզիչ ձևով ցուցադրում են ոչ այնքան «հիվանդոտությունը», որքան հոգու մանկամտությունը»։

Լոբանովի ստեղծագործություններն աշխարհին ներկայացվեց 1997 թվականին յարոսլավյան «Այլք» արտ-նախագիծ ցուցահանդեսում։ Շուտով հետևում են նրա աշխատանքների այլ ցուցահանդեսներ, որոնք նկարչին բերում են համաշխարհային ճանաչում։ 1999 թվականին նա ներկա է գտնվում իր 75-ամյակին նվիրված, Յարոսլավլի գեղարվեստի թանգարանում բացված «Աուտսայդեր» անհատական ցուցահանդեսին։ Նրա աշխատանքները ցուցադրվել են Յարոսլավլի և Իվանովի գեղարվեստի թանգարաններում, աուտսայդերների և նաիվ արվեստի ստեղծագործությունների թանգարաններում (Մոսկվա), de Art Brut թանգարանում (Լոզան), Վիլնեվ դ’Ասկ և Կրեասոն Ֆրանշ ժամանակակից արվեստի թանգարաններում (Ֆրանսիա), «abcd» հավաքածուներում (Փարիզ) և Ս. Ցանդլեր պատկերասրահում (Քյոլն)։

2001 թվականին ֆրանսիացի նկարիչ և կինեմատոգրաֆիստ Բրունո Դեշարմը (ֆր.` Bruno Decharme) նկարահանում է Լոբանովի վերաբերյալ կարճամետրաժ վավերագրական ֆիլմ[4]։

ԳրականությունԽմբագրել

  • Alexandre Lobanov et l’art brut en Russie, avril 2003, Éditions abcd, préface de Bruno Decharme, textes de Jean-Louis Lanoux et Régis Gayraud.
  • Aleksander Pavlovitch Lobanov, auteur d’art brut russe, février 2007, Editions Aquilon, ISBN 2-9519567-1-1 un livre de Dominique de Miscault, réalisé par Alain Escudier.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել