Ֆերդինանդ Շևալ
Ժոզեֆ Ֆերդինանդ Շևալ (ֆր.՝ Joseph Ferdinand Cheval, ապրիլի 19, 1836[1][2][3], Charmes-sur-l'Herbasse - օգոստոսի 19, 1924[1][4][2][…], Hauterives հայտնի է նաև՝ փոստատար Շեվալ ֆր.՝ facteur Cheval անվամբ), նաև արվեստի ամենատպավորիչ հուշարձանի ստեղծողը՝ Փոստատար Շևալի իդեալական պալատը:
Ֆերդինանդ Շևալ Joseph Ferdinand Cheval | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 19, 1836[1][2][3] |
Ծննդավայր | Charmes-sur-l'Herbasse |
Մահացել է | օգոստոսի 19, 1924[1][4][2][…] (88 տարեկան) |
Վախճանի վայրը | Hauterives |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ճարտարապետ, քանդակագործ, mail carrier, արվեստագետ և general contractor |
Ստորագրություն![]() | |
![]() |
Կենսագրություն և ստեղծագործություներ խմբագրել
13 տարեկանից հացթուխի օգնական է աշխատել, իսկ 1867 թվականից գյուղի փոստատարի պաշտոն է ստացել: Փոստը բաժանելուց նա օրական 25 կիլոմետր ճանապարհ էր անցնում, և ճանապարհից վերցնում էր ոչ սովորական ձև ունեցող քարեր և ձեռնասայլի մեջ էր դնում: 33 տարվա ընթացքում, դրանցով, աշխատանքից ազատ ժամանակ, միայնակ, գիշեր և ցերեկ, չնայելով եղանակին, ամեն պատահած գործիքների օգնությամբ նա ստեղծեց իր երազանքը՝ բոլոր երևակայությունների գերազանցող պալատ: Վերջացնելով այդ աշխատանքը մուտքի վերևում գրեց՝ «Plus opiniâtre que moi se mettre à l'oeuvre» («Թող որ հիմա այս աշխատանքով զբաղվի ավելի համառը, քան ես»): Տեղի իշխանությունները մերժեց իր խնդրանքը՝ իր մահից հետո իրեն այդտեղ թաղել: Նա 8 տարվա ընթացքում այն վերափոխեց Լռության և անսահման խաղաղության սրբավայրի:
Գյուղի փոստատարի պալատը, շնորհիվ սյուրռեալիստների, ամբողջ աշխարհին հայտնի է ինչպես Փոստատար Շևալի իդեալական պալատը:
Համբավ և ճանաչում խմբագրել
XX դարի 30-ական թվականներին մեծ աջակցություն ստացավ Պաբլո Պիկասոյից և Անդրե Բրետոնից: 1969 թվականին Իդեալական պալատը, իսկ 1975-ին Սրբավայրը, պաշտոնապես ճանաչվեց Շառլ դը Գոլի կառավարության պատմության և մշակույթի հուշարձան: Հասարակ փոստատարի ստեղծագործության վրա մեծ հետք են թողել քանդակագործներ Ռոբեր Տատերը և Նիկի դը Սեն-ֆալլը:
Դերը մշակույթում խմբագրել
Շևալին է նվիրված Քրիս Մարկերի «Le Facteur sonne toujours cheval» (1992) ֆիլմը: Նաև նրա պատվին է նկարահանված «Փոստատար Շևալի իդեալական պալատը» ֆիլմը (2008)[6]:
Գրականություն խմբագրել
- Jouve J.P. e.a. Le palais idéal du facteur Cheval: quand le songe devient la réalité. Paris: Éditions du Moniteur, 1981
Արտաքին հղումներ խմբագրել
- Իդեալական պալատի պաշտոնական կայքը
- Ֆերդինան Շեվալի պալատի պատմությունը Archived 2012-12-06 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
- ↑ 4,0 4,1 4,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ RKDartists (նիդերլ.)
- ↑ Фильм «Идеальный дворец почтальона Шеваля»